Сообщения

Сообщения за сентябрь, 2019
Изображение
Վրթանես եպս. Օծոփեցու կամ աղքատ ծերունու սխրագործությունը 1460 թ. Սարգիս Բ. Աջատար կաթողիկոսն Էջմիածնից հափշտակել էր Լուսավորչի Աջը և տարել Աղթամար: Տասը տարի անց Լուսավորչի Աջը Աղթամարից Ս. Էջմիածին վերադարձնելու գործը ստանձնում է Վրթանես եպս. Օծոփեցին: Նա 1470 թ. հեռանում է Էջմիածնից, առանձնանում բոլորից, զգեստները փոխում, մորուքը կտրում, անօթևանի կերպարանք ստանում և ուղևորվում Աղթամար: Աղքատ ծերունու կերպարանքով մտնում է Աղթամարի կաթողիկոսարան` աշխատանքի ընդունվելով որպես սպասավոր: Յոթ տարի է նրանից պահանջվում, որ դառնա Աղթամարի Ստեփանոս կաթողիկոսի սիրելին: Վերջինս նրան նշանակում է եկեղեցու լուսարար, ով պետք է պահպաներ նաև եկեղեցու ներսում գտնվող սրբությունները՝ այդ թվում Լուսավորչի Աջը: Վերջապես Վրթանես եպիսկոպոսին հաջողվում է Աջը փախցնել ու մեծ դժվարությամբ հասցնել Ջուղա, որտեղից պետք է շարժվեր դեպի Նախիջևան: Այնտեղ մեծ ցնծությամբ նրան դիմավորելու էին գնացել Հովհաննես Է. և Սարգիս Աթոռակալ կաթողիկոսները: Վերջապես տասնյոթ տարի (1460-1477) բացակայությունից հետո Սուրբ Աջը վերադառն
Изображение
Գևորգ Էմին, Քո աչքերի մեջ-100 Քո աչքերի մեջ հայացք կա ուրիշ, Գանգուրների մեջ մատների շոյանք, Շուրթերիդ՝ հուշ հին համբույրների, Մատիդ՝ մատանուց մնացած օղակ: Բայց դու մի ժպտա մեղավորի պես, Եվ մի խեղճանա, Քեզ չեմ նախատում, Դու լավ գրքի ես նմանվում այնպես, Իսկ գիտե՞ս: Լավը շատերն են կարդում: Կարդու՞մ: Այլ բան է լավ գիրքը բացել, Եվ այլ՝ Հասկանալ, Զգալ, Հավատալ... Նրանք շուրթերդ են թերթել ու անցել, Իսկ ես ուզում եմ Քո սիրտը կարդալ... Ծիծաղը դեմքի վարդն է: (ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ)
Изображение
ԲԵՂԼՈՒ-Քասաղի👌💗 Այս գեղեցկուհիները Հայաստանի քաղցրահամ ջրերում աճող 'Իշխանի ընտանիքին պատկանող`կարմիր գրքում գրանցված(Սևանի բեղլուն) Բեղլու ձկան 4 ենթատեսակներից մեկն է,որը քիչ քանակով բազմանում է Միրաքի ջրամբարում ,և հատկապես Միրաքի ձորով հոսող Քասաղի վտակում,որոնց որսալը շատ դժվար է,հազվադեպ է պատահում...մի գուցե իրենց հարևանությամբ ապրող կողակներին ու կարասիկներին են կեր դառնում....մեր աշխատակիցը մի քանի օր առաջ ձորից էր բերել,իսկ ձկներինխ խայծ հանդիսացող կարթի դերում հադես է եկել փնջաձև ծաղկաբույլ ունեցող Արևքուրիկ (Зверобой),Սրոհունդ (լատ.՝ Hypericum) Քասաղ գետի ջրերում ապրում են կողակ, բեղլու, սազան, թառափ, խեցգետին։
Изображение
Без тебя... БЕРЕГИТЕ ЧУВСТВА. НАЙТИ ТРУДНЕЙ, ЧЕМ ПОТЕРЯТЬ. Не важно, кто рядом… И не важно, кто напротив… Важен тот, кто всегда с тобой — в мыслях, сердце, снах, голове, душе, воспоминаниях… Кто есть на самом деле. Постоянно. Что бы не случилось… Как бы не сложилось… Просто важен тот, кто в тебе… С тобой… Тот, кто мне дорог — всегда со мной рядом. В голове, в мыслях, в глазах, в сердце Не бойтесь кого-то потерять. Вы не потеряете того, кто нужен вам по жизни. Теряются те, кто послан вам для опыта. Остаются те, кто послан вам судьбой. ***С.А. Есенин Ты ушла и ко мне не вернешься, Позабыла ты мой уголок, И теперь ты другому смеешься, Укрываяся в белый платок. Мне тоскливо, и скучно, и жалко, Неуютно камин мой горит, Но измятая в книжке фиалка Все о счастье былом говорит. 1914-1915
Изображение
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԹՈՒՄԱՆՅԱՆ «Աշխարհքում ամեն բան հեշտ է, մի բան է դժվար՝ մարդ լինելը. դրա համար է, որ Համլետը, երբ իր հորը ուզում է գովել, ասում է՝ ՄԱՐԴ ԷՐ ՆԱ: Հեշտ բան հո չի՞ մարդ լինելը. մարդ փնտրելիս էլ, երբ մարդու մեծ կարոտ ես զգում, աշխատում ես նույնիսկ գտածին, եղածին մեծացնել՝ շատ բան տեսնել մեջը, բայց մի օր վերջիվերջո պատռվում է, բացվում է, տեսնում ես՝ շա՜տ հասարակ կտոր է...»
Изображение
Իմ վերջին սերս․․․ Իմ վերջին սերս, օ՜հ, այնքան առաջինին դեռ նման, Սիրտս դեռ տաք է քեզմով ու կտանիմ քեզ հիմա Զգուշաքյլ, երկյուղած՝ մոխրի մը պես սրբազան Ուրկե փյունիկ մը հառնել ու դեռ տանջել զիս կրնա․․․ Իմ վերջին սերս, օ՜հ, թռչո՛ւն չորս օր ապրած, չորս գիշեր, Իմ և անոր աչքերուն, շարժումներուն ալ միջև, Եվ մատնված տանջանքի, երբ դեռ հազիվ կբխեր Երգին աղբյուրը կուրծքեն, հազի՜վ բացած էր ան թև․․․ Ի՜նչպես անուշ եղար դուն և ան ի՜նչպես կրցավ քեզ Խոցել բառով մը միակ, երբ մոտեցր քիչ մ'իրեն, Ինք որ տեսած էր զքեզ, քեզի ժպտած հեռուեն․․․ Եվ դուն ի՜նչպես, վերջին սեր, եղար խոնարհ, եղար հեզ, Ի՜նչպես անձայն, անպաշտպան ծռեցիր վիզդ ու ինկար, Ի՜նչպես մնաց սրտիս մեջ քու մահու ճիչդ երկար․․․։ (Վահան Թեքեյան)
Изображение
Ես սիրեցի անփուշ վարդ ․․․ "ԵՍ ՍԻՐԵՑԻ ԱՆՓՈՒՇ ՎԱՐԴ ․․․" Ես սիրեցի անփուշ վարդ ․․․ հեղինակ՝ Կոմիտաս Ես սիրեցի անփուշ վարդ, Տեսա ճերմակ անփուշ վարդ, Կրծքիս վրա դրի զարդ, Հոտոտեցի, բույր չուներ, Սիրտս մխաց բարդ ի բարդ։ Տեսա կարմիր փշոտ վարդ, Ավա՜ղ, ձեռքս ծակոտեց, Արյուն հոսի վարդեն ցարդ, Բույրը մտավ քմքես ներս։ I loved the rose without thorns… Poem by Komitas I loved the rose without thorns, I saw a white rose without thorns, Pressed it to my breast as ornament, Alas, it had no perfume, My heart was torn asunder: I saw a red rose covered with thorns, Woe is me, it pierced my hand, Blood flowed from the rose evermore, Its powerful scent consumed my senses: Rendered into English Verse: By Admin. #ArtofArmenia Photo: Painting of Komitas Vardaped
Изображение
- Մի շաբաթը այնքան էլ երկար չէ: - Եթե մարդ իսկապես դժբախտ է, շաբաթը մի ամբողջ հավիտենականություն է: Ես իմ ամբողջ էությամբ և կատարելապես այնպես էի դժբախտ, որ մի շաբաթվա ընթացքում վիշտս սպառվեց: Դժբախտ էին իմ մազերը, իմ մաշկը, իմ մահճականլը, նույնիսկ իմ զգեստները: Ես դժբախտության այնպիսի կատարյալ մարմնացու էի, որ աշխարհում ոչինչ այլևս գոյություն չուներ: Իսկ երբ ոչինչ գոյություն չի ունենում, դժբախտությունը դադարում է դժբախտություն լինելուց: Քանի որ ոչինչ չկա, որի հետ մարդ կարողանա համեմատել այդ դժբախտությունը: Այն ժամանակ մնում է լոկ դատարկ մի ամայություն: Հետո այդ ամենը անցնում է, և մարդ նորից սկսում է կամաց-կամաց վորակենդանանալ... Էրիխ Ռեմարկ «Հաղթական կամար»
Изображение
Ես… ու իմ ԱՇՈՒՆԸ "ԵՍ… ՈՒ ԻՄ ԱՇՈՒՆԸ" Աշու՜ն, այսօր այնքան նման ես իմ հոգուն, Իմ հոգում էլ այսօր էլի , տեղատարա՜փ է հուշերի, Հինն ու նորը սրտիս խորքում, Պահմըտոցի էին խաղում…. …Մի քիչ տաք, մի քիչ սառը քամի… Եվ աշնան գույները մրսեցին: Մի քիչ դողացին ու… երերացին… Երազներս հուլունք-հուլունք շաղ եկան դեղնաբոսոր տերևագորգերում… Աշնան գույները գողացած` քամին պատեպատ զարնվեց ու մրսող լուսամուտների գոգերին տերևահյուս արև ծեփեց: Արևն այդ մրսած արտասվում էր մեղմ, ինչու՞, ո՞վ թովեց…Աշուն էր, ու տերևներն էլ աշուն էին ապրում, ու խռովքից դեղնել էին, գունատվել, վհատվել: Աշուն էր, արև…Այդ ե՞րբ էր, փոխվեց ու դարձավ` աշուն է, անձրև: Ու իր հետ տխրություն բերեց, մի տեսակ թաց ու մրսեցնող թախիծ: ՈՒ խայտաճամուկ հիացքը խամրեց, դարձավ տամուկ-անձրևոտ: ՈՒ աշունս դարձավ ալեհեր ու լացկան: Ես ու իմ լացկան աշունը…
Изображение
Հայկական է… "ՀԱՅԿԱԿԱՆ Է…" Հայկական է…hայոց հողինը) Գաղտնիքը համի` հողի քիմ կազմն է եւ ,, մեր արեւը… Միայն Հայաստանինն է համեղ…և այն տվյալ դեպքում կապ ունի հայ շինականի քրտնաթոր աշխատանքի…դրա օրհնաբեր աճի…ու վաստակած արդյունքի հետ։ Հողին վրա ուրիշին Տունը,որ դուն շինեցիր, Քար է միայն,հող ու կիր: Հողին վրա ուրիշին Ծառը,որ դուն տնկեցիր, Չի տար կյանքի հովանին: Հողին վրա ուրիշին Լույսը,որ դուն վառեցիր, Ցնորք է լոկ ոսկեծիր: Հողին վրա ուրիշին Սերը,որ դուն գրկեցիր, Չի տաքացներ քու հոգին: Եվ հողին մեջ ուրիշին Քու ոսկորներդ անտեր Ցուրտեն հավետ կը մրսին: ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆ
Изображение
ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ -150 "ԿՈՄԻՏԱՍ – ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ -150" Մեր մշտարթուն՝ Անլռելի Զանգակատուն, ծնունդդ շնորհավոր: «The Last Night of Komitas» 1956, artist — Sargis Muradyan — «Կոմիտասի վերջին գիշերը» 1956 նկարիչ`Սարգիս Մուրադյան Ծնունդդ Շնորհավոր ՎԱՐԴԱՊԵՏ Today is the birthday of Komitas Ghevond Vardapet Եվ ա՛յս գիշեր, քո երազում, տեսել ես, որ ես ու դու Երես-երես ճանաչել ենք սիրո ծովում իրարու․․․ Քո սուրբ սերը սար է դառել Դալարագեղ, երկնածրար ու բեղուն, Գլխիդ վերը ամպ է շարել՝ Գալարահեղ, կամարակապ ու զեղուն։ Սարի շողեն, ամպի քողեն՝ Մենավորի ոգին ծնել, դեգերել, Ձեռին մի բույս՝ կանաչ ու կույս՝ Խորհրդավր ձորեն քաղել ու բերել։ Ծաղիկ-ծաղիկ քեզ որոնել՝ Ամպի տակին՝ արևծագին շունչ առել, Ջրի մոտին, կանաչ խոտին՝ Գլխիդ վերև ծիրան-գոտին փունջ արել։ Կոմիտաս «Քո երազում» Քեզ չըսիրե՞լ, Գեհեն կորել Ու կըրակով հոգին փորել։ ― Քեզի սիրել՝ Դըրախտ երթալ Ու վարդերով քընանալ։ Կոմիտաս «Անմար սեր»
Изображение
ՓԱՐԻԶԸ ԳԻՇԵՐՈՎ Գիշերվա մեջ իրար ետևից վառված երեք լուցկի. Առաջինը,որ քո դեմքը տեսնեմ ամբողջովին, Երկրորդը,որ տեսնեմ քո աչքերը, Երրորդը,որ քո բերանը տեսնեմ, Եվ թող մութ լինի համատարած,որ հիշեմ այս բոլորը` Քեզ գրկումս սեղմած: ԺԱԿ ՊՐԵՎԵՐ թարգմանությունը՝ Ալեքսանդր Թոփչյանի
Изображение
Քո աչքերը… Ինձ երաժշտություն է պետք, Որ չկորցնեմ ես պահի Սիրելուս ու սիրելուդ Թեթևությունը… Ա. Պ. Об этом сайте YOUTUBE.COM Loving you Loving you by Kenny G
Изображение
Այսօր Մեծն Կոմիտասի ծննդյան տարելիցն է:- 150 ԱՍՏՎԱ՛Ծ ԻՄ Սիրո սերմը զատեցիր, Հրո ջերմը պատեցիր. Հողին շունչդ փչելով՝ Հոգի կյանքդ կաթեցիր։ Եվ Արևդ լուսին մարմնես մաղեցավ, Եվ իմ հոգին Հոգուդ ցողով մաղեցավ, Իմ սրտիկի սերն ու բոցը, սիրո խոցը՝ Ամպերի մեջ, որպես կայծակ սահեցավ։ Կոմիտաս Վարդապետ Հայտնի ու անհայտ Կոմիտասը. հայ մեծերը «Կոմիտասն ինձ ժամանակակից մարդ էր, տարիներով ապրել ենք Գևորգյան ճեմարանում, նույն հարկի տակ, խոսել, կատակել, ճամփորդել ենք միասին, եղել ենք Եվրոպայում, Ստամբուլում: Բայց այդ ամենը թվում է ինձ ոչ իրական, իսկական Կոմիտասն ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը` մի չքնաղ հրաշապատում»: Ավ. Իսահակյան Կոմիտասի ստեղծագործական ոճը յուրահատուկ է իր տեսակի մեջ: Կոմիտասի ստեղծագործության մեջ առանձնակի կարևորություն է ներկայացնում իր միակ ավարտուն մեծակտավ գործը՝ «Պատարագ»-ը՝ արական կազմի համար: Կոմիտասն ունեցել է նաև օպերա ստեղծելու մի քանի մտահղացումներ, որոնք մնացել են անկատար: Անգնահատելի է Կոմիտասի ավանդը բանահավաքչության գո
Изображение
Վիլյամ Սարոյան «Քո կյանքի ժամերը» Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից: Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն անցավոր է: Ամեն ինչի մեջ գտի՛ր լուսավորը, գտի՛ր այն, ինչ չի կարող արատավորվել: Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերի՛ր նրան: Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր: Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ: Արհամարի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա: Մի՛ ամաչիր բարի ու
Изображение
Երբ երջանկության մի դուռը փակվում է, բացվում է մյուսը, սակայն մենք հաճախ այն չենք նկատում՝ հայացքը սևեռած փակ դռանը: Հելեն Քելլեր
Изображение
Երջանիկ մարդու 7 գաղտնիքները 1. Չանհանգստանալ, թե ինչ են մտածում քո մասին շրջապատողները։ (Ազատության գաղտնիքը) 2. Մեր ցանկացած միտք պարտադիր կերպով նյութականանում է։ (Իրականության գաղտնիքը) 3. Սիրեք և ընդունեք ձեր մարմինը։ (Գեղեցկության գաղտնիքը) 4. Մի մեղադրեք և քննադատեք ձեզ և ուրիշներին։ (Ընկերության գաղտնիքը) 5. Սեր տվեք և մի փորձեք փոփոխել Սիրելիներին։ (Սիրո գաղտնիքը) 6. Սովորեք սկզբից տալ և հետո վերցնել։ (Հարստության գաղտնիքը) 7. Քիչ մտածեք, շատ սիրեք և ուրախացեք։ (Երջանկության գաղտնիքը)
Изображение
Կապույտը՝ կարոտ... Կար մի ժամանակ, երբ շփումը մարդկանց հետ ինձ ոգեշնչում էր շատ ու շատ քայլերի, ինչ-որ բանի արարման, ստեղծագործման.... Ոգեշնչում էր նա...Կրկին Չարենցի բանաստեղծությունների գիրքն էի թերթում, ու աչքովս ընկավ «Ծիածան» շարքի «Կապույտը»... Ու գլուխ բարձրացրեցին հազար ու մի զուգորդումներ... Չարենցի ...ու առհասարակ իմ կապույտն իմ ազատությունն է, էությունը, իմ պայքարն ու իմ մենությունը, իմ երազանքն ու երազանքս մարմնավորող գույնը... Նախկինում այդպես էր, պարզվում է այսօր էլ ոչինչ չի փոխվել... Ու ուզում եմ, որ կրկին ինձ կապույտին ոգեշնչեն : Եղիշե Չարենց-«ԾԻԱԾԱՆԸ» ԳՐՔԻՑ Կապույտում հոգիս մի հին իրիկուն Անզո՜ր հեծկլտաց: Կապույտը ծեգին աղոթքի կանչող Ղողանջն է զանգի: Կապույտը — արցունք, ու կապույտը — ցող Հոգու, երկնքի: Կապույտում անսուտ խոսքեր են հոսում Երկնքից — երկինք: Հոգիս — Կապույտի լաբիրինթոսում Սրբացած կնիք: Այն, որ չի եղել, որ պե՛տք է լինի Մանկական սրտում — Հոսում է, որպես լուսավոր գինի — Հոգու կապույտում: *** .Աչքերիդ վճիտ ու թաց կապույտում— Ժպիտը ոսկի. Մայրա
Изображение
БОЛЬ!!!😢 «...В тот день во многих домах пекли хлеб, дымили ердики*. И вдруг улицы заполнили турецкие войска. Командир, по-ихнему бинбаши, приказал: «Погасить все очаги, чтобы нигде не дымило». Через несколько часов, когда нас гнали вверх по склону, деревня напоминала кладбище, дым из ердиков не вился. Село наше виднелось еще долго, мы удалялись, а оно словно шло с нами. Уже стемнело, когда добрались до вершины, а внизу лежало страшное даже днем ущелье. «Переночуем, — сказал своим бинбаши, видно, его пробирал страх, — утром погоним их дальше». Мы все, стар и млад, легли, прижавшись друг к другу, наверное, уснули. Помню, проснулся от турецкой ругани. Было уже утро, но что случилось? Бинбаши злобно орал: «Гяуры, сыны шайтана, уничтожу, всех вырежу!» Лицо бешеное, страшное. Вдали виднелось наше село, но вот чудеса: из всех ердиков курился дым, как будто пекли хлеб, как вчера утром. Старухи, преклонив колена, молились, потому что только бог мог сотворить подобное чудо. Но кто же на
Изображение
Վարդան Այգեկցի ԵՐԿՈւ ԸՆԿԵՐ Իշխանի ու հարուստի որդիներն իրար հետ մտերմացան, դարձան եղբայր և ելան աշխարհ շրջելու։ Գնացին հասան մի բերդի դռան։ Տեսան, որ դարպասից շատ մարդու գլուխ էր կախված։ Վախենալով մտան ներս: Թագավորի ծառան մեծարեց նրանց ու տարավ պալատ։ Թագավորը երկու հյուրերին իր մոտ նստեցրեց, սեղան բացեց և հյուրասիրեց նրանց անուշահամ գինով։ Երբ հարուստի որդին դուրս ելավ, թավավորն, իշխանորդուն ասաց. — Դու թագավորի ես նման, իսկ այդ ընկերդ գեշ և ստոր մարդ է երևում, դու այդպիսի անարժան ընկերոջ հետ ինչո՞ւ ես մտերմություն անում։ — Թագավո՛ր,— պատասխանեց իշխանազունը,— ի՜նչ ստորություն ու պակասություն ասես, ես ունեմ, բայց իմ ընկերը լավ մարդ է, ես նրա հնազանդ ծառան եմ։ Երբ հարուստի տղան վերադառնալով նստեց, դուրս ելավ իշխանի որդին։ Եվ թագավորը, փորձելով հարուստի որդուն, ասաց. — Դու իմաստուն, բարի մարդ ես երևում։ Երբ դուրս գնացիր, ընկերդ հազար ու մի խայտառակ բան ասաց քո հասցեին։ — Թագավոր,— պատասխանեց հարուստի տղան,— ես նրա անարժան ծառան եմ։ Տեսնելով նրանց ընկերասիրությունը, թագավորը շ
Изображение
Каждое слово твое есть молитва твоя Каждое слово твое есть молитва твоя. Каждая мысль твоя – строительный материал твоей реальности. Каждое чувство, каждое слово материализуется и становится твоею реальностью. Живи осознанно. Живи здесь и сейчас. Наслаждаясь каждым моментом своей жизни. Благодаря с любовью Вселенную за каждый миг, каждый урок и каждый подарок жизни. Каждое слово твое – это ты. Это отражение твоих мыслей и чувств. Это отражение тебя. Осознавай свои слова. Осознавай свои мысли. Ты этим строишь свой мир. Каждая мысль твоя – это эхо твое. Эхо твоей души. Твои мысли могут быть холодными, злыми, грустными, но могут быть и светлыми, теплыми, радостными. Ты создаешь своими мысли. Тем, чем наполняешь свою душу. Наполни себя Светом Любви, Гармонии, Мира и Благодарности! Светом покоя. Твори свой мир гармоничным и благостным. Каждое дело твое – плод твой. Творчество твое. Твое детище. Что бы ты не делал – делай это с любовью. Наполняй это любовью.
Изображение
ԺԱԿ ԲՐԵԼ-քնքշանք … … Իհարկե, մարդկային կյանքում նպատակները հորինվում են, իսկ ճանապարհները` պատկերացվում: Ձախորդությունները առկա են մարդկային կյանքում և անխուսափելի: Մարդը որպես հասարակական էակ, գնում է դեպի նշված նպատակը: Համակերպվել եմ կյանքին, չեմ ցանկանում համաձայնել, սակայն ընդունում եմ կյանքն այնպես, ինչպես կա. կարող եմ ասել, որ նույնիսկ գոհ եմ, երբ այս ու այն երգս որպես սիրերգ է ընկալվում: Եվ եթե մարդիկ հաճույք են ստանում այդպես մտածելով, էլ ավելի լավ: Սիրում եմ քնքշանքը, սիրում եմ տալ ու ստանալ: Բայց մենք հաճախ քնքշության պակաս զգալով չենք համարձակվում ոչ տալ, ոչ էլ ստանալ: Քնքշությունը մարդու մեջ սերմանում են ծնողները: Կանայք` նույնպես, բայց նրանք նախկին քնքշանքը չունեն: Սերը կրքի արտահայտություն է, քնքշությունը բոլորովին այլ բան է: Կիրքը կարող է չեզոքանալ, մեռնել, իսկ քնքշանքը` երբեք. այն հնարավորություն ունի հավերժ ապրելու: Ծնվել եմ նուրբ ապրելու համար, և այն, ինչ սեր եմ անվանում, իրականում նրբություն է… Քնքշանքը Մի քիչ քնքշանքի համար Կտայի գանձերն այն բազում Որ շոյ
Изображение
ԺԱԿ ԲՐԵԼ-քնքշանք … … Իհարկե, մարդկային կյանքում նպատակները հորինվում են, իսկ ճանապարհները` պատկերացվում: Ձախորդությունները առկա են մարդկային կյանքում և անխուսափելի: Մարդը որպես հասարակական էակ, գնում է դեպի նշված նպատակը: Համակերպվել եմ կյանքին, չեմ ցանկանում համաձայնել, սակայն ընդունում եմ կյանքն այնպես, ինչպես կա. կարող եմ ասել, որ նույնիսկ գոհ եմ, երբ այս ու այն երգս որպես սիրերգ է ընկալվում: Եվ եթե մարդիկ հաճույք են ստանում այդպես մտածելով, էլ ավելի լավ: Սիրում եմ քնքշանքը, սիրում եմ տալ ու ստանալ: Բայց մենք հաճախ քնքշության պակաս զգալով չենք համարձակվում ոչ տալ, ոչ էլ ստանալ: Քնքշությունը մարդու մեջ սերմանում են ծնողները: Կանայք` նույնպես, բայց նրանք նախկին քնքշանքը չունեն: Սերը կրքի արտահայտություն է, քնքշությունը բոլորովին այլ բան է: Կիրքը կարող է չեզոքանալ, մեռնել, իսկ քնքշանքը` երբեք. այն հնարավորություն ունի հավերժ ապրելու: Ծնվել եմ նուրբ ապրելու համար, և այն, ինչ սեր եմ անվանում, իրականում նրբություն է… Քնքշանքը Մի քիչ քնքշանքի համար Կտայի գանձերն այն բազում Որ շոյ