Վանի վիլայէթ
Ախթամար կղզիի Ս. Խաչ եկեղեցին ու վանքը (Աղբիւր՝ Earl Percy, Highlands of Asiatic Turkey, London, 1901)
Աղթամար կղզին 20-րդ դարի սկզբին:
Աղբյուրը՝ http://www.houshamadyan.org
1915թ. նախօրեին միայն Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող 170 հազար հայկական հուշարձաններից այսօր պահպանվել է միայն 2-3 տոկոսը: Հայկական եկեղեցիների ավերման գործընթացը հատկապես մեծ թափ ստացավ 1950-ականներին Արևմտյան Հայաստանում: Ավերումից բացի կիրառվում էր նաև այլ մոտեցում. հայկական հուշարձանները թողնվում էին անխնամ՝ ենթարկվելով գանձագողերի հարձակումներին…
Այնպես կուզեմ
Այնպես կուզեմ նավդ լողա
Վանա ծովիս սուրբ ջրերում,
Ահից թուրքի սիրտը դողա
Ինչպես եվ հին օրերում:
Այնպես կուզեմ դրոշդ տեսնեմ
Արարատիս սեգ գագաթին,
Նրա լանջին սեղան փռեմ,
Տու~ն կանչեմ,տու~ն հայերիս:
Այնպես կուզեմ հողդ ծաղկի
ՈՒ անսահման բերք տա մեզ,
Մշակն ամոթից գլուխը չկախի
Հպարտ լինի լեռներիս պես:
Այնպես կուզեմ հայրը ժպտա
Որդուն բանակ ուղարկելիս,
Մայրը ժպիտով իր վստահ
Չլացի նրան սպասելիս:
Այնպես կուզեմ խաղաղ լինես
Ինչպես լիճն է մեր Սևանա,
Բայց իմանաս և փոթորկել
Երբ թշնամին քեզ սպառնա:
https://www.youtube.com/watch?v=FUtT4-IKFW4
https://www.youtube.com/watch?v=bXa3z-m_rjE

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...