Сообщения

Сообщения за 2016
Изображение
Սիրելիներս, Ամանորը անցած տարվա ձեռքբերումներով ուրախանալու, նոր նպատակներ և ցանկություններ ծրագրավորելու, մեկ անգամ ևս հրաշքների հավատալու և մանկանալու հնարավորություն է......Լինե՛նք նպատակասլաց, ուժեղ և սկզբունքային.......Լինե՛նք  բարի, մեծահոգի և ներողամիտ.......Լինե՛նք ինքներս մեզ նման`ամեն մեկս յուրովի ու անկրկնելի......
Изображение
Կոմիտասը Փարիզում Կոմիտասը Միջազգային երաժշտագիտական ընկերության համաժողովին (լուսանկար)... Ներկայացնենք ևս մի դրվագ Կոմիտասյան մասունքներից. 1914 թվականի հունիսին Կոմիտասը Փարիզում մասնակցում է Միջազգային երաժշտագիտական ընկերության 5-րդ համաժողովին՝ Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, անվանի երաժշտական քննադատ Լուի Լալուայի նախագահությամբ (նկարում՝ ձախից): Համաժողովի ընթացքում նա կարդում է երկու նախատե սված զեկուցում՝ «Հայ ժողովրդական երաժշտություն» և «Հայ հոգեւոր երաժշտության մեջ հին եւ նոր նոտագրության մասին» թեմաներով, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում մասնակիցների շրջանում։ Այնուհետև Կոմիտասին առաջարկվում է կարդալ նաև չնախատեսված երրորդ զեկուցումը՝ «Հայ երաժշտության ժամանակի, կշռի, շեշտավորության եւ տաղաչափության մասին» թեմայով, որը նույնպես լայն արձագանք է ունենում։ +Նյութը---Ռուբեն Շուխյանի բլոգ
Ցա՜վ...տրտմություն......ու դարձյալ ցա՜վ,ցա՜վ... Ո՜Վ Հայ ինչպե՞ս է սիրտդ դիմանում....վշտից չի քարանում,ինչպես ավերակ ԱՆԻՍ: ՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝ «Անիի լռությունը» «Անիի լռությունը» ֆիլմը... Ժամանակակից արվեստի ներկայացուցիչ, Մեքսիկայում բնակվող բելգիացի նկարիչ Ֆրանսիս Ալիսը (Francis Alÿs) 2015 թ. Ստամբուլի Բիենալեում և 2016 թ. Ռոտերդամի կինոփառատոնում ներկայացրեց իր հեղինակած «Անիի լռությունը» (Silence of Ani) կարճամետրաժ ֆիլմը: Այն մոտ 10 րոպե տևողությամբ է: Ֆիլմում Անիի ավերակների և բնապատկերների սև-սպիտակ շարքը համադրված է թռչունների դայլայլների հնչյունային իմիտացիայով, որով ստեղծվում է անցյալի պատկերների յուրօրինակ պատրանք: Տեսանյութի երկրորդ մասում, ֆիլմից հետո, ներկայացվում է Անիի պատմությունը՝ քաղաքի նկարազարդված քարտեզի ներքո: +Նյութը---Ռուբեն Շուխյանի բլոգ http://www.felixblume.com/silence-of-ani/
Изображение
[[[[[ «Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով»]]]]] ----------------------------------------------------- Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով, Եվ դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ, Կընկնեք մուրալու հափրած որկորով՝ Հրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ։ Լրբենի ծաղրով արհամարհեցիք Ոգու վառ զեղմունք միտք ու երազանք, Նյութի տաճարում արբած պարեցիք՝ Մոռացած անմահ, անհունի տենչանք։ Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ՝ Ձեր նյութի հանդեպ կգա ոգու սով. Եվ մուրացկի պես փշրանքի համար Ծարավ ու նոթի կանցնեք ծովից ծով։ __________Ավետիք Իսահակյան
Изображение
Ծարա՜վ է հոգիս.....  ՎԱՆԱ ՉՔՆԱՂ ԻՄ ԳԵՂԵՑԿՈՒՀԻ ,ՀՐԱՇԱԳԵՂ ԻՄ ԾՈՎԱԿ ՔԵԶ ԱՆՍԱՀՄԱՆ ԿԱՐՈՏԵԼ ԵՄ.....ՈՒ ՔԵԶ ՏԵՍՆԵԼ,ԳՐԿԱԽԱՌՆՎԵԼ,ԱՆՄԱՀԱԿԱՆ ԱՂԻ ԱԼՅԱԿՆԵՐԴ ՀԱՄԲՈՒՐԵԼԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՌՕՐՅԱ ՊԱՀԱՆՋ....ԻՍԿ ԿԱՐՈՏՍ ՄՆԱՑԵԼ Է ԱՐԱՔՍԻՑ ԱՆԴԻՆ...ՏԵՐ ԱՍՏՎԱԾ ՀԱ՛ԳԵՑՐՈՒ ՀԱՅԻ ՊԱՊԱԿ ՀՈԳԻՆ....
Изображение
ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ Ազատամարտի ՓՐԿԻՉ ԴՐՈՇԸ ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~ Մուսա լեռան Ազատամարտի Փրկիչ դրոշը: 1915թ. Մուսա լեռան 40-օրյա հերոսամարտի վճռական օրերին, հույս ունենալով ստանալ դաշնակիցների օգնությունը ծովից՝ լեռան ծովահայաց կողմում հայերը բարձրացրել էին սավաններից պատրաստված 2 մեծ դրոշներ: Մեկը՝ ասեղնագործված կարմիր խաչով, մյուսը՝ «Քրիստոնյաները վտանգի մեջ են» անգլերեն գրությամբ: Անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար նրանց շուրջը գիշերները մշտապես վառվել են խարույ կներ: Մարտանավ նկատելու դեպքում՝ Մովսես Գրքյանի ծովափին հերթապահող ժամապահ-լողորդների խումբը պետք է արագ լողալով նավ հասցներ թիթեղյա տուփի մեջ կաղապարված և անգլերեն գրված օգնության հասնելու դիմումը: Սակայն երկար ժամանակ հորիզոնում ռազմանավ չի հայտնվում, իսկ թուրքերը պարբերաբար դիմում են հայերին՝ անձնատուր լինելու վերջնագրերով: Վերջապես սեպտեմբերի 5-ի առավոտյան երևաց ֆրանսիական «Գիշեն» հածանավը, որից նկատել էին կարմիր խաչով դրոշը: Նավից մակույկ ուղարկվեց ափ, որը վերցրեց 5 հայ ժամապահներին (նկարում՝ Մովսես Գրքյ

Ruben Shukhyan - BLOG - Ռուբեն Շուխյան: 1921-ի դեպքերը

Ruben Shukhyan - BLOG - Ռուբեն Շուխյան: 1921-ի դեպքերը : Անին, Արարատը, Կողբը, Կարսը, Նախիջևանը. ինչպես կորցրեցինք. 1921-ի այս օրը՝ հոկտեմբերի 13-ին, Կարսում ստորագրվեց պայմանագիր մի կողմից Թուրք...
Изображение
Շահան Նաթալի «Նեմեսիս» պատժիչ գործողության ղեկավար Շահան Նաթալիի (1884-1983) խոսքը. «Համընդհանուր ու ամեն վարկյան, տասնյակ թերթերում ու հարյուրավոր հավաքույթներում մենք կարդում ու լսում ենք միևնույն բանը. “Մեր բոլոր դժբախտություններում, մեղավոր են այլոք”: Վերցնենք Ռուսաստանը, նույնիսկ օրոցքի երեխան է լսել Լոբանովի խոսքերը. “Մեզ պետք է Հայաստանն` առանց հայերի”: Իսկ Անգլիա՞ն, որի նավերը, իրենց իսկ նախարարի խոսքերով, չեն կարող լողալ Արարատն ի վեր: Ապա Գերմանիա՞ն, որի համար մեկ զինվորի կյանքն ավելի թանկ է, քանց ամբողջ հայ ժողովրդինը: Իսկ Ֆրանսիա՞ն, Իտալիա՞ն, Ամերիկա՞ն: Ինչ է՞, կեղծիք է՞: Ո’չ: Ամենը ճշմարտություն է, ամենն` իսկություն է: Բայց ճշմարիտ է նաև այն, որ մեր դժբախտությունն ամենևին էլ դրա մեջ չէ: Մեզանից և ոչ ոք, ոչ թերթի խմբագիրը, ոչ քաղաքական գործիչը,և ոչ էլ ժողովուրդը երբևէ հարց չի տվել. “Իսկ չկա այդ դժբախտություններում մեր սեփական մեղավորությունը”: Մեր դժգոհությունը ճակատագրից, այլոց անտարբերությունից` առանց ինքներս մեզնից պատսխան պահանջելու փորձի, ահա հայ ժողովրդի ամենամ

Ruben Shukhyan - BLOG - Ռուբեն Շուխյան: Աշոտ 3-ի գերեզմանը

Ruben Shukhyan - BLOG - Ռուբեն Շուխյան: Աշոտ 3-ի գերեզմանը : Հայոց թագավորի գերեզմանը Հոռոմոսում... Քիչ հայտնի փաստ է, որ Անիի հայկական թագավորության արքա Աշոտ Ողորմած Բագրատունու գերեզմանը գտնվել է Հո...

Ruben Shukhyan - BLOG - Ռուբեն Շուխյան: Մուսա լեռան դրոշը

Ruben Shukhyan - BLOG - Ռուբեն Շուխյան: Մուսա լեռան դրոշը : Մուսա լեռան Ազատամարտի Փրկիչ դրոշը: 1915թ. Մուսա լեռան 40-օրյա հերոսամարտի վճռական օրերին, հույս ունենալով ստանալ դաշնակիցների օգնությունը ...
Изображение
Ջեֆ Ֆոստեր «Նրբազգաց մարդկանց» ՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝ Մի՛ նեղսրտեք ձեր զգայուն լինելուց: Այն ձեզ շա՜տ հարուստ է դարձնում: Դուք տեսնում եք այն, ինչ ուրիշները չեն նկատում, Զգում եք այն, ինչ ուրիշներն ի զորու չեն զգալու, Դուք շատ ավելի բաց եք, քան ուրիշները: Ձեզ համար դժվար է աչքերը փակ ապրել: Դուք չեք գոցել ձեր սիրտը Ի հեճուկս ամեն ինչի: Դուք կարողանում եք ձեր սիրառատ գրկի մեջ պահել Ինչպես աշխույժ վերևիններին, այնպես էլ մութ ներքևիններին, Դուք գիտեք, որ ոչինչ չի կարող բացահայտել ձեզ, Ամեն ինչ տեղի է ունենում ձեր իմացությամբ: Դուք տիեզերանավ եք: Տոնե՛ք, որ դուք զգայուն եք: Այն ձեզ ճկուն և շիտակ է դարձնում: Դուք հրաշքին շատ մոտ եք գտնվում: Խորաթափանցությունը պայծառ լույս է ձեր ներսում: Ձեզ մի՛ համեմատեք ուրիշների հետ: Մի՛ սպասեք, որ նրանք կհասկանան քեզ, Բայց սովորեցրե՛ ք նրանց, Որ խորը լինելը նորմալ երևույթ է, Որ նորմալ է ոչինչ չիմանալը, Որ նորմալ է խաղալը Կյանքի սուր եզրերի հետ: Կյանքը ժամանակ առ ժամանակ ձեզ կարո

5 պատճառ, թե ինչու պետք է ավելի հաճախ ժպտալ

5 պատճառ, թե ինչու պետք է ավելի հաճախ ժպտալ
Изображение
Հրեշտակի անակնկալը 60 տարեկան զույգը նշում է ամուսնության 35-ամյակը: Միջոցառման ժամանակ հանկարծ հայտնվում է հրեշտակը, շնորհավորում նրանց և, որպես նվեր, խոստանում մեկական ցանկություն կատարել: Կինն ասում է, որ երազում է աշխարհով մեկ ճամփորդել: Ուստի հրեշտակի ձեռքի մի շարժումով… տոմսերը հայտնվում են կնոջ ձեռքում: Հրեշտակն ամուսնուն  է հարցնում, թե որն է նրա ցանկությունը: Նա էլ պատասխանում է, որ ուզում է իրենից 30 տարով փոքր կին ունենալ: Հրեշտակը ձեռքի մի շարժումով ամուսնուն դարձնում է 90 տարեկան…
Изображение
Ես խնդրեցի Աստծուն, որ վերցնի իմ հպարտությունը, բայց Նա ասաց. - Ո’չ, հպարտությունը չեն վերցնում, դրանից հրաժարվում են: Ես խնդրեցի Աստծուն, որ տա ինձ համբերություն, Նա մերժեց. - Համբերությունը ձեռք են բերում փորձությունների ժամանակ: Այն չի տրվում, այն վաստակում են: Ես խնդրեցի Աստծուն, որ ինձ պարգևի երջանկություն, բայց մերժվեցի: Աստված ասաց. -Տալիս եմ քեզ օրհնություն: Կլինես երջանիկ, թե` ոչ, կախված է քեզանից: Ես խնդրեցի Աստծուն վերցնել իմ ցավերը, Նա ինձ մերժեց. - Տանջանքները մարդուն ուղեկցում են դեպի Ինձ: Ես խնդրեցի Աստծուն, որ իմ հոգին «մեծացնի», «աճեցնի», դարձյալ մերժվեցի: Աստված ասաց. - Հոգին ինքը պիտի «մեծանա» և «աճի»: Ես խնդրեցի Աստծուն, որ ինձ սովորեցինի սիրել այնպես, ինչպես Ինքն ինձ սիրեց: Աստված ասաց. - Վերջապես հասկացար, թե ինչ է պետք խնդրել: Ես խնդրեցի… Աստված ինձ համապատասխան փորձություն ուղարկեց, որ կոփվեմ: Ես խնդրեցի իմաստություն, և Աստված ուղարկեց խնդիրներ ու բարդություներ, որոնց վրա պետք էր գլուխ կոտրել: Ես խնդրեցի քաջություն: Նա ինձ վտանգավոր իրավիճակներում կանգնեցրեց: Խ

Ամենաշշմեցուցիչ բնական երևույթների ԹՈՓ 25-ը

Ամենաշշմեցուցիչ բնական երևույթների ԹՈՓ 25-ը

Աշխարհի 10 ամենատպավորիչ ծառերը (լուսանկարներ)

Աշխարհի 10 ամենատպավորիչ ծառերը (լուսանկարներ)
Изображение
Աբրահամ Լինքոլնի նամակն իր որդու ուսուցչին ```````````````````````````````````````````````````````````````` linkolnԵս հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ ոչ բոլոր մարդիկ են արդար, ոչ բոլորն են անկեղծ: Բայց սովորեցրեք նրան, որ եթե կա սրիկա, կա նաև հերոս, եթե կա եսասեր քաղաքական գործիչ, կա նաև նվիրյալ առաջնորդ: Սովորեցրեք նրան այն, որ եթե կա թշնամի, ապա կգտնվի և ընկեր: Սա սովորեցնելու համար երկար ժամանակ կպահանջվի, ես գիտեմ, բայց եթե կարող եք, նրան սովորեցրեք, որ վաստակած մեկ դոլարն ավելի արժեքավոր է, քան գտած հինգ դոլարը: Սովորեցրեք նրան խաղալ, ինչպես նաև՝ վայելել հաղթանակները: Եթե կարող եք՝ նրան հեռու պահեք նախանձից, սովորեցրեք մեղմ ծիծաղելու գաղտնիքը: Թույլ տվեք, որպեսզի նա շուտ հասկանա, որ զոռբաններին հաճոյանալը ամենահեշտ բանն է: Եթե կարող եք՝ սովորեցրեք նրան հետաքրքրվել գրքերով…Եվ տվեք նրան նաև ազատ ժամանակ, որպեսզի նա կարողանա խորհել հավերժական գաղտնիքների՝ երկնքում ճախրող թռչունների, արևի շողերի մեջ երևացող մեղուների և բլուրի կանաչ ստորոտի ծաղիկների մասին: Երբ նա դպրոցում լինի,

«ԿԱՐԻՆ» - Վանա Ձկնորս | «ՀԱՅՈՑ ԵՐԳԻ ՀԱՅՐԻԿԸ»

Изображение
Так хочется с начала жить начать.....И что-то попытаться изменить.....Кого-то лучше б никогда не знать....А с кем-то лучше миг еще побыть...
Изображение
՞՞՞՚՚՚՚՚՚Երազանքիս ԵՌԱԳՈՒՅՆԸ՚՚՚՚՚՞՞՞ Ահա ես էլ դարձա այն երջանիկներիc մեկը,որի ձեռքին ծածանված Հայոց պետականության խորհրդանիշը՝ԵՌԱԳՈՒՅՆԸ արտացոլվելով ՎԱՆԱ զմրուխտյա ծովակի վրա,ադամանդափայլ ալյակների խաղը վերածեց Հայոց հաղթական պարի՝ՔՈՉԱՐԻԻ....ու հավատիս սպասումը ծիլ կտա մի օր,բերելով ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻՆ հաղթական լուսաբաց....
Изображение

Պավել Մանուկյանը նամակ է գրել Վիտալի Բալասանյանին

Պավել Մանուկյանը նամակ է գրել Վիտալի Բալասանյանին : Պավել Մանուկյանը նամակ է գրել Վիտալի Բալասանյանին

Ruben Shukhyan - BLOG - Ռուբեն Շուխյան: Ագիտացիոն բացիկ

Ruben Shukhyan - BLOG - Ռուբեն Շուխյան: Ագիտացիոն բացիկ : 1920 թվականի ամռանը Հայաստանում թողարկված ագիտացիոն բացիկ: Հայաստանի առաջին Հանրապետության Կառավարության շենքը, Սեւրի դաշնագրի քարտեզը եւ Հա...

Hayzinvor: ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՂ 10 ՊԱՏԿԵՐ:

Hayzinvor: ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՂ 10 ՊԱՏԿԵՐ: : Ինչպե՞ս ճանաչել հայկական խաչքարը, ի՞նչ են խորհրդանշում հայկական դրոշի կարմիր-կապույտ-ծիրանագույնը, ինչո՞ւ են հայերը նուռ սիրում եւ ո՞վ կարո...

Hayzinvor: 10 ՀԻԱՍՔԱՆՉ ՎԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ:

Hayzinvor: 10 ՀԻԱՍՔԱՆՉ ՎԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ: : Արքայական տաճարներ, քարերի խորհրդավոր դասավորություններ, ջրվեժների տակ թաքնված քարայրեր, փառավոր ռազմի դաշտեր, արդի արվեստի գանձարաններ եւ ...
Изображение
Պարույր Սևակ «Երբ աչքերն են սառում» ____________________________ Մենակություն բառից դողդողում է օդը իմ սենյակի Ու ես հասկանում եմ, Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը… … Երբ աչքերն են սառում՝ Ասում են, թե՝ այ- այ մարդ Է գալու: Դա եթե սուտ չէ, Ապա բարություն Է, Որ ծնվել Է միայն խեղճությունից: Իմոնք Էլ են սառում Սակայն դու չես գալու Դու չես կարող Գիտեմ Եվ օդը սենյակիս Պիտի շարունակի մենակություն բառից անվերջ դողալ` Հարուցելով իմ մեջ այն միտքը հին, Թե վիհերը գուցե նրա համար են լոկ, Որ մարդ ներքև նետվի : Իսկ թե վիհերն իրոք նրա համար են լոկ, Որ մարդ ներքև նետվի` Այդ դեպքում ես Ինչպես անեմ. Կո՛ւժ չեմ, Կուժկոտրուկ եմ. Չե՛մ կոտրվում, միայն փետրվում եմ, Եվ դրանից արդեն ես հոգնել եմ, Ինչպես թուղթն Է հոգնել իմ ջանքերից` Հեռվից-հեռու ասել քեզ երկու բառ, Որ կարող Է նո՛ւյնքան ինձ թարգմանել Որքան թարգմանում Է ինքնաթիռին հավը… Սուտ կա, որ ճիշտ արժե: Ու ես հավատամ եմ մեր հնարած ստին, Թե չենք կորցնի իրար: Վախ կա, որ մահ արժե Ու ես վախենում եմ, թե կհաղթի կյանքը, Եվ կմնամ ցավի խեղճ պատմաբան միա
Изображение
************************** ************************ Սիրտըս ցավում է Սիրտըս ցավում է անցած գնացած Օրերիս համար. — Մեկը շշուկով պատմում է կամաց Մեկը իմ հոգին տանջում է համառ։ Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ. Մի թովիչ երազ. — Մեկը իմ սիրտը փշրելով անցավ Ու հեգնությունով նայում է վրաս։ Սակայն չեմ կարուղ ես նրան ատել — Սիրում եմ նրան. — Ւմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել, Գուրգուրում է ինձ մի լույս ֊հանգրվան… Մեկը իմ սիրտը փշրելով անցավ. 0՜, քաղցր արբանք։ — Օըհնըված եք դուք, սեր, ցընորք ու ցավ, Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք…
Изображение
Պարույր Սևակ «ՀԱՅԱՍՏԱՆ» ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~ ~~ ՀԱՅԱՍՏԱՆ Իմ քաղցրանո՜ւն, Իմ բարձրանո՜ւն, Իմ տառապա’ծ, Իմ փառապա’նծ: Հների մեջ` դու ալեհեր, Նորերի մեջ` նոր ու ջահել. Դու` խաղողի խչմարված վազ, Վշտերդ` ջուր, ինքդ ավազ. Դու` բարդենի սաղարթաշատ, Առուն ի վար փռված փշատ. Դու` կիսավեր ամրոց ու բերդ, Մագաղաթյա մատյանի թերթ. Դու` Զվարթնոց-ավեր տաճար, Կոմիտասյան ծիրանի ծառ. Դու` ջրաղաց խորունկ ձորում, Դու` հորովել անուշ ծորուն, Փայլ գութանի արծաթ խոփի. Դու` նե’տ, նիզա’կ, մկո’ւնդ կոպիտ, Դու` հայրենի ծխանի ծուխ, Դու` անգի’ր վեպ, դու Սասնա ծո՜ւռ… Իմ փառապա’նծ, Իմ տառապա’ծ, Իմ բարձրանո՜ւն, Իմ քաղցրանո՜ւն: Դու մրգերի շտեմարան, Ոսկևազյան գինու մառան. Դու` թավշե դեղձ, դու` փրփուր հաց, Արտաշատյան խաղող սևաչ. Դու Սևանի վառվող կոհակ. Երևանի սյուն ու խոյակ. Դու` հանգրվան, կանչող փարոս, Դու հայկական գերբ ու դրոշ. Խոսուն վկա կոտորածի ՈՒ վճիտ աչք ցամքած լացի. Արդարության ահեղ ատյան, Սրի պատյան, Սիրո մատյան – Միշտ հի’ն ու նո’ր իմ Հայաստան:
Изображение
Վահան Տերյան «ԳԻՇԵՐ -------------------------- ------ ԳԻՇԵՐ Երգում է քամին, լալիս է նորից, Անհույս ու անվերջ մղկտում է նա. — Այս մութ գիշերում այնքան կա թախիծ, Այնքան տրտունջ ու գանգատ կա հիմա։ Իմ դուռն է ծեծում քամին խոլական, Իմ պատերի տակ հեծում է անվերջ, Մեղմիվ երգում է մեղեդին լալկան, Ոռնում ամայի փողոցների մեջ։ Փախչում է հեռուն թռիչքով անտես, Դառնում է անկարծ ճիչով խելագար, Ահաբեկում է և կանչում է քեզ, Հեծկլտում է խե՜ղճ, անզո՜ր ու տկա՜ր… Եվ անպատմելի ցավով է լցված Այդ երգը անանց հուսահատության.— Մթին գիշերում իմ սիրտը խոցված,
Изображение
ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ «Երգ կռունկի մասին» `````````````````````````` `````````````````````````` ``````` ԵՐԳ ԿՌՈՒՆԿԻ ՄԱՍԻՆ Կռո՛ւնկ, Հայոց մոխիրը կար քո թեւերին, Երբ չըւեցիր. Թրջուա՜ծ էր քո աչքը Հայոց արցունքներից, Երբ չըւեցիր. Ասիր. “Չե՜մ գայ էլ Հայաստան. մա՛հ է այնտեղ, Եղեռն, աւա՜ր…” Մեր երկրի պէս աւեր բոյնդ անտէր թողիր Ու չըւեցիր: Ո՜ւր չըւեցիր` Հայոց վշտի անծայր բանտից Դու դուրս չեկար. Ամէն ջրում, ամէն հողում` վտարանդի Հայի տեսար. Ականջ դրիր մէկի հարցին, մէկին թողիր Անպատասխան Եւ աշխարհում, ինչպէս նրանք, քո բնի պէս Բոյն չտեսար: Ո՜ւր գնացիր` մոխիր դարձաւ բոյնդ նորից, Թռար եկար. Հազար հրի միջով անցար, հազար սրից Փրկուած եկար. Ասիր. “Թէ մահ կայ աշխարհում, լաւ է մեռնեմ Իմ հին բնում…” Աչքըդ յառած Արարատի սէգ կատարին` Թռար, եկար: Եկար, տեսար անապատում` նոր ջրանցքի Հուն է բացուել, Վարդ է բացուել քարի վրայ, քարը կրկին Տուն է դարձել Եւ նախանձից Մասիսն անգամ թեքուել է, որ Արազն անցնէ, Ծուխ է ելնում ամէն տնից. հաւքն իր նախկին Բոյնն է դարձել: Եկար մեզ մօտ, քո թեւերին պանդուխտների Վի՜շտը բերիր. Նրանց կար
Изображение
ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ «Երգ կռունկի մասին» ``````````````````````````````````````````````````````````` ԵՐԳ ԿՌՈՒՆԿԻ ՄԱՍԻՆ Կռո՛ւնկ, Հայոց մոխիրը կար քո թեւերին, Երբ չըւեցիր. Թրջուա՜ծ էր քո աչքը Հայոց արցունքներից, Երբ չըւեցիր. Ասիր. “Չե՜մ գայ էլ Հայաստան. մա՛հ է այնտեղ, Եղեռն, աւա՜ր…” Մեր երկրի պէս աւեր բոյնդ անտէր թողիր Ու չըւեցիր: Ո՜ւր չըւեցիր` Հայոց վշտի անծայր բանտից Դու դուրս չեկար. Ամէն ջրում, ամէն հողում` վտարանդի Հայի տեսար. Ականջ դրիր մէկի հարցին, մէկին թողիր Անպատասխան Եւ աշխարհում, ինչպէս նրանք, քո բնի պէս Բոյն չտեսար: Ո՜ւր գնացիր` մոխիր դարձաւ բոյնդ նորից, Թռար եկար. Հազար հրի միջով անցար, հազար սրից Փրկուած եկար. Ասիր. “Թէ մահ կայ աշխարհում, լաւ է մեռնեմ Իմ հին բնում…” Աչքըդ յառած Արարատի սէգ կատարին` Թռար, եկար: Եկար, տեսար անապատում` նոր ջրանցքի Հուն է բացուել, Վարդ է բացուել քարի վրայ, քարը կրկին Տուն է դարձել Եւ նախանձից Մասիսն անգամ թեքուել է, որ Արազն անցնէ, Ծուխ է ելնում ամէն տնից. հաւքն իր նախկին Բոյնն է դարձել: Եկար մեզ մօտ, քո թեւերին պանդուխտների Վի՜շտը բերիր. Նրանց կա
Изображение
Ահա, թե ում արձանն է պետք կանգնեցնել և ում օրինակով սերունդ դաստիարակել 0 21.05.2016 85 ԴԻՏՈՒՄ ՀՈԴՎԱԾՆԵՐ Գուրգեն Տեր-Մովսիսյան Ղարաքիլիսայի ճակատամարտի Հերոս հրամանատարներից… Գնդապետ Բեյ-Մամիկոնյանը Դիլիջանում սպաների խորհրդակցություն է հրավիրում և ներկայացնում Թ. Նազարբեկյանի կարգադրությունը՝ զորքի մի մասը ցրել, մյուս մասը վերածել ոչ մեծ պարտիզանական ջոկատների, իսկ հրետանին տանել Սեւան ու թաղել Չիբուխլու գյուղի մոտ։ «Փառք եւ պատիվ հայ արյան» վկայում է ականատեսը, որովհետեւ խորհրդակցությանը ներկա սպաներից մեկը՝ ղարաբաղցի կապիտան Մոսեսովը (Գուրգեն Տեր-Մովսիսյանը), այդ պահին անմիջապես ոտքի է կանգնում և հայտարարում. «Ես չե՛մ հնազանդի այդ որոշմանը։ Դա դավաճանություն է։ Ո՛չ ոք իրավունք չունի այդպես վարվելու Հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանոթներով այս իսկ րոպեին կմեկնեմ ճակատը՝ մեռնելու։ Ով տղամարդ է և հայի արյուն ունի իր երակներում՝ թո՛ղ իմ հետևից գա»։ Նրան է միանում վիրավոր պորուչիկ Նժդեհը, որը Երևանից ստացել էր Արամ Մանուկյանի պահանջը՝ դիմանալ գոնե երեք օր, քանզի Ղարաքիլիսան գրավելո
Ինչու՞ Աստված կնոջը Ադամի կողից ստեղծեց և ոչ հողից: Բազմաթիվ պատճառներով: Նախ, որպեսզի իրեն տղամարդուն հավասար չկարծի, այլ իրեն պահի իբրև ոչ համահասակակից և ոչ համահողակից: Երկրորդ, որ անփույթ չլինի մարդու նկատմամբ և չլինի անհնազանդ, այլ ինչպես նրա կողը, իբրև նրա մարմին հնազանդ լինի գլխին:  Երրորդ, ինչպես խոսելը գլխին է տրված, այդպես էլ լռելը կողինն է, այսինքն կինը պետք է լուռ լինի ամուսնու իշխանության տակ: Չորրորդ, որպեսզի իրեն տկար չկարծի, այլ ինչպես կողոտ և հաստակող ենք ասում ըմբիշին, այդպես էլ ուժեղ լինի կինը տան գործերը տնօրինելու մեջ: Հինգերորդ, կողը երիկամների պահողն ու շրջապատողն է, որից առաջ է գալիս ցանկությունը, թեպետ չի շարժում նրան, սակայն կրում է նրա ազդեցությունը: Վեցերորդ, չստեղծվեց գլխից ու ոտքից, այլ մեջտեղից, որ մարդկանց համար դաս լինի կնոջը ոչ թե գլխին հավասար պատվելու և ոչ էլ իբրև ոտք անարգելու, այլ չափավոր նրան պատվի արժանացնելու: Յոթերորդ, կողը պարունակող կառուցվածք ունի, որ նշանակում է, թե կինը ամուսնու տան և ունեցվածքի պարունակողն ու ժողովողն է: Ութերորդ,
Изображение
Նա հավանաբար ցողոտ-շաղոտ մի լուսաբաց-աղջիկ... գլխապտույտ սիրո պատճառ... Սերը հաճախ խլում է բանականությունը նրանից, ով ունի, և տալիս է նրան, ով չունի։<<Դիդրո>> Սիրո սափորից մի քանի ումպով բնությունը հատուցում է դժվարին կյանքի բոլոր չարչարանքները։ «Գյոթե»  ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~ "ԴՈՒ ԱՌԱՎՈՏ ԵՍ,ԵՍ ՄԱՅՐԱՄՈՒՏ"  ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~ Դու առավոտ ես , ես մայրամուտ եմ  Մի ողջ ցերեկ է բաժանում մեզ ...  Ես տանջվելու մեջ այնպես հմուտ եմ  Այնպես անփորձ եմ տանյելու մեջ Ես մայրամուտ եմ , դու առավոտ ես ,  Մի ողջ գիշեր է բաժանում մեզ...  Բայց ես շողում եմ առավոտի պես  Երբ հեռվից-հեռու նայում եմ քեզ ...  Հեղ. ՝ Հ.Սահյան
Изображение
Համո Սահյան «Հոգնել եմ» Հոգնել եմ Հոգնել եմ արդեն հանդարտ հոսելուց, Իմ մտքերի հետ մթնում խոսելուց, Սեթևեթ խոսքից, սեթևեթ սիրուց Հոգնել եմ արդեն: Հոգնել եմ թաքուն ալեկոծվելուց, Առ ու ծախի մեջ այսքան փորձվելուց, Կշտամբանքներով ռմբակոծվելուց Հոգնել եմ արդեն: Հոգնել եմ արդեն զուր թափառելուց, Սուտ կուռքերի դեմ մոմեր վառելուց, Ամեն պարողի ծափահարելուց Հոգնել եմ արդեն: Հոգնել եմ ամեն հովից թեքվելուց, Հոգուս մեջ հոգուս ցավը հեգնելուց, Ինքս իմ ստվերից ահաբեկվելուց Հոգնել եմ արդեն: Հոգնել եմ հոգնած մարդկանց օգնելուց, Կրկնված երգերն անվերջ կրկնելուց, Հոգնել եմ նաև այսքան հոգնելուց, Հոգնել եմ հոգնել:
Изображение
Եղիշե Չարենց Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ, Երգեմ պիտի գիշեր-ցերեկ - ու սրտի խաղ պիտի ասեմ. Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր -  Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ: Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար երազի պես, Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես, Անուշ հոտով սիրտս լցրիր - Վարդստանի, Շիրազի պես, - Ինչ էլ ըլի էշխդ, գոզալ, - երգս ուրախ պիտի ասեմ: Աշխարհը մե բաղ է, գոզալ, - նստել ես դու բաղի մեջը, Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը, Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հավլաբարի թաղի մեջը, - Սրտիս անուշ արտասուքին երկնային շա'ղ պիտի ասեմ: Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ, Էն փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ, - Էնպես արա, որ քեզ չասեմ՝ դո'ւ էլ ինձ պես մարդ ես, գոզալ, - Թե լի մնա սիրտս քեզնով՝ ափսոս ու ախ պիտի ասեմ:

Sona Rubenyan & Vahag Rush - Պար Պսակի / Wedding Dance / Свадебный танец /

Изображение
Изображение
Երազանք...հույսի ու հավատի Երանի՜ նրանց,ովքեր տեսնելու են ՀԱՅՈՑ ԱՐՔԱՅԱՏՈՀՄԻ ԴՐՈՇԸ վերստին ծածանվելիս միացյալ պատմական ՀԱՅՈՑ հայրենիքի արքայանիստ ՈՍՏԱՆՈՒՄ:

Վահան Բադասյանը փակուղու առաջ է կանգնեցնում Կարեն Կարապետյանին

Изображение
Изображение
Ծնունդդ շնորհավոր քաջարի հայորդի ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՉԱՌԼԶԻ (ԱՎՈ) ՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՏԱՐԵԴԱՐՁԴ ՍԻՐԵԼԻ ԱՎՈ... հայի ԽԻՂՃ, սիրված ՀԱՅՈՐԴԻ, ազգի ՀԵՐՈՍ------- մեր ՄՈՆԹԵ  Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ,  ՀՀ բանակի փոխգնդապետ (1994),  ՀՀ Ազգային հերոս (1996),  Արցախի հերոս (1999):
Изображение
Изображение
Մինաս Ավետիսյան ( 1928 — 1975 ) _ Մարտիրոս Սարյան ( 1880 — 1972) Minas Avetisyan _ Martiros Saryan «Մինաս, ես քեզնից մեծ եմ հիսուն տարով։ Ափսոս, ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանաս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակել խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին»: Մարտիրոս Սարյան
Изображение
Քեզ իմա՞լ չգովեմ իմ սիրուն Ապարան... ԱՍՏԾՈ օրհնեալ վրձնին արժանացած ԻՄ ՀԱՅՐԵՆԻ ՉՔՆԱՂ ԲՆԱՇԽԱՐՀԻ աներևակայելի գեղանկար նրբերանգները չի վրիպել<<Գեղեցկություն>>ընկալման գիտակ,հայրենի բնաշխարհի ՄԵԾ ՍԻՐԱՀԱՐ՝լուսահոգի ԶՈՐԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ ֆոտոխցիկից...հեռու պլանում իմ ծննդավայրն է՝Սարալանջը:
Изображение
Изображение
Մարդու նկատմամբ մարդ եղեք, մարդիկ: ```````````````````````````````````````` Պ. Սևակ Պարույր Սևակի դիմանկարը (1970-ական թթ. սկիզբ) Ավետիսյան Մինաս Կարապետի (1928 - 1975)

Հայաստանում պետական լեզուն հայերենն է. ռուսերենը, ինչպես շատ այլ լեզուներ, խորացման կարիք ունեն. Լևոն Մկրտչյան (տեսանյութ) | Armlur – Լուրեր Հայաստանից

Հայաստանում պետական լեզուն հայերենն է. ռուսերենը, ինչպես շատ այլ լեզուներ, խորացման կարիք ունեն. Լևոն Մկրտչյան (տեսանյութ) | Armlur – Լուրեր Հայաստանից

Հայաստանում պետական լեզուն հայերենն է. ռուսերենը, ինչպես շատ այլ լեզուներ, խորացման կարիք ունեն. Լևոն Մկրտչյան (տեսանյութ) | Armlur – Լուրեր Հայաստանից

Հայաստանում պետական լեզուն հայերենն է. ռուսերենը, ինչպես շատ այլ լեզուներ, խորացման կարիք ունեն. Լևոն Մկրտչյան (տեսանյութ) | Armlur – Լուրեր Հայաստանից
Изображение
ԱՐԱՔՍ---Հայոց,անցյալի,ներկայի,բայց ոչ ապագայի բաժանարար գիծ ԱՐԱՔՍ - ավանդազրույց Հայոց Արաքս թագավորը պարսիկների հետ պատերազմելու ժամանակ մեկի միջոցով նախազգուշացվում է, որ ինքը միայն այն ժամանակ հաղթանակ կտանի, երբ աստվածներին զոհ կմատուցի երկու լավագույն ու գեղեցիկ կույսերի: Խնայելով իր դուստրերին՝ Արաքս թագավորը զոհաբերում է հպատակներից մեկի աղջիկներին: Սրանց հայրը միառժամանակ խեղդում է իր մեջ դառնության ու վիրավորանքի զգացումը, սակայն հենց որ հարմար առիթ է ներկայանում, սպանում է Արաքսի աղջիկներին և լքելով իր հայրենիքը՝ գնում է օտարություն: Իմանալով այդ մասին՝ Արաքս թագավորը նետվում է Հալմոս գետը, որն այնուհետև իր անունով կոչվում է Արաքս:
Изображение
Քամու թևերին զբոսնում է մի հոգեթով, գունագեղ, թախծոտ,ջերմությամբ պարուրված արևաշող աշուն: Նա չափազանց գեղեցիկ է ու խայտաբղետ: Իր բազմերանգ զգեստով նման է թափառական գնչուհու, որն ուր որ է կհավաքի ծովածավալ փեշերն ու կհեռանա.... ՄԻ ԲՈՒՌ ԱՇՈՒՆ ԲԵՐԵՔ Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից, Ունջը կերած զանգ է աշունն այնտեղ, Դեղին պատարագ է այնտեղ նորից, Հոգեվարքի դեղին մի առասպել: Մի բուռ աշուն բերեք, մի բուռ աշխարհ- Աղոթելով ամեն քար ու ճմբին… Խնկի ծուխ է այնտեղ մշուշն աշնան Նավասարդյան օրվա հողաթմբին… Թափուր մի բույն բերեք… չված հավքի Խառն, անընթեռնելի կտցագրով… Որ ես ողբամ նորից բախտն իմ Հայքի Եվ իմ թափուր սրտից մնամ խռով: Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից, Ամպի կծիկ բերեք, անձրեւի թել: Դեղին փոթորիկ է այնտեղ նորից, Հոգեվարքի դեղին մի առասպել: Համո Սահյան