ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ

 Տաթևի վանքը հիմնադրվել է 4 դարում, 8 դարում կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Տաթեոս անունով, որը քրիստոնեություն է քարոզել Սյունիքում և նահատակվել է այնտեղ:  895 թ-ին Տաթևի վանքը դարձել է համահայկական մշակութային կենտրոն, որտեղ գործել է Տաթևի համալսարանը՝ Հովհան Որոտնեցու և նրա աշակերտ Գրիգոր Տաթևացու ջանքերով: Վանքին կից մատենադարանը գոյատևել է մինչև 1911–12 թթ., իսկ փրկված 140 ձեռագիր մատյանները տեղափոխվել են Էջմիածին, ապա՝ Մատենդարան: Համալսարանին կից գործել է նաև Տաթևի հայտնի մանրանկարչության դպրոցը:  Պարսպից դուրս՝ հյուսիսարևելյան կողմում, կանգուն է 17 դարի վերջին կառուցված ձիթհանը, որը Հայաստանի նույնատիպ կառույցներից առավել լավ պահպանվածն ու արժեքավորն է:  1974–98 թ-ին համալիրն ամբողջությամբ վերանորոգվել է: Պարսպից դուրս՝ արևմտյան կողմում, 2001 թ-ին կանգնեցվել է Գարեգին Նժդեհի կիսանդրին՝ ի հիշատակ այն պատմական իրադարձության, որ Տաթևը 1919–21 թթ-ին եղել է Լեռնահայաստանի կառավարության նստավայրը:  Զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով 2010 թ-ին կառուցվել է Տաթևի վանք:
3. ԼԵԳԵՆԴ  Լեգենդը պատմում է, որ հին ժամանակներում մի տղա ու մի աղջիկ քայլում էին կիրճի եզրով, և նրանց վրա հանկարծակի հարձակվում են պարսիկ զինվորներ։ Տղային սպանում են, իսկ նրա հարսնացուն, որոշելով, որ ավելի լավ է մեռնի, քան գերի ընկնի, խաչակնքվում է և նետվում ձորը։ Աղջկա շրջազգեստը հրաշքով լցվում է օդով և, դառնալով օդապարիկ, նրան փափուկ իջեցնում գետնին։ Այդ օրվանից Որոտանի կիրճի այս մասը կոչում են Հարսնաձոր։ Ձորի հենց վերևում պահպանվել է հին դիտանոց՝ թշնամու զորքերի առաջխաղացումը վերահսկելու համար Զանգեզուրում կառուցված դիտանոցների շարքում երրորդը։ Նկատելով թշնամուն՝ Կոռնիձորի դիտանոցն ահազանգ էր տալիս, որն ապա կրկնում էր Խոտ գյուղի զանգը, հետո ՝ Հարսնաձորի դիտանոցը, և վերջում արդեն Տաթևի վանքի զանգակատունը, որի ձայնը լսվում էր 50 կմ շառավղով։ Խոտի զանգերը կործանելով՝ թշնամին խաթարեց հաղորդակցման այս շղթան։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...