ՄԵՐ ԱՆԶՈԻԳԱԿԱՆ ՄԵԾԵՐԸ
Մի անգամ Շիրազը որդու' Սիփանի հետ գնում է հրատարակչություն: Երեխային նստեցնում է ծնկներին, գուրգուրում նրան' հոտ քաշելով գլխից: Շիրազին հարցնում են. - Ինչո՞ւ ես երեխայի գլխից հոտ քաշում, Շիրազ... - Հանճարի հոտ կառնիմ,- պատասխանում է բանաստեղծը:

ԱՍՏՂԵՐԸ ՊԱԿԱՍԵՑԻՆ
Քամիների նման անցան,
Քամիների նման - երազային -
Անցան, որպես մտքերն այն ցիրուցան,
Անուրջները, որոնք մի օր կային:
Քամիների նման անցան,
Քամիների նման - երազային -
Անցան, որպես մտքերն այն ցիրուցան,
Անուրջները, որոնք մի օր կային:
Անցան օրերն ու ժամերը դատարկ,
Անցան մահեր ու ծնունդներ հասուն,
Եվ մի մատուռ մնաց մթնած երկնքի տակ.
Մի հիշատակ՝ անհիշատակ ու անխոստում:
Անցան մահեր ու ծնունդներ հասուն,
Եվ մի մատուռ մնաց մթնած երկնքի տակ.
Մի հիշատակ՝ անհիշատակ ու անխոստում:
Իսկ հուշերը դեռ ապրում են դատարկ փոսում,
Մանուկներ են թռչում երկինք՝ ոտներին թագ.
Ցուրտ, կատակ էր Տեր Աստըծո ամեն խոստում,
Եվ անխոստում խորհուրդ էր այն և անապատ:
Մանուկներ են թռչում երկինք՝ ոտներին թագ.
Ցուրտ, կատակ էր Տեր Աստըծո ամեն խոստում,
Եվ անխոստում խորհուրդ էր այն և անապատ:
Ու՝ մնաց մեծ, ու մնաց մեծ սառցե մի պատ,
Մանուկների ոտքերի տակ՝ սառցե գամեր,
Եվ մնացինք ճանապարհին մենք՝ հուսահատ,
Մեր կրծքի տակ՝ հանգած - հանգած արեգակներ:
Մանուկների ոտքերի տակ՝ սառցե գամեր,
Եվ մնացինք ճանապարհին մենք՝ հուսահատ,
Մեր կրծքի տակ՝ հանգած - հանգած արեգակներ:
Եվ հասկացանք. կյանքում մտքում, ինչ էլ որ տանք,
Զուր, իզուր է, և զուր, իզուր շունչ տվեցինք,
Եվ անիմաստ դարձան կյանքում սեր, կիրք ու կյանք,
Եվ աստղերը երկնքի մեջ պակասեցին;
Սիփան Շիրազ.
Զուր, իզուր է, և զուր, իզուր շունչ տվեցինք,
Եվ անիմաստ դարձան կյանքում սեր, կիրք ու կյանք,
Եվ աստղերը երկնքի մեջ պակասեցին;
Սիփան Շիրազ.
Комментарии
Отправить комментарий