....Շնորհավոր Տոնդ. Ազա՛տ ԱՐՑԱԽ!!!....


Արցա՛խ, մի բուռ Արցախ,
Դու աշխարհի համար մի փշուր հող ես լոկ
ԵՎ սակայն մեզ համար հսկա զոհասեղան...
Ու թե հնար լիներ կայծակները խաչել,
Ես զոհերիս վրա կվառեի խաչերն այդ հրեղեն,
ՈՒ թե հնար լիներ Հարդագողի ճամփան
Ոլորել ու դարձնել հսկա ծաղկեպսակ,
Ես զոհերիս վրա կդնեի պսակն այդ արցունքոտ,
Որ աշխարհին արար տեսանելի լիներ...

Ուրեմն ,զա՛րկ Արցախ,
Զա՛րկ իմ զարմանալիդ,
Չկա ուրիշ հնար և ուրիշ ելք չկա,
Քանզի ոսոխը քո՝ այդ քոչվորը վայրի
Այդ լեզուն է միայն, որ հասկանում ճշտիվ
ԵՎ այդ լեզվից է լոկ, որ փոխվում է կրկին
Խուճապահար հոտի...
- Ելե՛ք ,մահապարտյալ գնդեր,
Վեր բարձրացեք հողից, սրբեր թխամորուս,
Որ դառնայիք պիտի նահապետներն ազգիս,
Սակայն ավա՜ղ, դարձաք նահատակներ...

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ ,, Զարկ, իմ զարմանալիդ,, հատված

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...