...-Հյուսնից բարձր բան չկա:Այո',տղա'ս,հայերենի ամենալավ,ախորժալուր ու տարողունակ բառերից մեկը հյուսն է:Մեր պապերը կարող էին փայտագործ ասել,բայց հյուսն են կոչել մեզ,որովհետև փայտից մենք հանապազօրյա իրեր ու գործիքներ ենք հյուսում:Հյուսելը հյուսնից է ծնունդ առել,տղա'ս...
Միջնակարգում սովորելու տարիներին հորս ուսուցանած դասերը պետք չեղան...
Մի անգամ`դասախոսության պահին,փառահեղ լեզվաբան Հրաչյա Աճառյանը դիմեց ուսանողներիս.
-Կարո՞ղ է ձեզնից որևէ մեկն ասել,թե ինչ բան է ստեղն...
-Դու կարո՞ղ ես ասել,թե ինչ բան է ստեղն:
-Ստեղն նշանակում է ոստ,ծառի ճյուղ,-պատասխանեցի ես:
-Զարմանալի~ է,-ասաց Աճառյանն ու նայեց աչքերիս:
Հետո սկսեց ետ ու առաջ շարժվել լսարանում ու կրկնել նույն բառը.
-Զարմանալի~ է,զարմանալի~ է...Ո'չ նա,ո'չ էլ ձեզնից որևէ մեկը չպետք է իմանար այդ բառի բացատրությունը,համենայն դեպս ես չէի ակնկալում ճիշտ պատասխան:Ո՞վ է սովորեցրել քեզ այդ բառի իմաստը:
-Հայրս,-հանգիստ պատասխանեցի ես:
-Հայրդ լեզվաբա՞ն էր:
-Ո'չ,հայրս հյուսն էր...
-Դու համալսարան ընդունվելուց առաջ ասպիրանտուրա ես ավարտել...
ՀԱՅԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...