Ռաբինդրանաթ Թագոր — ԿԻՆ

Հողեղե՜ն չես միայն, և ո՛չ միայն աստծու ստեղծածն ես, օ՜, կին,
Գեղեցիկի տենչով վերստեղծում է քեզ տղամարդու հոգին:
Բանաստեղծները քեզ մտքի շղարշով են զուգում ու զարդարում,
Եվ քո քղանցքներին մետաֆորի ոսկե թելիկներ են վառում:
Նկարիչները քո զարմանալի՜ մաքուր վեհությունը վերին
Անմահության անեղծ շողերո՜վ են օծում իրենց կտավներին:
Ի՜նչ զգլխիչ բույրեր, ի՜նչ ներկեր են բերում, որ դու լինես թովիչ,–
Որքան ոսկի՜՝ հողից, որքան մարգարիտնե՜ր՝ խորխորատից ծովի,
Որքան բզեզիկնե՜ր, որ արյունով նրանց ոտնաթաթդ ներկես,
Եվ ծաղիկնե՜ր որքան, որ վարսերիդ հյուսես ու նրանց պես երգես:
Եվ ծածկելու համար շառագույնդ շքեղ դիմաքո՜ղ են հինել,
Որ հա՜ր խորհրդավոր, անմատչելի՜ մնաս ու տենչալի՜ լինես:
Բայց հրերում կրքի ուրի՜շ փայլ է իջնում քո կանացի տեսքին,–
Դու՝ հավիտյան կես-կի՛ն ու կես-ցնո՜րք ես, կի՜ն:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...