💐Այսօր մեծն Վ. Տերյանի ծննդյան օրն է💐
Վահան Տերյան -ՍԻՐԱՀԱՐՎԱԾԸ
Վահան Տերյան -ՍԻՐԱՀԱՐՎԱԾԸ
Դու գնում ես տուն, և դեռ քո վերջին
Խոսքի հնչյունը չի մարել օդում,
Անզոր եմ արդեն այս խենթ կարոտում,
Եվ կամքըս թույլ է, և միտքըս չնչին։
Խենթացած բեռից այս չար մենության,
Ես դուրս եմ վազում քեզ որոնելու,
Տեսնելու ցոլքըդ գեթ հեռվից-հեռու
Եվ հսկելու քեզ ըստվերի նըման...
Այս մութ ժխորում իմ սիրտն է մաշում
Մենակությունը հավիտյան խոցող,
Անցնում եմ արագ ես ձեր փողոցով
Եվ խենթ մշուշում ոչինչ չեմ հիշում։
Ձեր դռան առաջ կանգնում եմ երկար,—
Գուցե դու հանկարծ «պատահմամբ» դուրս գաս,
Կարոտըս, գուցե, դու հանկարծ զգաս
Եվ հասկանաս իմ հուզումը տխուր։
Սակայն ուզում եմ, որ ինձ չըտեսնես,
Չըգիտեմ ինչո՛ւ ձեր զանգն եմ տալիս,
Փախչում եմ... փախչում... և հեռանալիս
Փառաբանում եմ, օրհներգում եմ քեզ...
1908
***
Սևերով, սևերով կպատեմ
Սևերով, սևերով կպատեմ,
Իմ սիրտը, իմ սերը շորորուն,
Ջահերը, ջահերը կմարեմ
Իմ կյանքի, իմ հոգու օրորուն:
Կփակվեմ, կփակվեմ իմ խցում
ՈՒ մենակ մեն-մենակ կմնամ,
Խոհերի, մտքերի օվկիանում
Մինչև լույս, մինչև մութ կլողամ:
Դու գնա',դու անցիր քո ճամփեն,
Ցողաշաղ,հուսաշաղ, վեհորեն,
թող ապրե, թող շնչե քո հոգին
Նոր հույզով, անհայտով անմեկին:
Բայց մի օր զղջումի կսկիծով
թե դառնաս քո անցած ճամփեքով,
Եկ ինձ մոտ , ես կելնեմ քո դիմաց
Իմ հոգու խորանի լույսերով:
Իսկ այժմ սևերով կպատեմ
Մոռացված, արնաքամ իմ հոգին,
Լույսերով, հույսերով կսպասեմ
Քո դարձին. իմ կյանքի ծնունդին:
Վահան Տերյան
Խոսքի հնչյունը չի մարել օդում,
Անզոր եմ արդեն այս խենթ կարոտում,
Եվ կամքըս թույլ է, և միտքըս չնչին։
Խենթացած բեռից այս չար մենության,
Ես դուրս եմ վազում քեզ որոնելու,
Տեսնելու ցոլքըդ գեթ հեռվից-հեռու
Եվ հսկելու քեզ ըստվերի նըման...
Այս մութ ժխորում իմ սիրտն է մաշում
Մենակությունը հավիտյան խոցող,
Անցնում եմ արագ ես ձեր փողոցով
Եվ խենթ մշուշում ոչինչ չեմ հիշում։
Ձեր դռան առաջ կանգնում եմ երկար,—
Գուցե դու հանկարծ «պատահմամբ» դուրս գաս,
Կարոտըս, գուցե, դու հանկարծ զգաս
Եվ հասկանաս իմ հուզումը տխուր։
Սակայն ուզում եմ, որ ինձ չըտեսնես,
Չըգիտեմ ինչո՛ւ ձեր զանգն եմ տալիս,
Փախչում եմ... փախչում... և հեռանալիս
Փառաբանում եմ, օրհներգում եմ քեզ...
1908
***
Սևերով, սևերով կպատեմ
Սևերով, սևերով կպատեմ,
Իմ սիրտը, իմ սերը շորորուն,
Ջահերը, ջահերը կմարեմ
Իմ կյանքի, իմ հոգու օրորուն:
Կփակվեմ, կփակվեմ իմ խցում
ՈՒ մենակ մեն-մենակ կմնամ,
Խոհերի, մտքերի օվկիանում
Մինչև լույս, մինչև մութ կլողամ:
Դու գնա',դու անցիր քո ճամփեն,
Ցողաշաղ,հուսաշաղ, վեհորեն,
թող ապրե, թող շնչե քո հոգին
Նոր հույզով, անհայտով անմեկին:
Բայց մի օր զղջումի կսկիծով
թե դառնաս քո անցած ճամփեքով,
Եկ ինձ մոտ , ես կելնեմ քո դիմաց
Իմ հոգու խորանի լույսերով:
Իսկ այժմ սևերով կպատեմ
Մոռացված, արնաքամ իմ հոգին,
Լույսերով, հույսերով կսպասեմ
Քո դարձին. իմ կյանքի ծնունդին:
Վահան Տերյան
«Դուք եք աշխարհի լույսը»։ Այս հավիտենական խոսքը վերաբերում է նաեւ Վահան Տերյանին. «Իսկ ես ունեմ լոկ մի լույս, //Վիրավոր մի սիրտ. // Աշխարհում խավար»։ Ահա այս «վիրավոր սիրտը» զորանալ գիտե ու նաեւ զորության կոչել գիտե. «Սիրտդ որպես վառ ատրուշան պահիր վառ, // Չար աշխարհի խավարի դեմ պահիր վառ»։
Եվ եթb խոսում է իր սիրած էակի հետ, եթb հաղորդակից է դառնում նրա ցավին, արձագանքում-կանչում է այսպես. «Բայց մի օր զղջումի կսկիծով // Թե դառնաս քո անցած ճամփեքով, // Եկ ինձ մոտ, ես կելնեմ քո դիմաց // Իմ հոգու խորանի լույսերով»։ Հիրավի, լույսի պատկերով է Տերյանը տեսնում. «Ասա, իմ Աստղիկ, իմ կյանքի փարոս»։ «Անունդ թող փարոս լինի ինձ // Սեւ կյանքի եւ դառը մահու դեմ»։ Լույսի պատկերով եւ նաեւ Երկիր Նաիրին. «Վտարանդի, երկրում աղոտ, // Լուսե՜ղ, քեզ եմ երազում»։ Լույս ու լուսեղեն է տեսնում նաեւ իր կյանքը. «Կյանքս, նա էլ մի լուսեղեն երազ էր»։ Եվ այս լույսը մանկությունից է գալիս, «Երb լուսեղեն էր եւ՛ խինդ, եւ՛ թախիծ»։
Ահա այդ լույս-լուսեղենով մտավ աշխարհ եւ վկայեց. «Պիտի բանաս սիրտդ բորբոք ամեն սրտի դեմ, // Պիտի լինես միշտ հրահրուն եւ միշտ լուսեղեն»։
Վահան Տերյանը,, այն անձն է, որն իր էության մեջ լույս է կրում։ Եթե կուզեք իմանալ, ասածս էությունն իսկ, ինքնին, լույս է եւ ձգտումն ու կանչն է, բաբախը լույսի ու «Լուսավո՛ր, անել լեռնագագաթներ»-ի։ Լույսի կանչ, ասել է թե՝ Աստծո եւ աստվածայինի կանչ։
Վահան Տերյանը,, այն անձն է, որն իր էության մեջ լույս է կրում։ Եթե կուզեք իմանալ, ասածս էությունն իսկ, ինքնին, լույս է եւ ձգտումն ու կանչն է, բաբախը լույսի ու «Լուսավո՛ր, անել լեռնագագաթներ»-ի։ Լույսի կանչ, ասել է թե՝ Աստծո եւ աստվածայինի կանչ։
Комментарии
Отправить комментарий