ԽՈՀ__Կյանքը ծով է ալեծուփ.....
Ուժ խնդրեցի,
իսկ Աստված դժվարություններ պարգևեց ինձ զորացնելու համար։
Իմաստություն խնդրեցի,
իսկ Աստված խնդիրներ պարգևեց լուծելու համար։
Քաջություն խնդրեցի,
իսկ Աստված վտանգներ պարգևեց հաղթահարելու համար։
Սեր խնդրեցի,
իսկ Աստված վշտակիր մարդիկ պարգևեց՝ մխիթարելու համար։
Աջակցություն խնդրեցի,
իսկ Աստված հնարավորություններ պարգևեց այլոց աջակից լինելու համար։
Հարստություն խնդրեցի,
իսկ Աստված աշխատանք պարգևեց այլոց օգնելու համար։
Զորություն խնդրեցի՝ մարդկանց աչքին մեծ երևալու համար,
իսկ Աստված տկարություն պարգևեց՝ հարատև իր կարիքը զգալու համար։
Խնդրեցի այն «ամենն» ինչ պետք է կյանքը լիովին վայելելու համար,
իսկ Աստված պարգևեց Կյանքը՝ այդ «ամենը» վայելելու համար։
Խնդրածներիցս ոչինչ չստացա,
բայց և ստացա այն ամենը, ինչի կարիքն ունեի անչափ։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...