Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար...
ԷՔԶՅՈՒՊԵՐԻ

Օրհնյալ լինես դու...
Քո գալուց առաջ
Դատարկ,անխռով ու կույր էի ես,
Ինչպես երևի Ադամն է եղել
Արգելված պտուղն ուտելուց առաջ:

(Այդ աստվածները ինչո՞ւ են ուզում,
Որ մենք կույր լինենք,լինենք անխռով
Ու լինենք դատարկ)...

Օրհնյալ լինես դու,

Քո գալուց հետո
Ես տառապանքի կշիռն զգացի,
Խռովքը խանդի,շիկնանքը շանթի,
Տեսա մերկության ցոլանքը մաքուր,
Ես լո~ւյսը տեսա...

Ես աստվածներին դարձա հավասար:

Օրհնյա~լ լինես դու...

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...