Շահան Նաթալի
«Նեմեսիս» պատժիչ գործողության ղեկավար Շահան Նաթալիի (1884-1983) խոսքը.
«Համընդհանուր ու ամեն վարկյան, տասնյակ թերթերում ու հարյուրավոր հավաքույթներում մենք կարդում ու լսում ենք միևնույն բանը. “Մեր բոլոր դժբախտություններում, մեղավոր են այլոք”:
Վերցնենք Ռուսաստանը, նույնիսկ օրոցքի երեխան է լսել Լոբանովի խոսքերը. “Մեզ պետք է Հայաստանն` առանց հայերի”: Իսկ Անգլիա՞ն, որի նավերը, իրենց իսկ նախարարի խոսքերով, չեն կարող լողալ Արարատն ի վեր:
Ապա Գերմանիա՞ն, որի համար մեկ զինվորի կյանքն ավելի թանկ է, քանց ամբողջ հայ ժողովրդինը:
Իսկ Ֆրանսիա՞ն, Իտալիա՞ն, Ամերիկա՞ն: Ինչ է՞, կեղծիք է՞: Ո’չ: Ամենը ճշմարտություն է, ամենն` իսկություն է: Բայց ճշմարիտ է նաև այն, որ մեր դժբախտությունն ամենևին էլ դրա մեջ չէ: Մեզանից և ոչ ոք, ոչ թերթի խմբագիրը, ոչ քաղաքական գործիչը,և ոչ էլ ժողովուրդը երբևէ հարց չի տվել. “Իսկ չկա այդ դժբախտություններում մեր սեփական մեղավորությունը”: Մեր դժգոհությունը ճակատագրից, այլոց անտարբերությունից` առանց ինքներս մեզնից պատսխան պահանջելու փորձի, ահա հայ ժողովրդի ամենամեծ դժբախտությունը» (Շահան Նաթալի, «Թուրքերը և Մենք»):
++Նյութը---Ռուբեն Շուխյանի բլոգ

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...