Հարմայի որդի՝ ԱՐԱՄ

Մովսես Խորենացին գրում է. «Արամի մասին պատմում են, թե շատ քաջագործություն է կատարել հաղթական պատերազմներում և ընդարձակել է Հայաստանի սահմանները բոլոր կողմերից, որի անունով էլ բոլոր ազգերը կոչում են մեր երկիրը, ինչպես հույները` Արմեն, իսկ պարսիկներն ու ասորիները` Արմենիկ» ¦։
«…Ես սիրում եմ ըստ քաջության այսպես կոչել – Հայկ, Արամ, Տիգրան, որովհետև քաջերի սերունդները քաջերն են»։
«...Եվ ծնավ Արամը բազում ուստրեր ու դուստրեր, որոնցից անդրանիկը Արա Գեղեցիկն էր» ։
Գեղամի որդի՝ Հարման, մահից առաջ, Արմավիրը հանձնում է իր որդուն՝ Արամին:
Հայկից հետո վիպերգության երկրորդ նշանավոր կերպարն է Արամը:
Եթե Հայոց 1-ին անվանադիր նախնին Հայկն է՝ հնագույն աստվածներից սերված հսկա նահապետը, ապա նրա ժառանգ Հայկյան Արամը՝ մեր 2-րդ անվանադիրը, մեծազոր արքա է՝ Արարատյան արքայատան 1-ին արքան:
Արամը պաշտպանում է երկիրն օտար ասպատակողներից և պատժելով նրանց՝ ինքն է նվաճում և հարկատու դարձնում հակառակորդներին:
Նա հաղթում է երեք ճակատամարտերում, որոնք հայ ժողովրդի ոխերիմ թշնամիներն են եղել՝
1.Մարաստանը ներկայացնող Նյուքար Մադեսը:
2.Ասորեստանը ներկայացնող Նինոսն ու Բարշամը:
3.Հայաստանի արևմտյան կողմի բռնակալ Տիտանյան Պայապիս Քաաղյանը:
Արամը ազատագրելով այդ տարածքները մինչև բուն Հայաստան, անբնակ տեղերը լցրեց բնակիչներով և հրամայեց «Սովորել հայերեն խոսքն ու լեզուն»:
Արևելքը տալիս է Սիսակյաններին, իսկ Ասորեստանի կողմերը՝ Կադմոսի տան հաջորդներին:
Հայ ժողովուրդը ծանր մաքառումով, բայց ձեռք է բերում գոյության իրավունք, շարունակում է հարատևել, իսկ նրա թշնամիները աստիճանաբար չքանում են պատմական ասպարեզից:
Նա ստեղծում է հզոր Հայաստան, որը հետագայում էլ սարսափ է ազդում բոլոր զավթիչների վրա:
Արամը արագացնում է հայ էթնոսի կազմավորումն ու տարածումը Միջերկրական ու Սև ծովերի միջև ընկած լայնածավալ տերիտորիայի վրա: Հայրենիքի խնամակալը դարձավ նրա որդի՝ Արա Գեղեցիկը:
ԱՐԱՄ ԱՐՔԱ
Թագավոր հռչակվելուց հետո Արամը խնջույքի է հրավիրում հարևան երկրների արքաներին և նրանց փառաբանված դյուցազուններին: Հայոց արքան ճոխ հյուրասիրությամբ պատվում է հյուրերին, որից հետո սկսվում են տոնական մրցությունները: Ահա ընդարձակ տափարակ է խուժում վայրի ձիերի մի երամակ: Դե՛, եթե տղամարդ ես, ձեռքդ առ օղապարանը և սանձի՛ր որևէ ձիու: Քառասուն խոլական ձիերից զորավոր այրերը սանձում են երեսուներեքին : Յոթը մնում են անընկճելի, ոչ ոք չի կարողանում անսանձ ձիու վզով գցել օղապարանի ծայրը և հնազանդեցնել: Իրար հետևից ասպարեզ են մտնում հուժկու, հաղթաբազուկ, կորովի այրերը, բայց չեն կարողանում յոթ վայրի ձիերից մեկնումեկին սանձել : Հենց այդ ժամանակ բյուրավոր հանդիսականների աչքի առաջ և նրանց ոգեւորող բացականչությունների ուղեկցությամբ օղապարանն իր ձեռքն է առնում Արամ թագավորը և մեկը մյուսի հետևից սանձում ձիերին:
Հայոց արքունի գիտուններից մեկը Արամին հարցրեց.
- Տե՛ր արքա, ինչու՞ յոթին էլ սանձեցիր, կարող էիր բավարարվել մեկով, և ամենքը կհամոզվեին, որ դու բոլորից զորավոր ես:
-Մեկին, նույնիսկ երկուսին սանձելը,- պատասխանեց արքան,_ մարդիկ կարող են պատահական հաջողություն համարել, իսկ յոթին սանձելը շատ է համոզիչ: Գիտցի'ր նաև, ա՛յրդ գիտուն, որ սա միայն ձի սանձել չէր, սա նաև ուրիշ խորհուրդ ունի: Մեր հարևանները տեսան իմ ուժը, նրանք չեն հանդգնի խախտել մեր տերության սահմանների անձեռնմխելիությունը, իսկ եթե անմտություն անեն և մեզ վրա գան, ես նրանց այս ձիերի օրը կգցեմ:
Հայկ Խաչատրյան
ԱՐՔԱՅԱՊԱՏՈՒՄ

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...