Պատմության այս օրը. Դրաստամատ Կանայան(Գեներալ Դրո)

Ծնվել է՝ 1884 թ. Մայիսի 31-ին Իգդիրում:
Դրոն եղել ֆիդայի, վրիժառու, Ազատագրական շարժման գործիչ, Առաջին Հանրապետության ռազմական նախարար (1920 թ.), Առաջին Հանրապետության հիմնադիրներից։
Ապարանի հերոսամարտի օրերին նրա գլխավորությամբ հայկական ուժերը պարտության են մատնել թուրքական շուրջ 13.000-անոց բանակին և կասեցրել Ապարանի կողմից նրանց մուտքը Արարատյան դաշտ:Նա մեծ դեր է կատարել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման և ամրապնդման մեջ։ Նրա գլխավորությամբ հայկական ուժերը հայ-վրացական պատերազմի ժամանակ ջախջախել են վրացական բանակին և շարժվել Թիֆլիսի ուղղությամբ: Դրոն ակտիվ գործունեություն է ծավալել Երկրորդ համաշխարային պատերազմի ժամանակ Հայաստանի գրավման պարագայում հայ ժողովրդի անվտանգությունը ապահովելու նպատակով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Դրոն, նպատակ դնելով վերականգնել Հայաստանի անկախությունը Խորհրդային միությունից, դարձավ նացիստական Գերմանիայի զինված ուժերի կազմում ստեղծված Հայկական լեգեոնի հրամանատար: 2-րդ Համաշխարային պատերազմի ավարտից հետո ձերբակալվել է ԱՄՆ-ի զինուժի կողմից, բայց կարճ ժամանակ անց ազատ արձակվել, որից հետո բնակություն է հաստատել Լիբանանում։Բուժման նպատակով այցելել է ԱՄՆ, որի ընթացքում էլ 1956թ. մարտի 8-ին մահացել է։ Թաղվել է Բոստոնում։ 2000 թվականի մայիսի 28-ին վերաթաղվել է Ապարանի հերոսամարտի հուշահամալիրի աջ եզրաթմբի վրա:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...