Մուրատատուր Սուրբ Կարապետ
Սեբաստիոյ վիլայէթ Երգ - Պետրոս Ալահայտոյեան հաւաքածոյ
Յայտնի չէ թէ այս երգը Սուրբ Կարապետ անունը կրող ո՞ր ուխտատեղիին նուիրուած է։ Այս անունը կրող երկու նշանաւոր վանքեր եղած են, որոնք միաժամանակ յայտնի ուխտատեղիներ էին. Մուշի Սուրբ Կարապետի եւ Կեսարիոյ Սուրբ Կարապետի վանքերը։
Սուրբ Կարապետ եմ գնացել
Պառկեր եմ իմ տան մնացել
Մոռացայ էլ չիմ իմացել
Մուրատատուր Սուրբ Կարապետ
Սուրբ Կարապետ բարձր տեղ էր
Քովն էլ լիքը ջաղ ու ճիւղ էր
Ամէն պտուղ դարդի դեղ էր
Մուրատատուր Սուրբ Կարապետ
Սուրբ Կարապետ խորան խորան
Մէջ կայ լիքը Աւետարան
Եկէք կարդանք մէյ-մէկ բերան
Մուրատատուր Սուրբ Կարապետ
(..............................)
Ջուրը վազէ տարբեր (........)
(Խանտրու մերը )
Ջուրը վազէ տարբեր է (.............)
houshamadyan.org/arm/
http://dev.houshamadyan.org/…/Sepasdia_muradadur_Surp_Garab…

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...