Աստված հեռու է, որովհետև մենք նրան չենք կարողանում տեսնել մեր կողքին: Իրականում մեզ ոչինչ ավելի մոտիկ չէ, քան նա: Ավելին՝ նա «այստեղ է և հիմա»: «Աստված» բառը միայն նրա համար է, ով չի կարողանում գտնել «այստեղ և հիմա»-ն: Բառերը, անունները, դավանաբանությունը, սուրբ գրերը, կրոնը, փիլիսոփայությունը. այս ամենը ստեղծվել են նրանց համար, ովքեր Աստծուն տեսնում են միայն հեռավորությունից: Իսկ նրանք, ովքեր կապ չունեն Աստծո հետ, հավատում են նրանց, ովքեր կուրորեն կրկնում են, որ նա մոտիկ է: Ահա՝ ինչու եմ ես ասում. «Հրաժարվի՛ր հեռվից: Թո՛ղ դրախտը երկնքի: Հրաժարվի՛ր ապագայի նկատմամբ ունեցած հույսերից, տե՛ս ժամանակի և տարածության ներկայությունը: Եղի՛ր այստեղ և հիմա, և տես»: Տե՛ս ակնթարթը վայրկյանի մեջ, տե՛ս ատոմը տարածության մեջ: Ժամանակի մեջ ակնթարթը դադարում է ժամանակ լինելուց, Տարածության մեջ ատոմը դադարում է տարածություն լինելուց, Այստեղ և հիմա. չկա ո՛չ տարածություն, ո՛չ ժամանակ, Ինչ որ մնա, դա էլ ճշմարտությունն է, Աստված, ինքը՝ էությունը: Եվ դու… այդ էությունն ես: 
Օշո «Դու հենց դա ես»
Фото Янетты Аршакян.

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...