Ու, քանի կա հողը հայոց, պիտի հնչի երգը քո
Որպես գարնան հրեղեն կանչ, մեր ե՛րգ-երգո՜ց Կոմիտաս։ Սարմեն
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
ԱՅՍՕՐ ՀԱՅՈՑ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՀԱՆՃԱՐԻ՝ ՄԵԾ ԿՈՄԻՏԱՍԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է…ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈ'Ր, ՀԱՅՈՑ ՀԱՆՃԱՐ:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը Կոմիտասի մասին ասել է. «Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»:
1931 թվականին (մահվանից չորս տարի առաջ), երբ երգահանը հարցազրույց է տվել փարիզյան կլինիկայում, ասել է. «Պետք չէ ոչ ոքի ցույց տալ մեր արվեստը, երգեք ձեր տանը, մյուսներն ականջներ ունեն, որ լսեն, և աչքեր ունեն, որ տեսնեն»։
Նույն հարցազրույցի ընթացքում նրան հարցրել են`ո՞վ տեր կկանգնի հայկական մշակույթին, եթե ինքը` վարդապետն այլևս ի վիճակի չէ դա անել, Կոմիտասն ասել է. «Այն ազգը, որը ծնել է ինձ ու ինձ նման մարդկանց, միշտ էլ կծնի նորերին։ Միշտ կթվա, թե ազգը կործանման եզրին է հայտնվել, բայց կգա մեկը, ով պետք է, և նա կփրկի իրավիճակը»։
Պատմիր ինձ, ո՛վ Արարատ, թե Թուրքիայում քանի՞ նոր
Կոմիտասներ են թաղել - շուրթերին երգ անավարտ,
Քանի՞ մայրեր՝ Զոհրապի մահն են սգում ամեն օր,
Քանի՞ Սուբհի են խեղդել... Պատմիր ինձ, ո՛վ Արարատ։
Մամեդ Ռահիմի

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...