Կապույտը՝ կարոտ...
Կար մի ժամանակ, երբ շփումը մարդկանց հետ ինձ ոգեշնչում էր շատ ու շատ քայլերի, ինչ-որ բանի արարման, ստեղծագործման.... Ոգեշնչում էր նա...Կրկին Չարենցի բանաստեղծությունների գիրքն էի թերթում, ու աչքովս ընկավ «Ծիածան» շարքի «Կապույտը»... Ու գլուխ բարձրացրեցին հազար ու մի զուգորդումներ... Չարենցի ...ու առհասարակ իմ կապույտն իմ ազատությունն է, էությունը, իմ պայքարն ու իմ մենությունը, իմ երազանքն ու երազանքս մարմնավորող գույնը... Նախկինում այդպես էր, պարզվում է այսօր էլ ոչինչ չի փոխվել... Ու ուզում եմ, որ կրկին ինձ կապույտին ոգեշնչեն :
Եղիշե Չարենց-«ԾԻԱԾԱՆԸ» ԳՐՔԻՑ
Կապույտում հոգիս մի հին իրիկուն
Անզո՜ր հեծկլտաց:
Կապույտում հոգիս մի հին իրիկուն
Անզո՜ր հեծկլտաց:
Կապույտը ծեգին աղոթքի կանչող
Ղողանջն է զանգի:
Կապույտը — արցունք, ու կապույտը — ցող
Հոգու, երկնքի:
Ղողանջն է զանգի:
Կապույտը — արցունք, ու կապույտը — ցող
Հոգու, երկնքի:
Կապույտում անսուտ խոսքեր են հոսում
Երկնքից — երկինք:
Հոգիս — Կապույտի լաբիրինթոսում
Սրբացած կնիք:
Երկնքից — երկինք:
Հոգիս — Կապույտի լաբիրինթոսում
Սրբացած կնիք:
Այն, որ չի եղել, որ պե՛տք է լինի
Մանկական սրտում —
Հոսում է, որպես լուսավոր գինի —
Հոգու կապույտում:
***
.Աչքերիդ վճիտ ու թաց կապույտում—
Ժպիտը ոսկի.
Մայրամուտային մշուշը տրտում՝
Այտերիդ վրա.
Եվ, որպես շշուկ չքաղված հասկի,
Մեր հոգնած սրտում —
Սպասումը, որ ցրտաբեր քամին
Հիմա կսուրա...
Մանկական սրտում —
Հոսում է, որպես լուսավոր գինի —
Հոգու կապույտում:
***
.Աչքերիդ վճիտ ու թաց կապույտում—
Ժպիտը ոսկի.
Մայրամուտային մշուշը տրտում՝
Այտերիդ վրա.
Եվ, որպես շշուկ չքաղված հասկի,
Մեր հոգնած սրտում —
Սպասումը, որ ցրտաբեր քամին
Հիմա կսուրա...
Ստվերներն իջնում ու փարվում էին
Դեմքիդ, իմ հոգուն.
Մթնում էր հեռուն խանձված հոգու,
Որպես իրիկուն.
Երազները, քո՛ւյր, երանգներ էին,—
Խամրեցին միգում,—
Խամրեցին, հանգան մայրամուտային
Իրիկնաժամում մանուշակագույն...
Դեմքիդ, իմ հոգուն.
Մթնում էր հեռուն խանձված հոգու,
Որպես իրիկուն.
Երազները, քո՛ւյր, երանգներ էին,—
Խամրեցին միգում,—
Խամրեցին, հանգան մայրամուտային
Իրիկնաժամում մանուշակագույն...
Комментарии
Отправить комментарий