Շառլ Բոդլեր ԱԼԲԱՏՐՈՍ
Որպես պարապ զվարճանք , նավաստիները հաճախ
Ալբատրոսներ են որսում ՝ մեծ թռչուններ ծովային ,
Որոնք որպես ուղեկից , միշտ հետևում են անվախ 
Հորձանքներով կատաղի առաջ սահող նավերին :
Բայց հենց դնում են նրանց շոգենավի տախտակին ,
Այս լազուրի արքաներն ՝ անճարակ ու ամոթխած ,
Խղճուկ հակում են իրենց ճերմակ թևերն ահագին ,
Ինչպես երկար թիակներ ՝ նավակողից կախ ընկած :
Ուղևորն այս թևավոր ի՜նչ ձախորդ է ու նկուն .
Չքնաղ էր նա քիչ առաջ , բայց ի՜նչ տձև է հիմա ,
Մեկը կտուցն է նրա իր ծխամորճը խցկում ,
Մեկ ուրիշը կաղալով ծաղրում է քայլքը նրա :
Բանաստեղծը նման է այդ իշխանին ամպերի ,
Որ թռչում է հողմի մեջ ՝ նետաձիգին անտարբեր .
Երկրի վրա վայրահաչ , երբ դառնում է նա գերի ,
Նրան թևերն իր հսկա միշտ խանգարում են քայլել :

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...