Ջեֆ Ֆոստեր «Նրբազգաց մարդկանց»
՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝
Մի՛ նեղսրտեք ձեր զգայուն լինելուց:
Այն ձեզ շա՜տ հարուստ է դարձնում:
Դուք տեսնում եք այն, ինչ ուրիշները չեն նկատում,
Զգում եք այն, ինչ ուրիշներն ի զորու չեն զգալու,
Դուք շատ ավելի բաց եք, քան ուրիշները:
Ձեզ համար դժվար է աչքերը փակ ապրել:
Դուք չեք գոցել ձեր սիրտը
Ի հեճուկս ամեն ինչի:
Դուք կարողանում եք ձեր սիրառատ գրկի մեջ պահել
Ինչպես աշխույժ վերևիններին, այնպես էլ մութ ներքևիններին,
Դուք գիտեք, որ ոչինչ չի կարող բացահայտել ձեզ,
Ամեն ինչ տեղի է ունենում ձեր իմացությամբ:
Դուք տիեզերանավ եք:
Տոնե՛ք, որ դուք զգայուն եք:
Այն ձեզ ճկուն և շիտակ է դարձնում:
Դուք հրաշքին շատ մոտ եք գտնվում:
Խորաթափանցությունը պայծառ լույս է ձեր ներսում:
Ձեզ մի՛ համեմատեք ուրիշների հետ:
Մի՛ սպասեք, որ նրանք կհասկանան քեզ,
Բայց սովորեցրե՛ ք նրանց,
Որ խորը լինելը նորմալ երևույթ է,
Որ նորմալ է ոչինչ չիմանալը,
Որ նորմալ է խաղալը
Կյանքի սուր եզրերի հետ:
Կյանքը ժամանակ առ ժամանակ ձեզ կարող է «ծանր» թվալ,
Շատ հաճախ դուք մոտ եք լինում պարտության,
Բայց դրանից շատ ավելի դժվար բան էլ կա՝
Շշմեցնող նվերներ մատուցելը:
Նրբազգա՛ց մարդիկ,
Թեթևությո՛ւն բերեք այս հոգնած աշխարհին,
Ու փա՛յլ հաղորդեք ձեր համարձակ զգայունությամբ:
Դուք լո՛ւյս ունեք ձեր ներսում:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...