...Տերևները թափվեցին ծառերից, և չորացան խոտերն ու ծաղիկները։ Տես, թե ինչ արեցիր, երբ դադարեցիր նայել իմ կողմը։
Աշխարհում էլ չի լինի ձյուն, էլ չի լինի անձրև և նույնիսկ՝ արև։ Տես, թե ինչ արեցիր, երբ դադարեցիր մոտս գալ։
Ծովը մամռակալեց ու գետերը ցամաքեցին։ Տես, թե ինչ արեցիր...
...
Իսկ մարդիկ, որ իմ շուրջն են, տեսնում են ուրիշ աշխարհ՝ աշնանային, բարի, ոսկեդեղին...
Կմեկնեմ։ Վաղն արդեն կմեկնեմ։ Ուղին կլինի երկա՜ր, երկա՜ր։ Կգնամ երկար գնացքով։ Գնացքը կունենա հարյուր, գուցե հազար վագոն։ Յուրաքանչյուր վագոն կունենա հարյուր պատուհան։ Կբարձրանամ վերջին վագոնը և՛ կկանգնեմ վերջին պատուհանի մոտ, որպեսզի գոնե մի քիչ մոտ լինեմ քեզ...
ԼԵՈՆԻԴ .ԵՆԳԻԲԱՐՅԱՆ
Комментарии
Отправить комментарий