Ո՞րն է քո կյանքի գույնը
Մեր կյանքում, ամեն քայլափոխի հանդիպում են մարդիկ։ Նրանցից ոմանք հավերժ մնում են մեր կյանքում՝ ավելացնելով մեր կյանքի գույները, իսկ ոմանք գալիս ու գնում են՝ կարծես երբեք էլ չեն եղել:
Մեր կյանք գալիս ու մնում են նրանք, ում կարիքը ամենից շատն ենք զգում, ում ներկայությունը մեր կյանքը իսկապես լցնում է մի նոր գույնով, նրա մեկ օրվա բացակայությունից թվում է՝ թթվածինը պակասում է: Նա այն մարդն է, ով հասկանում է քեզ անգամ առանց խոսքերի՝ պարզապես նայելով աչքերիդ: Մենք նման մարդկանց կարիքը շատ ունենք ու, բնական է, երբ գտնում ենք այդ մեկին, կամ մի քանիսին, նրանցից չբաժանվելու միտքը դառնում է գերխնդիր: Նրանց ներկայությունը որոշ չափով փոխում է մեր աշխարհայացքը, գիտակցական մակարդակը, շրջապատի հետ փոխհարաբերությունները:
Յուրաքանչյուր մարդու տևական կամ ժամանակավոր ներկայությունը Աստծո կողմից ուղարկված խորհուրդ է: Երբ մեր կողքին հայտնվում է այնպիսի անձնավորություն, որի ներկայությունը իսկապես հաճելի է մեզ, այդ պահին ասում ենք՝ Աստված քեզ ուղարկեց իմ կյանք:Եթե անգամ մեր կյանքում հայտնվում են այնպիսի մարդիկ, ովքեր միայն ցավ են բերում ու տառապանք, միևնույնն է, դա ևս Աստծո կամքն է: Շատ հաճախ հենց այդպիսի մարդկանց ու նրանց թողած ցավի շնորհիվ է, որ մենք դառնում ենք էլ ավելի ուժեղ, անխոցելի ու անպարտելի:
Անկախ ամեն ինչից, եկեք շարունակե՛նք կյանքի գույների մեջ տեղավորել ու տարածել միայն բարին:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...