Ո՞վ էր իրականում լեգենդար Կարաբալան
Լեգենդար ծաղկավաճառ Կարաբալան ծնվել է XX դարի սկզբին հարուստ ընտանիքում Երևանի թաղամասերից մեկում’ Քանաքեռում:
Նրա իսկական անունն է Ստեփան Հարությունյան:
Խորհրդային կարգերի հաստատումից հետո Ստեփանի ընտանիքը կորցրեց իր ունեցվածքը:
1934-1936թթ. Ստեփանը դատապարտվեց «իշխանության հրապարակային վարկաբեկման» համար և հայտնվեց մի բանտախցում հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի հետ, որը Ստեփանին գովերգում է իր բանաստեղծություններից մեկում:
Աշխենը՝ Ստեփանի կինը, չսպասեց նրան և ամուսնացավ մեկ այլ մարդու հետ:
Երբ Ստեփանը դուրս եկավ բանտից, նա չուներ ո՛չ տուն, ո՛չ կին, ո՛չ որդի, որին նրան այլևս արգելեցին տեսակցել:
Ստեփանը սկսեց Աստաֆյան փողոցում (այժմ` Աբովյան) ծաղիկներ բաժանել անցորդ աղջիկներին:
Զամբյուղը ձեռքին էլ նա հիշվեց բազմաթիվ երևանցիների համար:
Կարաբալան մահացավ 70-ական թվականների սկզբին, համաձայն լեգենդի՝ սառեց փողոցում:
Նրա գերեզմանի վայրը մինչ օրս անհայտ է:
1991-ին Աբովյան փողոցում կանգնեցվեց Լևոն Թոքմաջյանի հեղինակած Կարաբալայի հուշարձանը:
Կարաբալան՝ նույն ինքը Ստեփան Հարությունյանը (աջից)

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...