Сообщения

Сообщения за май, 2020
Изображение
ԴԵՄՔԵՐ ԴԵՊՔԵՐ-Հայտնի մարդկանց կյանքից Անլռելի սիրահարը… Մի օր եկել էի Երևան՝ Պարույրի ստացած բնակարանը շնորհավորելու: Պարույրի կինը՝ Նելլին տոլմա է դնում սեղանին: — Տոլմադ անհամ է, Նելլի,- ասում է Պարույրը: -Քո բերանն է անհամ ,- պատասխանում է Նելլին և ավելացնում, – այնքան համեմունքներ եմ խառնել: — Չի կարող պատահել: -Ահա թող Արարատն ասի: -Իհարկե համով է ,- քաղաքավարությունից դրդված հաստատում եմ ես: Անցնում է որոշ -ամանակ , գյուղում, Պարույրի հարկի տակ նստած, էլի տոլմա ենք ուտում. Պարույրի սիրած ճաշատեսակը: — Էլի անհա՞մ է Տոլմա, Պարո՛ւյր,,- հարցնում է նելլին: — Տոլման սա է: Բա սա ու այն մե՞կ են: -Ինչ մեղքս թաքցնեմ, Պարո՛ւյր, այն ժամանակ համեմունքները մոռացել էի, դու ճիշտ էիր: Պարույր դու Պարույր, զայրույթից կարմրատակած՝ վերցնում է տոլմայով լի ափսեն ու խփում հատակին. — Սա ինչի համար է նույնպես կարմրտակած ասում է Նելլին: — Նրա համար է, որ այդ օրից մինչև հիմա մտատանջվում էի. հոտառություն չունեմ-չունեմ, համի զգացողությունի՞ց էլ եմ զրկվել: -Ներողություն….հազար ներողություն, Պարույր ջան, ես ա
Изображение
ՊԱՍԿԱԼԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ «Յուրաքանչյուր մարդկային էության ներսում կա վակում Քրիստոսի տեսքով»: Բ.Պասկալ Բլեզ Պասկալը 17-րդ դարի ականավոր մտածողներից մեկը,խորապես հավատացել է Հիսուս Քրիստոսին: Այսօր նա հիմնականում հայտնի է իր գիտական հայտնագործություներով,մասնավորապես մաթեմաթիկայի բնագավառում (հավանականության տեսությունը,բինոմային գործակիցների աղյուսակը,հիդրոստատիկայի օրենքը և առաջին հաշվիչ մեքենայի հայտնագործությունը):  Պասկալը նաև մեծ ներդրում է ունեցել ժամանակակից Ֆրանսիական արձակի զարգացման մեջ («Խոհեր» և «Նամակ գավառացուն» ստեղծագործությունները): Այս ստեղծագործություններում մենք կարող ենք տեսնել,որ նա ուներ մարդու ներքին իրական վիճակի,ինչպես նաև ճշմարիտ ուրախություն և երջանկություն ունենալու մարդու խորագույն ձգտման իմացությունը: Այն,ինչ Պասկալը գրել է այդ առումով վերացական տեսաբանություն չէ ,այլ որոշակի և փորձառության վրա հիմնված մի բան: Նրա խոսքերը բխել են Աստծուց ներքին և անձնական ճանաչողությունից: Թեպետ դրանք գրվել են ավելի քան 300 տարի առաջ,այդ խոսքերն արդիական արժե
Изображение
Станислав Тарасов: «Как Пушкин искал границу между Грузией и древней Арменией». О некоторых нюансах и особенностях российской политики в Закавказье в начале XIX века • Мартирос Сарьян. «Встреча А.С. Пушкина с телом Грибоедова в Армянских горах в 1929 году» В биографии Александра Пушкина кавказская эпопея 1829 года — путешествие в Арзрум — одна из самых загадочных. Утверждается, что мол Пушкин собирался бежать за границу в Турцию или просто набраться кавказских впечатлений, чтобы затем воплотить все в своем творчестве. Действительно оставленное лично поэтом и его ближайшим окружением эпистолярное наследие, воспоминания дают основание для многих таких и других самых экзотических предположений и версий. Пушкин долго и тщательно готовился к поездке на Кавказ. Он изучал историю края, много читал специальной литературы, знакомился с политической ситуацией в регионе. Но в «Путешествии в Арзрум» обозначены ссылки только на три источника, которыми автор пользовался. Это отмеченная в предислов
Изображение
Առաջին հանրապետության բանակի բարձրաստիճան սպաներ: Գեներալ-մայոր Թովմաս Նազարբեկյանը կենտրոնում ՝ բանակի բարձրաստիճան սպաների հետ: Major General Tovmas Nazarbekian in center with high-ranking officers of the army.
Изображение
Թեհլիրեան եղբայրներ՝ ՍԱՀԱԿ, ՄԻՍԱԿ, ՍՈՂՈՄՈՆ Братья Телеряны. Согомон , Саак , Мисак . Ձախից աջ կանգնած են Միսաք Թեհլիրյանը(Սողոմոնի եղբայրն է), Սահակ Թեհլիրյանը (Սողոմոնի հորեղբորորդին) և Սողոմոն Թեհլիրյանը, ով այդ ժամանակ կամավոր էր` Ա. Բանակի մեջ գործակատար։ Դարձերեսին առկա է ձեռագիր գրություն Ս. Թեհլիրյանի կողմից, որից պարզ է դառնում, որ լուսանկարն արված է 1916թ. Քանաքեռում։ Գրությունն արվել է 1928թ. սերբական Սվիլանաց քաղաքում` Նոր Տարվա և Ս. Ծննդյան շնորհավորանքով, ստորին հատվածում գրված է Միսաք Թեհլիրյան` Սողոմոնի մեծ եղբոր անունը։ Լուսանկարը տպագրվել է Ս. Թեհլիրյանի «Վերյիշումներ» հուշերում, Գահիրէ, 1953թ., էջ 145։ Նվիրատու՝ Շահեն Մելիքյան ՀՑԹԻ հավաքած
Изображение
ՄԻ ԽԱՌՆԵՔ ՄԵԶ ՁԵՐ ՎԱՅՐԻ ԱՐՋԻ ՑԵՂԵՐԻՆ Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին, Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին: Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն, Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն։ Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե՛ս - Անհետ կորել, անցել է - չար մշուշի պես։ Ասորիքն է եղել մեր թշնամին - ահա՛ Դաշտ է տեղը և չըկա քար քարի վրա։ Ամրակուռ է մեր հոգին - դարերի զավակ՝ Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ։ Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք,- Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ ամեն գիրք։ Գերված ենք մենք - ո՛չ ստրուկ - գերված մի արծիվ, Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ։ Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ, Արքայական խոսքը մեր կըմնա հավետ։ Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար, Տաճար է մեր երկիրը՝ սուրբ է ամեն քար։ Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան, Արևի պես, երկի՛ր իմ, կըվառվես վառման։ Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր։ Արիացի՛ր, սի՛րտ իմ, ե՛լ հավատով տոկուն, Կանգնի՛ր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն Վահան Տերյան - «Երկի
Изображение
19-րդ դարի վերջին Վենետիկի Մխիթարյան միաբանության հայրերը հայոց պատմության ամբողջական ժողովածուի նկարազարդումների համար դիմում են ժամանակի վենետիկցի հայտնի արվեստագետներին, որոնցից մեզ հայտնի են Ջուլիանո Ձասսոյի, Ջովանի Ֆուզարոյի և Ջուզեպե Կանելլա կրտսերի անունները։ Նրանց աշխատանքների մեծ մասը՝ շուրջ 40 գրաֆիկական գործ, Մխիթարյան միաբանության վենետիկյան թանգարանից 2005 թվականին առաջին անգամ դուրս բերվեցին և մի քանի ամիս շարունակ ցուցադրվեցին Հայաստանի Ազգային պատկերասրահում։ Այդ գործերի մեծ մասը առանձին ժողովածուով հրատարակվել է 2007 թ․ Երևանում։ Նկարի հեղինակ` Ջուլիանո Ձասսո, Հայ արքայադուստր Տիգրանուհին,Աժդահակի հետ ամուսնությունից առաջ #PanArmenian
Изображение
«Արարատն - այսպե՛ս - դրել են ահա Երևանի դեմ... » ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ ՂՈՂԱՆՋ ՄԹԱԳՆՈՒՄԻ Վարդապետ թշվա՜ռ, բայց և բախտավո՛ր. Քո մտքով անցա՞վ, որ Մասիսն, այո՛, Մեր նոր ու վերջին ոստանի առաջ, Մեր հարենաքաղց աչքերի հանդեպ, Կարծես թե դիտմամբ ու միտումնորեն Մեզ անխղճաբար պիտի գրգռի՜, Մեր փակված վերքը նորից-նոր բանա, Մագնիսի նման անվերջ ձգելով՝ Գեթ մոտիկանալ թույլ չտա բնավ... -Դե ե՜կ, Վարդապե՛տ, Ու մի՛ խենթանա... Ի՞նչ կա ավելի ծանր ու խղճալի, Քան թե կսկիծը որդեկորույս մոր: Իսկ եթե դա էլ քիչ են համարո՞ւմ Եվ սպանվածի դիակը, դիտմա՛մբ, Տնկում են թշվառ մոր աչքի առջև՝ Ո՛չ թե մի շաբաթ, Այլ ձի՜գ տարիներ... -Դե՜, եթե մայր ես, եկ մի՛ ցնորվիր... Մեզ լավ է ծանոթ ծաղրուծանակը այս հոգեխարտիչ, Դա ծանոթ է մեզ քանի՜ դար արդեն: Մեր հայրենասեր թագավորներին և հերոսներին Այսպես պարսկական դահիճներն էին մորթազերծ անում, Մեջը լցնելով դարման ու չոր խոտ՝ Խրտվիլակ շինում Ու բռնի դնում Մորթազերծվածին պաշտողի առաջ, Որ... սքանչանան իրենք իրենցով... Արարատն - այսպե՛ս - դրել են ահա Երևանի
Изображение
1350-1385 թվականներին Հայկական լեռնաշխարհում գործող քրդական պետական միավորները հիմնականում ներկայացված էր, ըստ էության, երկու ուժերով՝ Հերում և նրա շրջակայքում հաստատված կիսաքոչվոր եզդիական տարրով ի դեմս Շամբոյանների եզդիական էմիրության, ինչպես նաև դեռևս Սալահ-էդ-Դինի (1174-1193) կողմից հիմնադրված Շամսադդինյանների էմիրությունով, որը գտնվում էր ավելի հարավ-արևմուտք: Շամսադդինյանները, Էյուբյանների անկումից հետո մեծապես զիջած լինելով դիրքերը, այժմ, երբ տարածաշրջանում, ինչպես արդ են ասվեց, հերթական անգամ վերացել էր կենտրոնացված և հզոր ուժը, աստիճանաբար կրկին ոտքի էին կանգնում ու ձգտում էին վերատիրել իրենց հին դիրքերին: Մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում Շամսադդինյաների էմիրության էմիրն էր Ռոժակի ցեղին պատկանող Միր-Շեյխը (մոտ 1360-1370): Ինչ-որ տեղ XIV դարի առաջին կեսին եզդիական Բոհթան ցեղին պատկանող և Վասպուրականում բավականին ազդեցիկ դիրքեր ունեցող ոմն Մելիք-Եզդի ամուսնացավ Արծրունիներից սերող Սեֆեդինյանների տոհմին պատկանող մի կնոջ հետ, որով էլ հենց Վասպուրականի տարածքում հայ-եզդ
Изображение
ԶԳՈՒՅՇ ԽՈՍԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ - Գևորգ Էմին Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում, Այստեղ ամեն գագաթ ու ձոր, Արձագա´նք է տալիս հզոր, Եւ քո Խոսքը հեռու տանում… Թէ բարի են խոսքերը քո, Հայոց լեռներն ակնածանքով Կխոնարհվեն քո դեմ լռին Բաշը քսած քո ձեռքերին: Իսկ թե չար են՝ լեռները մեր, Հրաբխի բներն անմեռ, Որ լռե´լ են, բայց չե՜ն հանգել, Քեզ լավայո՜վ կարձագանքեն, Որ լեռնե´ր է քշում տանում… Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում: Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում,– Նե՜ղ են ճամփեքը լեռնական, Երկու հոգու տեղ չեն անում, Թէ դեմ-դիմաց ելնեն հանկարծ, Թէ բարեկամ ես ու ընկեր, Ա՜նց կկենաք իրար գրկված, Թե դաւով ես այստեղ ընկել, Կգլորվես ժայռերից ցած, Ո՞վ եղավ քո գալու վկան, Գնալըդ ո՞վ է իմանում… Նե՜ղ են ճամփեքը լեռնական, Զգո՜ւյշ քայլիր Հայաստանում, Զգո՜ւյշ գործիր Հայաստանում,– Մենք գահ ու թագ չ´ենք ունեցել, Եւ… արքա´ է ամեն մի հայ. Զորք ու բանակ չենք ունեցել, Եւ… սպա է ամեն մի հայ. Ամեն մի հայ լեռան մի ծերպ, Ամեն մի հայ ուրոյն մի կերպ, Ամեն մի հայ մի Հայաստան— Բաժան-բաժան, Անմիաբան, Զատվա՜ծ, հատվա՜ծ, Եւ սակայն մի´, Երբ սպառնո
Изображение
Պատմության այս օրը. Դրաստամատ Կանայան(Գեներալ Դրո) Ծնվել է՝ 1884 թ. Մայիսի 31-ին Իգդիրում: Դրոն եղել ֆիդայի, վրիժառու, Ազատագրական շարժման գործիչ, Առաջին Հանրապետության ռազմական նախարար (1920 թ.), Առաջին Հանրապետության հիմնադիրներից։ Ապարանի հերոսամարտի օրերին նրա գլխավորությամբ հայկական ուժերը պարտության են մատնել թուրքական շուրջ 13.000-անոց բանակին և կասեցրել Ապարանի կողմից նրանց մուտքը Արարատյան դաշտ:Նա մեծ դեր է կատարել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման և ամրապնդման մեջ։ Նրա գլխավորությամբ հայկական ուժերը հայ-վրացական պատերազմի ժամանակ ջախջախել են վրացական բանակին և շարժվել Թիֆլիսի ուղղությամբ: Դրոն ակտիվ գործունեություն է ծավալել Երկրորդ համաշխարային պատերազմի ժամանակ Հայաստանի գրավման պարագայում հայ ժողովրդի անվտանգությունը ապահովելու նպատակով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Դրոն, նպատակ դնելով վերականգնել Հայաստանի անկախությունը Խորհրդային միությունից, դարձավ նացիստական Գերմանիայի զինված ուժերի կազմում ստեղծված Հայկական լեգեոնի հրամանատար: 2-րդ Համաշ

Առաջին Հանրապետության 100 էջերը. նոր ալբոմ-վավերագիր է հրատարակվել

Առաջին Հանրապետության 100 էջերը. նոր ալբոմ-վավերագիր է հրատարակվել : Պատմաբան Սեդա Գալստյանը մատնացույց է անում «Դրաստամատ Կանայանը՝ բանակցությունների ժամանակ, 1920 թ.», մակագրությամբ լուսնակարը: Ասում է,...
Изображение
ՄՈՏԻԿ ՀԱՐԵՎԱՆԸ ԵՎ ՀԵՌՈՒ ԲԱՐԵԿԱՄԸ Կարդացի վրաց թերթերի երկյուղը, թե Դրոն, նշանակվելով հայ զորքերի հրամանատար, կարող է նորից մի կռիվ առաջ բերել Վրաստանի հետ։ Էս երկյուղը սոսկալի ծանր եկավ ինձ։ Խնդիրը Դրոն չի բնավ։ Մինչեւ էդ հոդվածների տպվելն ու կարդացվելը Դրոն իսկի հրամանատար էլ չլինի թերեւս։ Խնդիրը էդ կռվի կասկածն է, որ կա եւ կռվի հնարավորությունը։ Եվ էդ հոդվածների տպավորության տակ երկար մտածում էի պետությունների եւ ժողովուրդների հարեւանության մասին։ Ասում եմ՝ կառավարությունների եւ ժողովուրդների, որովհետեւ դրանք ջոկ-ջոկ բաներ են իմ կարծիքով։ Իմ կարծիքով սուտ է, որ ասում են՝ ամեն մի կառավարություն արժանի է իր ժողովրդին։ Ընդհակառակը՝ առհասարակ կառավարությունները արժանի չեն իրենց ժողովուրդներին, եւ շատ քիչ կառավարություն կարող է լինել, որ արժանի լինի իր ժողովրդին եւ լինի իր ժողովրդի հետ։ Օրինակ, էնպես, ինչպես բանաստեղծը։ Բանաստեղծը կարող է էնքան մեծ չլինի, որ կարենա ընդգրկել իր ժողովրդի ամբողջությունը, կամ արժանի լինի իր ժողովրդին, բայց նա միշտ իր ժողովրդի հետ է։ (Ես սրանով եմ բացատրում
Изображение
ՄԵՆՔ ԵՆՔ ՏԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ «Խաբվածներն ու մոլորվածներն անկեղծ զղջմամբ վերադառնալու են իրենց ժողովրդի գիրկը, իսկ ծախված անհոգի ուրացողները համառելու են մնալ մթության մեջ եւ շարունակել իրենց մութ գործերը: Է՜հ, առաջիններին՝ բարի գալուստ, վերջիններին՝ ճանապարհ դեպի մահ ու մոռացում»: Գարեգին Նժդեհ
Изображение
1915-1923 թթ. ընթացքում իրենց ծնողներին կորցրած 25 հազար հայ որբերը Գյումրիում` աշխարհում ամենամեծ որբահավաքը:
Изображение
АРМЕНИЯ - КОЛЫБЕЛЬ ЦИВИЛИЗАЦИИ "И голос родины, и твой голос призывают меня. Я долго страдал при мысли, на чей зов мне откликнуться. Я поклялся пожертвовать собой и ради родины, и ради тебя. Но я не в состоянии решить, кому из вас принести свою первую жертву.Дорогая Ашхен, укажи мне тот путь, по которому мне следует идти!.. — Спасение родины прежде всего! — проникновенно ответила ишхануи. — Ты не будешь достоин меня, Самвел, если не прибавишь к бесконечным потокам крови, проливаемой за спасение нашей родины, и свою кровь. И я не буду достойна тебя, если не сделаю того же!" Раффи "Самвел"
Изображение
🔴 Մոռացված անուններ Մկրտիչ Թադևոսի Մուսինյանց (հունվարի 14, 1868, Երևան, Ռուսական կայսրություն - 1929​), Երևանի քաղաքագլուխ, քաղաքական, հասարակական գործիչ, բարերար, Հայաստանում հողագործության, գինեգործության զարգացման նվիրյալ: Ցավոք, Մուսինյանցի անունը, նրա կյանքն ու գործունեությունը այնքան էլ հայտնի չէ երևանցիներին, չկա մի փողոց նրա անունով կամ հուշատախակ, որը կհիշեցնի մեզ այդ մեծ երևանցու, բարերարի, քաղաքական, հասարակական գործչի և վաստակաշատ գինեգործի, Հայաստանում հողագործության, գինեգործության և կոնյակագործության զարգացման նվիրյալի մասին: Ժամանակն է ուղղելու այդ բացը: Մկրտիչ Թադևոսի Մուսինյանցը ծնվել է 1868 թվականին Երևանի Կոնդ թաղամասում, հին Երևանի պատվարժան ընտանիքներից մեկում: Եղել է ընտանիքի երկրորդ երեխան, 6 տարեկանում կորցրել է հորը: Սովորել է Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից թեմական հոգևոր դպրոցում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, այնուհետև բարերար Ալեքսանդր Մանթաշյանի հովանավորությամբ ուսումը շարունակել է Մոսկվայում, սովորել ֆրանսերեն: Մոսկվայում գտնվող եղբոր աջակցո
Изображение
Մեծ Վարպետի այս միտքը զգոնության կոչ է ուղղված ՀԱՅԻՆ.. Երբ Հիսուսն ասաց. "Սիրիր թշնամուդ", այն ժամ թուրքը չկար աշխարհում։ Ավետիք Իսահակյան