Գուստավ Կլիմտ. «Համբույր»1907 թ
Գուստավ Կլիմտ. ավստրիացի աշխարհահռչակ նկարիչ, մոդեռնիզմի վառ ներկայացուցիչներից մեկը, որի գործերը տարբերվում են և միանգամից ճանաչվում հեղինակի ձեռագրի յուրահատկությամբ և անկրկնելիությամբ: Կիլմտը պնդում էր, որ «արվեստն էրոտիկ է» և հիմնվելով այս պնդման վրա՝ գովերգում էր կնոջ մարմինը և ընդգծում էրոտիկության գեղեցկությունը:
Գուստավ Կլիմտը ծնվել է 1862 թ. Վիեննայում, Ավստրիա: Համաշխարհային գեղանկարչությունում Կլիմտի թողած ժառանգությունն անասելի մեծ է. մի քանի տանսյակ յուրօրինակ և հիշվող գործերի շարքում հատկապես մեծ գովերգի են արժանի գեղանկարչի «ոսկե տարիների» ընթացքում ստեղծած աշխատանքները: «Համբույր». այսպես է կոչվում Կլիմտի ամենանուրբ և հուզիչ գործը. այն սիրո և կրքի իսկական գովերգ է:
Նկարը ստեղծվել է 1907 թ: Համբուրվող տղամարդը և կինը կանգնած են ժայռի եզրին՝ մեկուսացած արտաքին աշխարհից և խորասուզված սեփական աշխարհում՝ սիրո, կրքի և քնքշության: Տղամարդը սիրելիին իր ձեռքերի մեջ է առել և պատրաստվում է ագահորեն համբուրել նրան, կինը հեզ ու հնազանդ սպասում է, թե երբ են սիրելիի շուրթերը դիպչելու իր շուրթերին և այրվելու համբույրի մեջ, և թե ինչպես է սիրտը սկսելու ավելի ու ավելի արագ բաբախել:
Շատերը պնդում են, որ կտավի վրա պատկերված կինը Կլիմտի սիրելի Էմիլիա Ֆլյոգեն է. նկարիչը ինքնամոռաց սիրել է այդ կնոջը և իր կյանքի ամենագունեղ տարիներն անցկացրել հենց նրա կողքին:
Վարկածներից մյուսի համաձայն, անհայտ մի կոմս նկարչին խնդրում է կտավի վրա պատկերել իր ու սիրելիի կրքոտ համբույրը: Կոմսը հույս ուներ, որ այս կտավի միջոցով կկարողանա մեկընմիդշտ «հափշտակել» սիրելիի սիրտը: Տղամարդը գեղանկարչին աղջկա նկարով մեդալիոն է տալիս, իսկ Կլիմտը մեդալիոնի գեղեցկուհուն պատկերում է կտավին: Կոմսը շատ է հավանում գործը, հատկապես նրան դուր են գալիս ոսկեգույնի գերակշռությամբ գույների կլիմտյան խաղը, միայն մեկ խնդիր կար. Կոմսը ոչ մի կերպ չէր հասկանում, թե ինչու նկարում սիրելիների շուրթերն այդպես էլ չեն դիպչում միմյանց:
Կլիմտը դա բացատրում է նրանով, որ ինքը փորձել է անմահացնել ոչ թե տղամարդու և կնոջ համբույրը, այլ ցույց տալ թե ինչքան գեղեցիկ, քաղցր և միևնույն ժամանակ տանջալի է սիրելիին համբուրելու սպասումը: Ասում են, Կլիմտի այս սպառիչ պատասխանն ավելի քան բավարարում է կոմսին: Ասում են նաև, որ կոմս ի վերջո ամուսնացել է նկարի հերոսուհու հետ:
Հեղինակն ավելի ուշ խոստովանել է, որ նկարելու ընթացքում սիրահարվել է գեղեցիկ անծանոթուհուն և կանխամտածվածորեն չի պատկերել աղջկա և կոմսի համբույրը, քանի որ խանդել է: Սա, այսպես ասած, Կլիմտի վրեժ էր կոմսին:
Աշխատանքը պահվում է Վիեննայի Բելվեդեր պատկերասրահում:
»Արվեստն էրոտիկ է:օԳուստավ Կլիմտ

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...