Сообщения

Сообщения за январь, 2019
Изображение
Рассвет... Прекрасный набор из  ☀  Фантастика. Чудный рассвет...Рассвет с благословения...сказочная Красота. Какой красивый пейзаж. Непревзойденный.Они действительно отражают красоту природы, хотя бы очень холодно, но было бы стоит посетить такие место.
Изображение
Природа фантазии,.... Ослепительно....Фея Кристалл цветов.
Изображение
Հայկական փորագրապատկերներ Ս. Մեսրոպ եւ Ս. Սահակ (ԺԸ դար, Ս. Ղազարի դիւան)։
Изображение
Ապրիր այնպես,որ ներկայությունդ հաճելի լինի,իսկ բացակայությունդ` նկատելի…
Изображение
Եկուր սիրենք, եկուր սիրվինք, Եկուր պատմեմ քեզ մեկուսի, Գաղտնի, ահեղ սեր մը սըրինգ, Որ տակավին մեկուն չըսի... Երթանք կապույտ սարն հեռակա, Մարդերեն վեր, աստղերուն տակ, Մեր լացին լոկ սերը՝ վըկա, Ու ձայնակից ըլլա վըտակ... ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ
Изображение
Существуют сердца нежные и хрупкие , как цветы , и они ломаются от лёгкого прикосновения , которого не почувствуют иные сердца - минералы Оноре де Бальзак
Изображение
Ես կգամ քեզ մոտ Գուցե խենթացած սիրուց ու բախտից, Գուցե խստադեմ, մռայլ, ինչպես մահ, Մինչ ոսկորներս հոգնած աշխարհի Սևից ու ստից: Սակայն իմացիր, Երբեք ես չեմ գա քեզ մոտ դիմակով. Կգամ ինչպես կամ Սիրիր, ինչպես կամ Եվ, աղաչում եմ, դու էլ մի զուգվիր Լուսապսակով, Եղիր ինչպես կաս, Սիրիր ինչպես կաս. Քեզանից առաջ Ցամաքած, տրտում ջրհոր էր հոգիս, Դու եկար, Եվ ես լցված եմ մի ծովի նման, Բայց, աղաչում եմ, Շողում խոսքերով ինձ մի ամոքիր, Ատում եմ կեղծը Ինձ իսկականն է հարկավոր միայն: Հրդեհ մի խաղա Եթե կրակդ մարել է իրավ. Մի քաշվիր ցավից Խաբվելու ցավը ավելի է մեծ. Ստից շնչահեղձ այս աշխարհի մեջ Արի գոնե մենք չխաբենք իրար.. Հեղինակ՝ Սիլվա Կապուտիկյան
Ամեն կյանք մի ճանապարհ է.ճանապարհ,որ անցնում ես միայն մի անգամ ու վերադառնալ չես կարող:Բայց այդ ճանապարհը գալիս է քեզ հետ հուշերի բեռով,որ կարող ես բացել ու քրքրել,ուրախանալ ու տխրել…. Երանի ժամանակը մի պահ կանգ առներ , որ ամեն ինչ մնար իր տեղում ,ու հիշողություն չդառնար…♥)))
Изображение
Հիանալի երեկո բոլորիս 💙 ' ❄️ Այսօրվա վերջում երևում է հիասքանչ վաղը ... Ձմեռը դա հեքիաթ է․․․գեղեցիկ, սպիտակ և մաքուր։ Թող Ձեր կյանքն էլ լինի այդպիսին...Որտեղ ձեր մտքերն են, անյտեղ դուք եք Փորձեք միշտ լինել լավ տեղերում... 💙 ' ❄️ 💫
Изображение
«....Վան ու Հայոց Հայրենիքի արեւմտյան սահմանը պիտի հասնենք...» «ՎԱՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ. Առանձնահատուկ եղավ նաեւ «Վան» գործողության չորս մարտիկների դատավարությունը, որը կայացավ 1984 թ. հունվարի 24-ից 31-ի միջեւ: Դա առաջին քաղաքական դատավարությունն էր 1921 թ. Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունից ի վեր: Չորս մարտիկների դատավարությունը վերածվեց Թուրքիայի դատապարտության ամբիոնի: Թուրքական կողմի ներկայացուցիչները, այդ թվում` ադրբեջանական ծագումով պատմաբան Թյուրքքայա Աթաեովը, գամվեցին անարգանքի սյունին: Բավական է հիշել դատական ատյանի նախագահի զգուշացումը թուրքերին եւ դատավարության բոլոր մասնակիցներին, որով արգելեց տղաների հասցեին գործածել «ահաբեկիչ» որակումը, պահանջելով նրանց դիմել «կոմբատան» (մարտիկ) բառով: Հայության դատը գերազանց պաշտպանեց Ֆրանսիայում շատ հայտնի փաստաբանների մի համաստեղություն` Լեկլերկ, Թեյջան, Սինյար, Պատրիկ Դեւեջյան, Ասլանյան, Փեշտիմալջյան: Դատավարությանը ցեղասպան Թուրքիան դատապարտող ելույթ ունեցավ Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանի այրին`
Изображение
«Վան» Գործողություն 24 սեպտեմբերի 1981 թ., Փարիզ, Հոսման պողոտա, թիվ 170, Թուրքիայի Հանրապետության հյուպատոսարան: 20-24 տարեկան չորս հայ երիտասարդներ, զինված ատրճանակներով, ինքնաձիգներով եւ պայթուցիկներով, գրոհում են լավ պաշտպանված այս տարածք եւ հաշված րոպեների ընթացքում դա գրավում, պատանդ վերցնում շուրջ 60 հոգու: Փոխհրաձգության ժամանակ սպանվում է թուրք պահակներից մեկը, վիրավորվում մարտիկներից երկուսն ու փոխհյուպատոսը: Սկսվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) «Եղիա Քեշիշյան» անձնասպանական կոմանդոյի իրականացրած «Վան» գործողությունը, որը կոչված էր պատմական դառնալու հայկական ազգային ազատագրական շարժման տարեգրության մեջ: Պատմական էր դառնալու նաեւ չորս տղաների դատավարությունը: Ո՞վ էր Եղիա Քեշիշյանը եւ ինչո՞ւ էր գործողությունը կոչվել հայոց առաջին մայրաքաղաքի անունով: ԱՍԱԼԱ-ի մարտիկներ Եղիա Քեշիշյանն ու Զավեն Աբեթյանը, կատարելով կազմակերպության ղեկավարության առաջադրանքը, զինված հարձակում էին գործել Թեհրանում Թուրքիայի դեսպանության շենքի վրա: Փոխհրաձգության ժամանակ սպ
Изображение
ՀՈԳՈՒ ՀՆՉՅՈՒՆ Ես քեզ սպասում եմ… գիտեմ չես գալու՝ էլ չես կարող գալ, բայց ինչու՞ է ինձ թվում, թե դու գալու ես: Ես սպասում եմ քեզ.Ոչ մի բան քեզնից չեմ ակնկալում. ես գեթ մեկ անգամ, մեկ անգամ միայն կողքիս քեզ զգալ, քեզ հետ սուրճ խմել և ընդամենը մի քանի բառ քեզ հետ խոսել եմ ուզում: Ինձ թվում է, թե դու մի օր հանկարծ թողած ամեն ինչ, թողած ամենքին վեր ես կենալու ու ինձ մոտ գալու: Գալու ես ասես խոսքերն այն թանկ, որ քո բերանից ես շատ եմ լսել, բայց հիմա դրանք իմ հիշողության մեջ աղոտ են  այնպես՝ ինչպես սեղանիս դրված այս մոմը, որը կենդանության վերջին ճիգերն է գործադրում: Սիրուդ հուշերն էլ են նման այս մոմին. չեն ուզում մարել, ուզում են վառվել, ուզում են լույս տալ իմ սրտին, մտքին, իմ կյանքի ուղուն: Ես քեզ եմ սպասում… սպասում եմ, որ պատմեմ քեզ այն ամենն՝ ինչ քեզնից հետո կատարվեց ինձ հետ, իսկ ինձ հետ իրոք շատ բան կատարվեց. ես փոթորիկների միջով անցա, խեղդվելուց փրկվեցի շատ հաճախ, իսկ հիմա, Փառք Աստծո, արդեն խաղաղ եմ: Արի, որ պատմեմ առասպելս… Գիտե՞ս ինչպիսին է հիմա վիճակս՝ ես շատ խաղաղ եմ ու շատ
Изображение
«Քո կյանքի ժամերը» Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ոչ քեզ, ոչ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարին ու հենց հայտնաբերես, հանիր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ և չամաչի ինքն իրենից: Աչքի լույսի պես պահիր, փայփայիր մարդկայինության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև անցավոր է: Ամեն ինչի մեջ գտիր լուսավորը, այն ինչ չի կարող արատավորվել: Եթե մեկնումեկի սրտում առաքինութ յունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերիր նրան: Մի խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի ենթարկիր: Հիշիր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ: Արհամարհիր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար և անազնիվ մարդկանց. հասկացիր սա: Մի ամաչիր բարի և քնքուշ լինել, բայց հենց որ կյանքիդ որևէ ժա
Որպեսզի ձեր կյանքը լինի ավելի հանգիստ և հարմոնիկ, հրաժարվեք միշտ ճիշտ լինելու անհրաժեշտությունից:  (Պարույր Սևակ)
Изображение
ՀՀ 100-ՎԱՀԵ ԱՆԹԱՆԵՍՅԱՆ. ՏԱՇՈՆ 1863 թ. Լոռու գավառի Սանահին գյուղում, հայոց հնագույն Արղության-Երկայնաբազուկ ազնվական ընտանիքում ծնվել է հայ ազատագրական շարժման ակնառու ներկայացուցիչներից Իշխանը` Տաշոն՝ Հովսեփ Արղությանը: Նրա նախնիները ծագում են Զաքարյան արքաներից, Արղության-Երկայնաբազուկները Ռուսական կայսրության գրանցված ազնվական գերդաստաններից էին: Հովսեփ Արղությանը նախնական կրթությունը ստացել է Սանահինի ծխական դպրոցում, 1884 թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: Որպես ուսուցիչ աշխատել է Ջալալօղլիի, Սուրամի, Թիֆլիսի հայկական դպրոցներում: Դեռ 1889 թ. Իշխանն առաջին անգամ անցել է Արևմտյան Հայաստան, գործակցել Ներսես եպիսկոպոսի, Արաբոյի հետ: Սակայն նա համոզված էր, որ անջատ գործողությունները չեն կարող արդյունավետ լինել, հարկավոր է ստեղծել միասնական, համահայկական ուժ, որպեսզի հնարավոր լինի պայքարել թուրքական բռնապետության դեմ: Եվ իր ծրագրերի իրականացումը կապելով նոր կազմավորվող ՀՅԴ կուսակցության հետ՝ Իշխանն ակտիվ մասնակցություն ունեցավ կուսակցության հիմնադրման, կազմավորման աշխատանքնե