Сообщения

Сообщения за март, 2018
Изображение
ՀԱՅ ԳԵՆԻ ԿՐՈՂԸ Մարդ պետք է մի քիչ Ավո լինի Մոնթեն երբեք չէր ծխում, հայհոյում էր շատ հազվադեպ, երբեք ոգելից խմիչք չէր օգտագործում: Երբ մասնակցում էր ավանդական կենացներին, կարող էր բարձրացնել մի բաժակ մածուն: Նա իր ամսական աշխատավարձը տալիս էր խոհարարներին, միշտ մերժում էր մենաշնորհները` գերադասելով ապրել նույն պայմաններում, ինչ իր հրամանատարության տակ գտնվող զինվորները: Մի օր էլ երբ նրան առաջարկե ցին զինվորական տաք բաճկոն (իր հագինը չափից ավելի մաշված էր), Մոնթեն հրաժարվեց այն վերցնել, ասելով. «Չե՞ս ամչնար, տար դիրքեր` տղաներին»: Այդօրինակ վերաբերմունքը շրջապատի հանդեպ, բնականաբար, իր դրական ազդեցությունն էր թողնում Ավոյի հեղինակության վրա: Եվ պատահական չէ, որ մարտունեցիները, երբ ուզում էին ասել` «Մարդ պետք է մի քիչ ազնիվ լինի», փոխարնեը ասում էին. «Մարդ պետք  
Изображение
Հայաստան ^_^ ️ Դու երգի ծո՛վ ես անափ, Ես՝ քո մի կաթի՜լը կյանքում. Դու ծառի բո՛ւն ես կանաչ, Ես՝ ճյուղ, որ քեզնո՜վ է ծաղկում.
Изображение
...Գեղեցկության դեմ քանի դեռ կան  Մագիլներ սրած չարիքները,  Լույսը բացվելիս ամեն անգամ  Պիտի լաց լինեն ծաղիկները:  Համո Սահյան
Изображение
Շնորհակալություն Տղե՛րք, մեզ տված Կյանքի ու ՀՈՂԻ համար:  --«Ախպերս ու ես» երգը ռազմակոչ է— Հեղինակ՝ Աշոտ Բեգոյան (Գուսան Տոտիկ)  Անօրեն թուքն է տիրել մայր հողին,  Ինչ սրտով պիտի մտնենք անկողին...  Մամ ջան չտխրես, շատ չմտածես, Կռիվ ենք գնում ախպերս ու ես... Մռայլ գիշերն է, նստած ենք փոսում, Այստեղ հայ քաջի արյունն է հոսում: Եկել ենք կռիվ, կռվում ենք այսպես, Խփում ենք թուրքին ախպերս ու ես... Երբ լուսաբացին թուրքը լեռն է սողում, Մեր զիլ հարվածից աշխարհն է թնդում, Ինչքան պետք լինի` կկռվենք այսպես, Հայ ազգի համար ախպերս ու ես... Էլ հետդարձ չկա կռիվ է սաստիկ, Օրհնանքդ տուր մեզ ու մի լար մայրիկ... Թե մի օր կտրիդ զույգ արծիվ տեսնես, Էդ մեր հոգիքն են` ախպերս ու ես... Մամ ջան կբացվեն դռները մեր գոց, Ոսկի կհագնե սեւ օրն հայոց... Ու տուն կդառնանք հաղթությամբ էսպես, Ծափով-ծիծաղով... Ախպերս ու ես! https://www.youtube.com/watch?v=yN2YmfHO97c
Изображение
Հայրենիք ստեղծելը Հերոսություն է, Հայրենիք շենացնելը` Առաքինություն: ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
Изображение
Խորիմաստ ու անչափ գեղեցիկ պւեզիա  Գարուն  Գարո՛ւն, արբունքահաս աղջկա պես  Դու գալիս ես ահա ոտաբոբիկ,  Քամին պատառոտել քող ու զգեստ  Քո զիստերն է բացել ու կուրծքը պիրկ: Գարու՛ն, մենության մեջ իր անձավի Մի կախարդ է ապրում, հոգնած մի մոգ, Քնքշության է այնպես նա ծարավի Ու ծարավի այնպես շնչին քո տոթ: Կար ժամանակ, գարուն, այդպես գալիս, Իսկույն նրան էիր դու այցելում, Նրա կրծքին ընկած անուշ լալիս Ու ծիծաղում էիր, չա՛ր այցելու... Այսօր ծաղիկներով քո ծիծաղի Անցար, չնայեցիր անգամ վրան, Ասիր՝ ճերմակել է, էլ ի՞նչ ծաղիկ, Էլ ի՞նչ քնքշանք է պետք կյանքում նրան: Գարո՛ւն, հիմար աղջիկ, դեռ մի գնա, Տես, կանչում է նա քեզ, ձեռքով անում... Եվ ի՛նչ անի, ասա, ի՞նչ անի նա, Որ ճերմակել, սակայն չի ծերանում... ------------Վահագն Դավթյան
Դու ես կյանքիդ ներկապնակին երանգ տվող նկարիչը,չթողե'ս,որ որեւէ մեկը վրձնի վրձինդ....
Изображение
_Չարենցի երկրային սերերը...  -----------------------------------------------------—  Լուսամփոփի՜ պես աղջիկ․․․  Լուսմփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,  Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,  Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով, Լուսամփոփի՜ պես աղջիկ․․․ Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին, Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․ Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն, Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն․․․ Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով, Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի, Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով, Լուսամփոփի՜ պես աղջիկ․․․ * * ** * * Երեք ճաճանչ, երեք երանգ, երեք գույն, Որ անցան — Քո՛ւյր, կապել են քո աչքերում, իմ հոգում— Ծիածան: Չարենց զենքի սպառնալիքով կը խլե Արփիկը իր ընկեր Գարեգինի ձեռքեն` օգտագործելով պարապ ատրճանակ: Բայց Արփիկ կանուխ կը մեկնի այս աշխարհեն և Չարենց երկրորդ անգամ կ’ամուսնանա Իզաբելլայի հետ, որ կդառնա մայրը իրենց երկու դուստրերուն՝ Արփենիկին և Անահիտին: Լրագրողուհի Ռեգինա Ղազարյանը Չարենցի կյանքին մեջ և հետմահու կմնա բ
Изображение
Շնորհավոր Սուրբ Զատիկ։  ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐԵԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ:  ՕՐՀՆԵԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ:  Թող աստված Ձեզ բարին բերի, Ձեր սրտերը սիրով, Ձեր տները ուրախությամբ Հոգիները լույսով լցնի, Հիսուսի օրհնաբեր խաչը ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏ ու ՍԵՐպարգևի:  Շնորհավորում եմ Բոլորիս Սուրբ Զատիկը
Изображение
«Լուսաբացներ կան, որ դեռ չեն բացվել...» Թող լույսը բարին բերի, ու բարին` լույս... Լույսը փռվի պիտի, Ուրիշ հնար չկա: Ինչքան խառն ու խրթին, Ինչքան էլ բարդ ու բիրտ, Կյանքն ապրվի պիտի, Ուրիշ հնար չկա: Հ․ Սահյան
Изображение
Սուրբ Ներսէս Շնորհալի, 12-րդ դար. Լոյս. Արևագալի ժամերգություն Լո՜յս, Արարիչ լուսոյ, առաջին Լոյս, Բնակեալդ ի լոյս յանմատոյց, Հայր երկնաւոր, Ի դասուց լուսեղինաց օրհնեալ. Ի ծագել լուսոյ առաւօտուս, ծագեա՛ ի հոգիս մեր զլոյս քո իմանալի: Լո՜յս, Ի լուսոյ ծագումն, արեգակն արդար Անճառ ծնունդ Հօր, Որդի. Յառաջ քան զարեւ անուն քո գովեալ ընդ Հօր. Ի ծագել լուսոյ առաւօտուս, ծագեա՛ ի հոգիս մեր զլոյս քո իմանալի: Լո՜յս, Ի Հօրէ բղխումն աղբիւր բարութեան, Հոգիդ Սուրբ Աստուծոյ. Մանկունք Եկեղեցւոյ ընդ հրեշտակս զքեզ բարեբանեն. Ի ծագել լուսոյ առաւօտուս, ծագեա՛ ի հոգիս մեր զլոյս քո իմանալի: Լո՜յս, Երրեակ եւ մի անբաժանելի Սուրբ Երրորդութիւն. Զքեզ ընդ երկնայնոցն երկրածինքս միշտ փառաւորեմք. Ի ծագել լուսոյ առաւօտուս, ծագեա՛ ի հոգիս մեր զլոյս քո իմանալի: https://www.youtube.com/watch?v=dSL-fwC5Oqs
Изображение
Երբ Սողոմոն թագավորը արևածագը դիմավորելուց հետո իջնում էր լեռից, ստորոտում հավաքված մարդիկ ասացին. – Դու ոգեշնչման աղբյուր ես մեր համար։ Քո խոսքերը պայծառեցնում են սիրտը։ Իսկ իմաստությունդ՝ լուսավորում է մեր միտքը։ Մենք ցանկանում ենք լսել քեզ։ Ասա՛, ո՞վ ենք մենք։ Նա ժպտաց և ասաց. – Դուք աշխարհի լույսն եք։ Դուք աստղ եք։ Դուք ճշմարտության տաճարն եք։ Ամեն մեկիդ մեջ տիեզերքն է։ Խորասուզեք միտքը սրտի մեջ, հարցրեք ձեր սրտին, լսեք ձեր սիրո միջով։ Երանելի են Աստծո լեզուն հասկացողները։ – Ինչո՞ւմն է կյանքի իմաստը։ – Կյանքը դա ճանապարհ է, նպատակ և պարգև։ Կյանքը դա սիրո պարն է։ Ձեր առաքելությունը ծաղկելն է։ Գոյություն ունենալ՝ դա մեծագույն նվեր է աշխարհին։ Ձեր կյանքը՝ տիեզերքի պատմությունն է։ Եվ հենց այդ պատճառով, կյանքը շատ ավելի գեղեցիկ է բոլոր տեսություններից։ Վերաբերվեք կյանքին՝ ինչպես տոնի, քանի որ կյանքը ինքն իրենով արդեն թանկարժեք է։ Կյանքը բաղկացած է ներկայից, իսկ ներկայիս իմաստը՝ լինել ներկայում։ – Ինչո՞ւ են դժբախտությունները հետևում մեզ։ – Ինչ ցանել եք՝ այն էլ կհնձեք։ Դ
Изображение
Գայոս  Հուլիոս Կեսար «Երբ հայերը  կանգնում են ուս-ուսի տված և ձեռք-ձեռքի բռնած` հողը ոտքի տակ տալով իրենց թմբուկների և ծիրանափողի ձայների ներքո, ավելի շուտ  իմ պալատի սյուները  փոշի կդառնան, քան նրանց հնարավոր կլինի կանգնեցնել»:

«ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆ» կայք: ԽԱՆԱՍՈՐԻ ԱՐՇԱՎԱՆՔԻ 115 ՏԱՐԻՆ

«ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆ» կայք: ԽԱՆԱՍՈՐԻ ԱՐՇԱՎԱՆՔԻ 115 ՏԱՐԻՆ : ԽԱՆԱՍՈՐԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ ԱՐՇԱՎԱՆՔ, ՈՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ ԴԻՏՎԵՑ ՈՐՊԵՍ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ 1896թ. գարնանը թուրքական իշխանության դրդումով,...
Изображение
Изображение
Խորիմաստ ու անչափ գեղեցիկ պւեզիա 🏞️ Գարուն Գարո՛ւն, արբունքահաս աղջկա պես Դու գալիս ես ահա ոտաբոբիկ, Քամին պատառոտել քող ու զգեստ Քո զիստերն է բացել ու կուրծքը պիրկ: Գարու՛ն, մենության մեջ իր անձավի Մի կախարդ է ապրում, հոգնած մի մոգ, Քնքշության է այնպես նա ծարավի Ու ծարավի այնպես շնչին քո տոթ: Կար ժամանակ, գարուն, այդպես գալիս, Իսկույն նրան էիր դու այցելում, Նրա կրծքին ընկած անուշ լալիս Ու ծիծաղում էիր, չա՛ր այցելու... Այսօր ծաղիկներով քո ծիծաղի Անցար, չնայեցիր անգամ վրան, Ասիր՝ ճերմակել է, էլ ի՞նչ ծաղիկ, Էլ ի՞նչ քնքշանք է պետք կյանքում նրան: Գարո՛ւն, հիմար աղջիկ, դեռ մի գնա, Տես, կանչում է նա քեզ, ձեռքով անում... Եվ ի՛նչ անի, ասա, ի՞նչ անի նա, Որ ճերմակել, սակայն չի ծերանում... ------------Վահագն Դավթյան
Изображение
ՀՈԳՈՒ ՀՆՉՅՈՒՆ Կիլիկիա.Վահկա բերդի բարձունքից,դիմացը Հաճնի լեռներն են: Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ, Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ... Համո Սահյան Լռություն կա` ճիչ է,  Լռություն կա` շառաչ... Լռություն կա` լուռ է, Չասվածը` ասված....
Изображение
Մի քի՜չ էլ Մեծարենց .... Մեծարենցյան ներաշխարհ.... թախիծ, սպասում, կարոտ, սիրուն հասնելու ձգտում: Կարդում ....ու մտածում ես, թե ինչպես է այս դալուկ պատանին իր ալեկոծ սրտի ուզածը գրելու հետ մեկտեղ ընթերցողին է հասցնում ցավահառաչ հոգու խոր ծալքրից ճառագող ապրումներն, որը զգալով հեղինակի մտքի ու հոգու հեղեղված ասելիքը,ընդունում է իբրեւ իր սեփական խոհ ու ապրում :   «Նավակներ» Նավակներ մեկնեցան ամենն ալ, բաղձանքով ակաղձուն. հեռացան ամենն ալ` ծըփանուտ Երազիս ափունքեն. անձուկին բոցը զիս պաշարե՜ց. Ըսպասման հիվա՜նդն եմ. հոգեսարս դողերով և հուրքով միշտ ցայգերն են հըղի. գիշերներն ես համբուն կը սպասեմ ծիրանի այն դարձին. ու ցայգուն ալ կ’անցնիմ ավազուտ ափունքեն` դողահար` սրտաթափ ու խանդոտ երազի կայծերով առլըցուն: Դարձուցե՜ք նավակներս հողմավար, ջրանո՜ւյշ պայիկներ, դարձուցե՜ք նավակներս դյութավար, իրիկվա՜ն հովիկներ…։ Միսաք Մեծարենց «Նավակներ» բանաստեղծությունը սպասումով լցված մարդու մասին է, ով, իմանալով, որ հույս չկա, հույսը չի կորցրել, կարծես հույսով երազում է: Տխրությամբ է արթ
Изображение
ՎԱՐԴ... ԵՎ... ՍԵՐ...Գարնանաբույր Հայուհիներին... ՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝ Խորանի նման լեցուն են նրանք տաք մասունքներով, Որ միշտ կարող են գավիթ դուրս բերվել ինն ամիսը մեկ Ու կոչվել «զավակ» կամ «խաչ», ինչ նրանք Սիրով են կրում բովանդակ կյանքում…Պ.Սևակ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ Հուրն են սիրո սևի սիրուն լույս աղջիկներն Հայաստանի,   Սրտիս վրա քայլող գարուն` կույս աղջիկներն Հայաստանի,   Իմ սիրտն ի՜նչ է, ա'խ, թե ուզեն` բերդեր կառնեն մի հայացքով,   Անառիկ բերդ ու սիրո սյուն` հույս աղջիկներն Հայաստանի: Մեկը մեկից պարզ ու կախարդ, մեկը մեկից խոսքով քաղցր,   Ետ կբերեն ալևորին, օձ կթովեն աչքով քաղցր, - Մեկը` աստղիկ, մեկը` լուսնյակ, մեկն` արևի տեսքով քաղցր, - Իմ Հայաստանն են զարդարում նուրբ աղջիկներն Հայաստանի: ՈՒ չգիտեմ որի՞ն սիրեմ, որի՞ն թողնեմ անհագ սրտով,   Ամենքին է սրտիս աչքը արևի պես կրակ սրտով,   Երբ հուր ծովի պես են քաշում` ո՞նց դիմանաս վտակ սրտով, - Ինձ աստղերից ցած են բերում սուրբ աղջիկներն Հայաստանի:
Изображение
Եթե դու երբևէ կարիք ունենաս գտնել այն մարդուն, ով կկարողանա հաղթահարել ցանկացած, նույնիսկ ամենածանր դժբախտությունը ու քեզ երջանիկ կդարձնի այն ժամանակ, երբ ուրիշ որևէ մեկը դա չի կարող անել, այդ դեպքում պարզապես նայիր հայելու մեջ և ասա. «Ողջույն»: Ոչ մի ցանկություն քեզ չի տրվի այն ուժից առանձին, որը թույլ կտա դա իրագործել: Կյանքը չի պահանջում, որ դու լինես հետևողական, դաժան, համբերատար, ուշադիր, զայրացկոտ, խնայող, անմիտ, սիրող: Սակայն կյանքը պահանջում է, որպեսզի դու գիտակցես քո յուրաքանչյուր ընտրության հետևանքը: Կյանքի իմաստը կատարելության որոնումն է, իսկ յուրաքանչյուրիս խնդիրն է՝ առավելագույնս մերձեցնել նրա դրսևորումը ինքներս մեր հետ: Եթե դու ցանկանում ես ունենալ այն, ինչը երբեք չես ունեցել, սկսիր անել այն, ինչը երբևէ չես արել: Միակ բանը, որ կործանում է երազանքը, փոխզիջումն է:
Изображение
Գլխավոր եղանակն այն է, ինչ մարդու հոգում է, և ոչ թե պատուհանից այն կողմ...
Изображение
ԲԱՐԻ՜ ԼՈՒՍՈ ԱՌԱՎՈՏ,ԲԱՐԻ՜ ԳԱՐՈՒՆ.... Ամեն բան ունի իր մայրամուտը և միայն գիշերն է, որ վերջանում է արևածագով ...Բարի լույս… Բարի լո՜ւյս աշխարհ, բարի լո՜ւյս մարդիկ ու բարի լույսս հատկապես նրանց, ովքեր մի ժամանակ արթնանում ու ապրում էին հանուն այդ ''ԲԱՐԻ ԼՈՒՅՍԻ'' ....  Բարի լույս ասեք աշխարհին համայն ու օրը բարին կտա անպայման.....Բարո՜վ եկար, սիրո գարու՜ն... Արբե՛նք գարնան թարմությունով,  Պարզ երկնքի մաքրությունո՛վ;
Изображение
Ես ՀԱՅՈւՀԻ եմ...լսում եք՝ ՀԱՅՈւՀԻ: Դղրդա՛ Արարատ, մռնչա՛ Արցախ, ծովացի՛ր Արաքս, վե՛ր ամբառնա Հայատան. քո գոյությունը շարունակողը ԵՍ եմ: Դողա ոսո՛խ , սարսափիր թու՛րք. քո արաջ ՀԱՅՈւՀԻ է կանգնած, ՀԱՅՈւՀԻՆ՝ ուժը ժառանգած Մոնթեից , Անդրանիկից, Նժդեհից, Թաթուլից, նոր ոգի առած Ազատից, Արարատից, Արմենից, իր սահմանապահ Քաջ Տղերքից: Տե՛ս ու վախեցի՛ր ԻՄ հեզ, նուրբ, կանացի, բայց և կոպիտ, հպարտ ու ՀԱՅ էությունից: ՀԱՅՈՒՀԻՆԵՐԸ - Պարույր Սևակ   . Լոկ իրե՛նց հատուկ բյուր անուններից Գալիս է բույրը հին-հին դարերի, Անգին քարերի, Պարտեզի, շոգի ու խոնավության, Երկնքի, հողի ու խոնարհության, Մինչդեռ փեշերից՝ Բույրը թարմ հացի, Հոտը խնձորի կամ սերկեվիլի, Որ քուն են առնում նրանց փոթերի ու դարսերի մեջ՝ Հայրական տնից բերած սնդուկում… Ու մեր ճաշերը նախ նրանց տաքուկ շնչով են եփվում: Իսկ եթե նրանց գլխաշորերից դեղ-դարման սարքվեր՝ Անպարկեշտություն կոչված ախտը հին կբուժվեր իսպառ… Բարեխառն գոտուց հեռու ապրելով՝ Մենք միշտ բարեխառն օդ ենք ներշնչում մեր տների մեջ՝ Շնորհիվ… նրանց հավատարմ
Изображение
Թռան անցան օրերս, Ո՞ւ գնացին, չգիտեմ: Ո՞ւր հեռացան լորերըս, Ո՞ւր մնացին, չգիտեմ: Սերերըս ո՞ւր հեռացան, Հարցում արի ձորերիս, Խուլ ձևացան ձորերըս, Լուռ մնացին...Չգիտեմ:   Համո Սահյան