Сообщения

Сообщения за февраль, 2020
Изображение
«Տխո՜ւր գիշեր, տրտո՜ւմ գիշեր...» Տխո՜ւր գիշեր, տրտո՜ւմ գիշեր. Վիշտս ու ես ենք արթուն մենակ Եվ ուզում ենք մի լավ հիշել, Թե ո՛րտեղից իրար գըտանք։ — Ասա՛, իմ վիշտ, իմ սև թախիծ, Ա՛յ անբաժան կյանքիս ընկեր, Դու ո՞ր օրից կամ ո՞րտեղից, Ի՞նչ դեպքով ես ինձ հետ ընկել... Ու գալի՜ս են սև-սև հուշեր... Տըխո՜ւր գիշեր, տըրտո՜ւմ գիշեր... Հովհաննես Թումանյան 1898
Изображение
В преддверии Весны!☀️ Еще одна суббота... и Весна! В преддверии Весны!☀️Еще одна суббота... и Весна! 🌷Звонила Весна! Счастливая, веселая... Я её спрашиваю: Ты где? А она мне: Да иду я уже... Иду! ...Весна начало новой надежды... Пусть у вас будут: в глазах — Радость, в сердце — Любовь, на душе — Покой, и за спиной — Крылья!
Изображение
ԴԱՎԱՃԱՆ Է ՆԱ, ՈՎ ՉԻ ԼՍԵՐ ԱՀԱԶԱՆԳԸ -Վտանգն արդեն կամաց-կամաց ահավոր կդառնա։ Բնաջնջվելու ուրվականը մեր դռներուն առջև է չոքած և մղձավանջի նման կհալածե մեզ բոլորս։ Վերջնական մահը սուրի նման կախված է գլուխնուս վրա և մենք այս ահավոր ժամերուն դեռ թմրած ենք, դեռ անտարբեր կքնանանք։ Հայ ժողովուրդ, եթե ապրիլ կցանկանաս, եթե քու Ավերակ հայրենիքի սև սուգը ունիս ծանրացած քու սրտին վրա, եթե քու անբաղդ եղբայրներու շիրիմները քեզ կհուզեն, եթե քու անմահ նահատակներու հիշատակին հարգանք ունիս, շարժվե և դիմե դեպի Հայրենիք։ Կռվելու ընդունակ հայ զինվորներ, անմիջապես վազեցեք, մտեք Ազատության և ինքնապաշտպանության դրոշի տակ երթալու հայրենիք՝ պաշտպանելու զայն իրեն սպառնացող օրհասական վտանգեն։ Ես սոսկալով կտեսնեմ այդ սարսափելի վտանգը, որ կհրամայե ամբողջ հայ ժողովրդին սթափիլ և ազատել ինքզինքը ստույգ մահվանե։ Դավաճան է նա, ով չի սթափիր, դավաճան է նա, ով չի լսեր Ահազանգը։ Ով չտեսներ մեր պաշտելի նահատակներու ստվերը։ (1918 թ․ հունվարի 9) (Զորավար Անդրանիկի քիչ հայտնի նամակը ուղղված հայերին՝ մեզ) Նյութը՝ https:/
Изображение
Ծնունդդ շնորհավոր ԶՈՐԱՎԱՐ-155 «ԻԲՐԵՒ ԱՐԾԻՒ ՍԱՒԱՌՆՈՒՄ ԵՍ ԼԵՌ ՈՒ ԺԱՅՌ…» Խենթի պես քաջ էր...... «Իմ կուսակցութիւնն իմ ԱԶԳՆ է»… «Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց եւ քնանալուց առաջ, յիշէք, թէ այդ օրը ինչ էք արել ձեր ազգի համար: … Մահս չեմ յոգար, այլ գործս, որ կիսատ մնաց»: «Ոչ մի թշնամու փամփուշտ ինձ չի կպնի, եթէ այդ փամփուշտը Հայը չարձակի»: Անդրանիկ Օզանեան «Սասունի արծիւը չկայ այլեւս...: Հայ ազգային ազատագրութեան գաղափարի ծիրանին է դողդողում ու նրա խորհավոր ծալքերի մէջ արցունք է թափում ազգը:---Ավետիս Ահարոնյան
Изображение
Հարմայի որդի՝ ԱՐԱՄ Մովսես Խորենացին գրում է. «Արամի մասին պատմում են, թե շատ քաջագործություն է կատարել հաղթական պատերազմներում և ընդարձակել է Հայաստանի սահմանները բոլոր կողմերից, որի անունով էլ բոլոր ազգերը կոչում են մեր երկիրը, ինչպես հույները` Արմեն, իսկ պարսիկներն ու ասորիները` Արմենիկ» ¦։ «…Ես սիրում եմ ըստ քաջության այսպես կոչել – Հայկ, Արամ, Տիգրան, որովհետև քաջերի սերունդները քաջերն են»։ «...Եվ ծնավ Արամը բազում ուստրեր ու դուստրեր, որոնցից անդրանիկը Արա Գեղեցիկն էր» ։ Գեղամի որդի՝ Հարման, մահից առաջ, Արմավիրը հանձնում է իր որդուն՝ Արամին: Հայկից հետո վիպերգության երկրորդ նշանավոր կերպարն է Արամը: Եթե Հայոց 1-ին անվանադիր նախնին Հայկն է՝ հնագույն աստվածներից սերված հսկա նահապետը, ապա նրա ժառանգ Հայկյան Արամը՝ մեր 2-րդ անվանադիրը, մեծազոր արքա է՝ Արարատյան արքայատան 1-ին արքան: Արամը պաշտպանում է երկիրն օտար ասպատակողներից և պատժելով նրանց՝ ինքն է նվաճում և հարկատու դարձնում հակառակորդներին: Նա հաղթում է երեք ճակատամարտերում, որոնք հայ ժողովրդի ոխերիմ թշնամիներն են
Изображение
Բարի լույս... Բարի օր... Խավարն անիծելու փոխարեն՝ հոգուդ լույսը վառիր խավարում…. Ինչ էլ պատահի՝ աշխատեք երբեք վատը չասել մարդկանց մասին, որոնք մի անգամ բացել են իրենց տան դուռը Ձեր առաջ, թույլ են տվել թափառելու իրենց հոգու լաբիրենտներում, նվիրել են երջանկության ու քնքշության պահեր ու թողել են մի կտոր իրենցից ՝ Ձեր հոգում... Բառով կարելի է հարբել, Կորսվել, գտնվել, Աշխարհը շուռ տալ, Անմահություն հիմնել: Բայց շատ ափսոս, Որ նա կարող է նույնպես Դանակի սրությամբ Վերք բանալ քո մեջ, Միկրոբ լինել Ու քեզ թունավորել Կամ փամփուշտի պես Արագ քեզ սպանել: Այո', բառերը հոգի ունեն.... Ա. Կիրակոսյան
Изображение
🔴  Պատմական բացառիկ լուսանկար. Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության պաշտոնական պատվիրակությունը ԱՄՆ-ում 1919 թվականին: Ներքևի շարքում ձախից՝ աջ. ՀՀ ֆինանսների նախարար Արտաշես Էնֆիաջյան, իշխան, գեներալ, հետագայում Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Հակոբ Բագրատունի, ՀՀ վարչապետ Հովհաննես Քաջազնունի, զորավար Անդրանիկ Օզանյան, ՀՀ խորհրդարանի պատգամավոր, պրոֆեսոր Աբրահամ Տեր-Հակոբյան: Վերևի շարքում ձախից՝ աջ. գյուղատնտեսական հարցերով պատվիրակության անդամ Հարություն (Արտեմ) Պիրալյ ան, ռազմական պատվիրակության անդամ Միքայել Տեր-Պողոսյան, կապիտան Սուրեն Մելիքյան, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Արմեն Գարո Փաստրմաճյան, ռազմական պատվիրակության ղեկավար, գնդապետ Հայկ Բոնապարտյան: Փախստականներով լի նորանկախ Հայաստանի համար այդ դժվարագույն ժամանակաշրջանում ՀՀ պատվիրակությունը կարողացավ լուծել երկրի պարենավորման հարցը՝ ԱՄՆ-ից մեկ միլիոն 300 հազար փութ ալյուր, մեծ քանակությամբ հացահատիկ և պահածո բերելով Հայաստան
Изображение
Բակունցի խոսքը երգում է կոմիտասաբար և փայլում Սարյանի կտավների բոլոր գույներով Այն, ինչ կարողացավ գրել Բակունցը գրականության մեջ ընդամենը տասը տարվա աշխատանքի ընթացքում, կազմում է հայ գրականության արձակի վառ էջը: Գրականագետ Հ. Սալախյանի «Դասականներ և ժամանակակիցներ» գրքից Ակսել Բակունցի ծննդյան 60-ամյակի առիթով գրված «Ինչպես Կոմիտասի երգը, ինչպես Սարյանի գույները» հոդվածից մեկ հատված: Ես հիշում եմ հիսունհինգ թվականին երևանյան ամառային երեկոներից մեկը: Մեր մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի հյուրընկալ տանը, նրա ծննդյան ութսունամյակից քիչ առաջ, հավաքվել էին երիտասարդ երաժիշտներ, գրողներ, նկարիչներ, ճարտարապետներ: Վարպետը հաճախ էր հանդիպում նրանց հետ, սիրում էր լսել նրանց բորբոքուն բանավեճերը, զարմանալի տակտով և հմտությամբ վարելով յուրաքանչյուր խոսակցություն` քաղաքականության, պատմության, գրականության, արվեստի վերաբերյալ: Խոսքը Կոմիտասի մասին էր, երբ հյուրասենյակ մտավ Մարտիրոս Սարյանը: Նկարիչը խաղաղ ձայնով ողջունեց ներկաներին, խնդրեց իր ավագ ընկերոջը չընդհատել զրույցը, մոլբերտի վրա դրե
Изображение
Բարի լինի օրդ Հայս Հայավայել կերպով չապրիլ եւ հայագործօրէն չաշխատիլ՝ էապէս անըմբռնելի, անարդարանալի եւ վնասաբեր վիճակ մըն է թէ՛ անձին եւ թէ՛ հայութեան համար։ Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց «Ան-ժամանակը ժամանակին մէջ», էջ 106 janettaarshakyan Բարի լինի օրդ Հայս Հայավայել կերպով չապրիլ եւ հայագործօրէն չաշխատիլ՝ էապէս անըմբռնելի, անարդարանալի եւ վնասաբեր վիճակ մըն է թէ՛ անձին եւ թէ՛ հայութեան համար։ Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց «Ան-ժամանակը ժամանակին մէջ», էջ 106 0:02 0:07
Изображение
Մի կտոր երախտիքի խոսք "ՄԻ ԿՏՈՐ ԵՐԱԽՏԻՔԻ ԽՈՍՔ " Անսահման շնորհակալություններս իմ հրաշալի ընկերներին ,հարազատներին՝ծանոթ ու անծանոթ, այսքան ջերմ բարեմաղթությունների, ՍԵՐ-ԼՈՒՅՍ-ԱՐԵՎ ցանկանալու համար : Մեկ անգամ ևս երախտագիտությունս Ձեզ, ուրախ եմ, որ ունեմ Ձեր ընկերությունը եւ Աստծո անսահման ողորմությունը, այս երկրային կյանքում ինձ առաջնորդելու համար: Ես փոխադարձում եմ բոլորիդ լավագույն ցանկությունները … Հարգանքներով Ձեր Ժանետտա…
Изображение
Այսօր մեծ լոռեցու ծննդյան 151-ամյակն է🌹 «Գրել անկեղծ ու կենդանի լեզվով՝ դրանում է գրողի գլխավոր արժեքը»,- համոզված էր մեծն Թումանյանը, ու ողջ ստեղծագործական գործության ընթացքում հետևել է այդ սկզբունքին։ ՄՈՌԱՑՎԱԾ ՍԵՐ Սիրում էի երբեմըն քեզ... Այժըմ ևս տակավին Իմ սրտումը դու ապրում ես, Բայց ոչ ուժով քո նախկին։ Առաջ հընչում էիր մաքուր, Որպես աղոթք իմ հոգում, Որպես սիրո նախանձ ու հուր՝ Տաք արյունս բորբոքում։ Այժմ՝ որպես վաղուց մեռած Բարեկամի հիշատակ, Կամ մանկության օրով սիրած Մի հին երգի եղանակ... Եվ անունըդ այժմ տալիս, Էլ «հոգյակ» չեմ ես ասում, Չեմ աշխատում քուն մտնելիս, Որ քեզ տեսնեմ երազում։ Բայց զարմանքով երբեմնապես Մտածում եմ ակամա, Ինչո՞ւ էլ դու սիրելի չես, Ինչո՞ւ ես քեզ մոռացա... 1892 Հովհաննես Թումանյան
Изображение
Огромное спасибо дорогому другу за эту прекрасную коллажу❣️
Изображение
💐 Այսօր մեծն Վ. Տերյանի ծննդյան օրն է 💐 Վահան Տերյան -ՍԻՐԱՀԱՐՎԱԾԸ Դու գնում ես տուն, և դեռ քո վերջին Խոսքի հնչյունը չի մարել օդում, Անզոր եմ արդեն այս խենթ կարոտում, Եվ կամքըս թույլ է, և միտքըս չնչին։ Խենթացած բեռից այս չար մենության, Ես դուրս եմ վազում քեզ որոնելու, Տեսնելու ցոլքըդ գեթ հեռվից-հեռու Եվ հսկելու քեզ ըստվերի նըման... Այս մութ ժխորում իմ սիրտն է մաշում Մենակությունը հավիտյան խոցող, Անցնում եմ արագ ես ձեր փողոցով Եվ խենթ մշուշում ոչինչ չեմ հիշում։ Ձեր դռան առաջ կանգնում եմ երկար,— Գուցե դու հանկարծ «պատահմամբ» դուրս գաս, Կարոտըս, գուցե, դու հանկարծ զգաս Եվ հասկանաս իմ հուզումը տխուր։ Սակայն ուզում եմ, որ ինձ չըտեսնես, Չըգիտեմ ինչո՛ւ ձեր զանգն եմ տալիս, Փախչում եմ... փախչում... և հեռանալիս Փառաբանում եմ, օրհներգում եմ քեզ... 1908 *** Սևերով, սևերով կպատեմ Սևերով, սևերով կպատեմ, Իմ սիրտը, իմ սերը շորորուն, Ջահերը, ջահերը կմարեմ Իմ կյանքի, իմ հոգու օրորուն: Կփակվեմ, կփակվեմ իմ խցում ՈՒ մենակ մեն-մենակ կմնամ, Խոհերի, մտքերի օվկիանում Մինչև լույս, մինչև մութ կլողամ: Դու գն
Изображение
Нежность.... Нежность.... хрустальный цветок!! ФЕВРАЛЬ - ЭТО КОГДА НОЧЬЮ ЗИМА... А ДНЁМ - ВЕСНОЙ ПАХНЕТ..... Пусть сегодня у вас будет тысяча причин для улыбки и ни одной для грусти! 
Изображение
Ռաբինդրանաթ Թագոր — ԿԻՆ Հողեղե՜ն չես միայն, և ո՛չ միայն աստծու ստեղծածն ես, օ՜, կին, Գեղեցիկի տենչով վերստեղծում է քեզ տղամարդու հոգին: Բանաստեղծները քեզ մտքի շղարշով են զուգում ու զարդարում, Եվ քո քղանցքներին մետաֆորի ոսկե թելիկներ են վառում: Նկարիչները քո զարմանալի՜ մաքուր վեհությունը վերին Անմահության անեղծ շողերո՜վ են օծում իրենց կտավներին: Ի՜նչ զգլխիչ բույրեր, ի՜նչ ներկեր են բերում, որ դու լինես թովիչ,– Որքան ոսկի՜՝ հողից, որքան մարգարիտնե՜ր՝ խորխորատից ծովի, Որքան բզեզիկնե՜ր, որ արյունով նրանց ոտնաթաթդ ներկես, Եվ ծաղիկնե՜ր որքան, որ վարսերիդ հյուսես ու նրանց պես երգես: Եվ ծածկելու համար շառագույնդ շքեղ դիմաքո՜ղ են հինել, Որ հա՜ր խորհրդավոր, անմատչելի՜ մնաս ու տենչալի՜ լինես: Բայց հրերում կրքի ուրի՜շ փայլ է իջնում քո կանացի տեսքին,– Դու՝ հավիտյան կես-կի՛ն ու կես-ցնո՜րք ես, կի՜ն:
Изображение
Երբ մի ժողովուրդ կանգնած է մնում անցյալի ժառանգության վրա առանց ներկա լիությամբ ու ստեղծագործորեն ապրելու, առանց նոր խոսք ասելու, առանց նոր արժեքներ ստեղծելու նոր ժամանակների տարազով, այդ ժողովրդի առաջ փակվում են դեպի ապագա տանող դռները.. ՎԱԶԳԵՆ Ա (10 փետրվար, 1983թ.) Հոգին նման է էլեկտրական լամպի մը, որուն մեջ եթե հոսանք իջնե, լույս կուտա: ՎԱԶԳԵՆ Ա
Изображение
🔴   ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ – «ՔԻՉ ԵՆՔ‚ ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ», (1961) Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։ Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում: Պարզապես մենք էլ պիտի ընդունենք‚ Որ մե՛նք‚ միայն մե՜նք Արարատ ունենք‚ Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սևանում‚ Երկինքը իր ճիշտ պատճենը հանում: Պարզապես Դավիթն այստեղ է կռվել: Պարզապես Նարեկն այստեղ է գրվել: Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚ Քարից շինել ձուկ‚ և թռչուն՝ կավից‚ Ուսուցմա՛ն համար և աշակերտե՜լ Գեղեցկի՛ն‚ Բարո՛ւն‚ Վսեմի՛ն‚ Լավի՜ն... Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում: Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել‚- Պարզապես շատ ենք մենք արյուն հեղել. Պարզապես մենք մեր դարավոր կյանքում‚ Երբ եղել ենք շատ Ու եղել կանգուն‚ Դարձյա՛լ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի‚ Ո՛չ ոք չի տուժել զարկից մեր բազկի։ Եթե գերել ենք՝ Լոկ մեր գրքերով. Եթե տիրել ենք՝ Լոկ մեր ձիրքերով... Պարզապես մահն էր մեզ սիրահարվել‚ Իսկ մենք ինքնակամ նրան չենք տրվել։ Ու երբ ճարահատ մեր հողն ենք թողել՝ Ո՜ւր էլ որ հասել‚ որտեղ էլ եղել‚ Ջանացել ենք մենք ամենքի՛