Сообщения

Сообщения за сентябрь, 2017
Изображение
ԽՈՀ__Կյանքը ծով է ալեծուփ..... Ուժ խնդրեցի, իսկ Աստված դժվարություններ պարգևեց ինձ զորացնելու համար։ Իմաստություն խնդրեցի, իսկ Աստված խնդիրներ պարգևեց լուծելու համար։ Քաջություն խնդրեցի, իսկ Աստված վտանգներ պարգևեց հաղթահարելու համար։ Սեր խնդրեցի, իսկ Աստված վշտակիր մարդիկ պարգևեց՝ մխիթարելու համար։ Աջակցություն խնդրեցի, իսկ Աստված հնարավորություններ պարգևեց այլոց աջակից լինելու համար։ Հարստություն խնդրեցի, իսկ Աստված աշխատանք պարգևեց այլոց օգնելու համար։ Զորություն խնդրեցի՝ մարդկանց աչքին մեծ երևալու համար, իսկ Աստված տկարություն պարգևեց՝ հարատև իր կարիքը զգալու համար։ Խնդրեցի այն «ամենն» ինչ պետք է կյանքը լիովին վայելելու համար, իսկ Աստված պարգևեց Կյանքը՝ այդ «ամենը» վայելելու համար։ Խնդրածներիցս ոչինչ չստացա, բայց և ստացա այն ամենը, ինչի կարիքն ունեի անչափ։
Изображение
Ու, քանի կա հողը հայոց, պիտի հնչի երգը քո Որպես գարնան հրեղեն կանչ, մեր ե՛րգ-երգո՜ց Կոմիտաս։ Սարմեն ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~ ԱՅՍՕՐ ՀԱՅՈՑ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՀԱՆՃԱՐԻ՝ ՄԵԾ ԿՈՄԻՏԱՍԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է…ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈ'Ր, ՀԱՅՈՑ ՀԱՆՃԱՐ: ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը Կոմիտասի մասին ասել է. «Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»: 1931 թվականին (մահվանից չորս տարի առաջ), երբ երգահանը հարցազրույց է տվել փարիզյան կլինիկայում, ասել է. «Պետք չէ ոչ ոքի ցույց տալ մեր արվեստը, երգեք ձեր տանը, մյուսներն ականջներ ունեն, որ լսեն, և աչքեր ունեն, որ տեսնեն»։ Նույն հարցազրույցի ընթացքում նրան հարցրել են`ո՞վ տեր կկանգնի հայկական մշակույթին, եթե ինքը` վարդապետն այլևս ի վիճակի չէ դա անել, Կոմիտասն ասել է. «Այն ազգը, որը ծնել է ինձ ու ինձ նման մարդկանց, մ
Изображение
Շնորհավոր Տոնդ 26-ամյա Անկախ Իմ ՀԱՅԱՍՏԱՆ 2017 🇦🇲 ️ ❣️ Պատմության էջերը թերթելիս հազվադեպ կարելի է հանդիպել այնպիսի ժողովուրդների,որոնք կարողացել են դիմակայել ժամանակի հարվածներին ու չեն փոշիացել դարերի ընթացքում,կարողացել են համարձակ նայել մահվանն ու ծնկի բերել:Ավելին կարողացել են սարսափ ներշնչել ոսոխին ոչ միայն բազկի ուժով,այլև ոգու խիզախությամբ;  Հայն այն ժողովուրդներից էր,որ ոչ թե գոյատևեց դաժան դարերի փորձություններում,այլ հերոսացավ պատմության քառուղիներում և Որդան կարմիրով իր անունը գրեց դարերի հիշողության մեջ: Հայ ժողովուրդ դու կմնաս հավերժ անմահ,քանզի քեզանից ծնված քեզ արժանի զավակներդ են կերտում քո պատմությունը: Քայլիր անմահների ճանապարհով,դու արժանի ես հավերժության....