Այսօր Մեծն Կոմիտասի ծննդյան տարելիցն է:- 150


ԱՍՏՎԱ՛Ծ ԻՄ
Սիրո սերմը զատեցիր,
Հրո ջերմը պատեցիր.
Հողին շունչդ փչելով՝
Հոգի կյանքդ կաթեցիր։
Եվ Արևդ լուսին մարմնես մաղեցավ,
Եվ իմ հոգին Հոգուդ ցողով մաղեցավ,
Իմ սրտիկի սերն ու բոցը, սիրո խոցը՝
Ամպերի մեջ, որպես կայծակ սահեցավ։
Կոմիտաս Վարդապետ
Հայտնի ու անհայտ Կոմիտասը. հայ մեծերը
«Կոմիտասն ինձ ժամանակակից մարդ էր, տարիներով ապրել ենք Գևորգյան ճեմարանում, նույն հարկի տակ, խոսել, կատակել, ճամփորդել ենք միասին, եղել ենք Եվրոպայում, Ստամբուլում: Բայց այդ ամենը թվում է ինձ ոչ իրական, իսկական Կոմիտասն ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը` մի չքնաղ հրաշապատում»:
Ավ. Իսահակյան
Կոմիտասի ստեղծագործական ոճը յուրահատուկ է իր տեսակի մեջ:
Կոմիտասի ստեղծագործության մեջ առանձնակի կարևորություն է ներկայացնում իր միակ ավարտուն մեծակտավ գործը՝ «Պատարագ»-ը՝ արական կազմի համար: Կոմիտասն ունեցել է նաև օպերա ստեղծելու մի քանի մտահղացումներ, որոնք մնացել են անկատար:
Անգնահատելի է Կոմիտասի ավանդը բանահավաքչության գործում: Շրջելով հայաբնակ բազմաթիվ բնակավայրերով՝ հմուտ երաժիշտը ձայնագրել է հայ ժողովրդական երգարվեստի տարբեր ժանրերի պատկանող մի քանի հազար երգ՝ այսպիսով մոռացումից փրկելով հայ ժողովրդի ստեղծած մի ամբողջ մշակույթ: Այդ երգերը նրա գիտական և ստեղծագործական երկերի ատաղձն են կազմում:
Նա հավաքել է ավելի քան 3000 հայկական ժողովրդական նմուշներ, որոնցից ավելի քան կեսը հետագայում կորել է, և միայն մոտ 1200-ն է պահպանվել:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...