«ԷՐԳԻՐ կարոտիս, ներիր, եթե կարող ես» :
Մշո դաշտեր շողն է պատել,
Դաշտերում ջրեր վարար,
Էրնե՜կ կռունկներն էլ ետ գան,
Լավ լուր բերեն մեր համար:
Տարոն աշխարհը Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի գավառներից մեկն է, այժմյան Մշո դաշտը Մուշ կենտրոնով…
Մուշի իմ խորհրդանիշը` հայրական արմատներս են՝տատիս ու պապիս կերպարներով:
Ես նոր եմ հասկանում,թե նրանք ինչու էին ախ քաշում;...Մշո դաշտերին կարոտած հորովել էին կանչում;...Սալով աղբրի ջուրն էին ուզում, Սերոբին ու Անդրանիկի հետ էին խոսում:..խեղճ-խեղճ նայելով Ալագյազին,աղոթք կանեեին;..._Մեր քանդված եկեղեցիններ էնտեղ են լաո,...-Մեր Մարութիկն էնտեղ մնաց,մեր ավետարան խլեցին մեզնից;...-Մեր խաչքարերն անտեր մնացին,մեր կարոտ էնտեղ մնաց;...
Ինչպես՞ իրականություն դարձնենք մեր պապերի երազանքը, մեր երազ երկիր- հայրենին հայաշունչ դարձնենք :.
Տատս հուզվում էր Մշո մասին պատմելիս: Պատմում էր կամացուկ, ցածր ձայնով, երկյուղածությամբ ու ինքն իրեն խաչակնքելով:
-Ծըծղալու չափ լալու բան է… : Հե՜յ գիդի հա, ի՜նչ ես կորցրել, ի՜նչ ես ման գալիս…: Գործդ արա, այ ջանըմ, գործդ: Մուրիկ-մուրիկ ման գալը որըս է…
-Իստակ թե,-ամեն անգամ հաստատում էր պապս:
: Ինչևէ, հերսոտած ու նեղսրտած,նրանք չկարողանալով հանդուրժել անարդարությունը և վտանգ զգալով, 19-րդ դարավերջիռուս-թուրքական պատերազմից հետո բռնում են Արևելյան Հայաստանի ճամփան,,Ապարանի լերնալանջերին դարձյալ օջախի շենացման գործին լծվելով:Ճակատագրի բերումով տարիներ անց իրենց կարևոր մասնակցությունն են բերում Բաշ-Ապարանի հերոսամարտին,այս անգամ եւս պատվով պաշտպանելով սեփական ընտանիքը,հողն ու ջուրը միեւնույն արնախում ոսոխից:
Մշեցի իմ նախնիներ, շնորհակալ եմ խորոտիկ Էրգրի, անուշիկ Մուշի, Մշո Ս. Մարինե եկեղեցու, Ս. Առաքելոց վանքի և Մշո Ս. Կարապետի մասին տաքուկ հիշողությունների, Մշո դաշտի նըխշուն-նըմշուն կակաչի (մշեցին անվանում է լալէ, հազրէ) ու էլիբազում տեսանելի և անտես բաների համար…
1.Մշո դաշտի մանր գետ.
Մեկ` Մուրադը, մեկ` Մեղրագետ
Դաշտից կիջնիմ արահետ,
Առնիմ զիմ յար, մտնիմ գետ:
ՄՇՈ ԴԱՇՏԵՐ
Մշո դաշտերի սիրուն,
Նոր էր բացվել վառ գարուն:
Գարուն չկա մեզ համար,
Պիտի կռվինք անդադար:
Սիփան սարի մանրիկ գյուղ,
Սասնա կռիվներ մրմուռ,
Հարսն ու աղջիկ բռնեցին,
Մանուկներ կոտորեցին,
Հե՜յ վախ, քեզ, վա՜խ Սասուն:
Մարութա բարձրիկ սարին,
Ֆիդայիններ երդվեցին,
Ազատության մեր արդար
Պիտի կռվինք անդադար:
Աղբյուր Սերոբին հասան,
Հայ քաջերը դիրք մտան,
Անդրանիկին օգնեցին,
Թշնամուն կոտորեցին,
Ազատեցին Սասուն:
Թող թշնամին իմանա՝
Ֆիդայի ենք իսկական:
Կկոտորոենք աջն ու ձախ,
Կամավոր ենք չունինք վախ:
Գևորգը Չաուշը մեր քաջ
Գոռում էր առաջ, առաջ:
Աստված մեզի օգնական,
Կռվով մտնենք Տաճկաստան,
Փրկենք երկիր Հայաստան:
Խմբերով քառսուն, քառսուն
Մտնենք Տարոնն ու Սասուն,
Քաջերի տուն՝ Սասուն:
Էթի Չխլյան — Մշո դաշտեր


Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...