Այսօր Սբ. Աստվածածնի ծննդյան տոնն է


«Երբ ծնվեց հրաշագեղ մանուկը, նրան անվանեցին Մարիամ, որ նշանակում է լուսավորյալ»:

Սուրբ Կույս Մարիամի ծննդյան տոնի էության գիտակցումով եմ ցանկանում շնորհավորել հայոց և ողջ քրիստոնյա աշխարհի մայրերին, քանի որ Տիրամոր ծննդյան աստվածային նախախնամությունը հետագայում շնորհ բերեց մեզ՝ քրիստոնյաներիս, ճանաչելու աշխարհիս անցողիկությունն ու երկնային Երուսաղեմի փառավոր հավիտենականությունը:
Աստվածամոր անքննելի հոգու խոնարհությունն եմ ցանկանում հայոց մայրերին, որի դրսևորումներից կցանկանայի լիներ նաև որդեծնությունը՝ հայոց աշխարհի փառավոր պատմության շարունակության կարևոր նախապայմանը: Անդրադառնալով խոնարհությանը` աղոթք ուղղենք սուրբ Մարիամ Աստվածածնին ի բարեխոսություն քրիստոնյային մշտապես ուղեկցող չարի փորձություններից:

Այսօր ցնծան երկնայինքն. Սուրբ Աստվածածնի ծննդյան շարական

Այսօր ցնծան երկնայինքն եւ պար առեալ ի բարձունս.
երգեն զերգս հոգեւորս յաւուր ծննդեան Սրբուհւոյն:

Այսօր վերինն Սիովն գոչեն զերգս սրովբէիցն
զԵրեքսրբեանն ասելով յաւուր ծննդեան Սրբուհւոյն:

Այսօր աստեղք եւ լուսին ընդ արեւու հրճուելով
գովեն զլոյսն ի Հօրէ յաւուր ծննդեան Լուսոյ Մօրն:

Այսօր ծերքն օրինականք մանկամբք նորոյ սիովնի
երիտասարդք եւ կուսանք խնդան ծննդեան Տիրուհւոյն:

Այսօր գունդք առաքելոցն եւ պարք նախատեսացն
յաւուր ծննդեան Մօր Բանին երգեն զփառս ի բարձունս:

ՆԱԶԱՐԵԹ--Աստվածամոր ավետման տաճար
Սուրբ Կույս Մարիամի արձանի՝ խորան-աղոթատեղիի մոտ...🙌

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...