Сообщения

Сообщения за декабрь, 2017
Изображение
ԱՅՆ ՄԻԱԿ ՀԱՅԻ.... ️ Ուզում եմ այսօր՝ մի կենաց խմել, Բայց այնպե՛ս խմել, Որ հավերժանա կենացն այսօրվա, Դարերով խոսվի՛ Գրքերում գրվի՛ Պատմություն դառնա։ Ուզում եմ խմել կենացը հայի, Այն միա՛կ հայի, Ով՝ ուր էլ լինի, իր երակներով հայի արյունը պիտի վարարի, Այն միա՛կ հայի, Ով՝ հայրենիքում՝ հա՛յ պիտի ծնվի, Հոգին ու միտքը հայ խոսքով սնի՛, Այն միա՛կ հայի, Ով՝ օտար հողում պիտ ծնունդ առնի, Թեհլերյա՛ն, Փալյա՛ն, Ազնավու՛ր ծնվի, Այն միա՛կ հայի, Ով՝ դեռ պիտի գա դարի՛ հայ կոչվի, Արար աշխարհին գործով զարմացնի, Աշխարհ արթնացնի՛ Այն միա՛կ հայի, Մեր վաղվա՛ հայի, Ով՝ ողջ հայերին ոտքի կհանի՛ Հայուհուց ծնված մի քա՛ջ հայորդի Ով՝ նոր Հայաստան պիտի կառուցի՛ Հայրենի հողը՝ հայ շնչով լցնի՛ Մայրենի լեզուն՝ այնպես շենացնի՛ Որ՝ հայի լեզու՛ն հայ խոսքից ծաղկի՛ Հայոց երկնքում արծիվ սավառնի՛ Հայոց երկիրը հավերժ խաղաղվի՛ Հայից հա՛յ ծնվի ու հայ երկիրը՝ Նորից ծովից ծով Հայաստան կոչվի։ Ուզում եմ այսօր մի կենաց խմել, Բայց այնպես խմել, որ այս կենացը՝ Պատմություն դառնա, Աշխարհում ապրող ՀԱՅԻ՛ անունը՝ Քաղցր կենացով մի՛շտ հավերժ
ԹՈՂ ԻՐԱԿԱՆ ԴԱՌՆԱՆ ԴԵՊԻ ԼՈՒՅՍ ՏԱՆՈՂ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ - Եկեք հասուն կյանքի համար վերցնենք մեր մանկություն «Երազանքները»:
Изображение
ՍԻՐԵԼԻՆԵՐ`հեռու և մոտ ,ծանոթ ու անծանոթ,շնորհավորանքներս գալիք տոնների` Նոր Տարվա ու Սուրբ Ծննդյան կապակցությամբ... ցանկանում եմ նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ,ձեր ընտրած ոլորտներում բարձրագույն նվաճումներ...... Թող անցնող տարին տանի Ձեզանից բոլոր տխրություններն ու դժվարությունները...Թող Նոր Տարին լեցւուն լինի ուրախությամբ և երջանկությամբ Ձեր օջախներում: Շնորհավոր գալիք Նոր Տարին!!!.
Изображение
Կյանքը հնարավորություն է, օգտագործի՛ր: Կյանքը գեղեցկություն է, հիացի՛ր: Կյանքը երանություն է, ճաշակի՛ր: Կյանքը երազ է, իրագործի՛ր: Կյանքը մարտահրավեր է, դիմագրավի՛ր: Կյանքը պարտականություն է, կատարի՛ր: Կյանքը խաղ է, խաղա՛: Կյանքը թանկ է, գուրգուրի՛ր: Կյանքը հարստություն է, պահպանի՛ր: Կյանքը սեր է, վայելի՛ր: Կյանքը խորհուրդ է, իմացի՛ր: Կյանքը խոստում է, հարգի՛ր: Կյանքը վիշտ է, հաղթահարի՛ր: Կյանքը երգ է, երգի՛ր: Կյանքը պայքար է, ընդունի՛ր: Կյանքը ողբերգություն է, սրտապնդվի՛ր: Կյանքը արկածախնդրություն է, հանդգնի՛ր: Կյանքը կյանք է, կերտի՛ր: Կյանքը շա՜տ թանկ է, մի՛ կործանիր… Մայր Թերեզա
Изображение
«...Հայրենիքս անձիցս ավելի կսիրեմ...»

Մկրտիչ Սանասարյան. ազգախնամ բարերար

Մկրտիչ Սանասարյան. ազգախնամ բարերար
Изображение
Կյանքի փիլիսոփայություն Ալեքսանդր Մակեդոնացին, Օգոստոս Կեսարը, Կառլոս Մեծը և ես հսկայական կայսրություններ ենք ստեղծել: Մեր կայսրությունները ստեղծվել են բռնությամբ: Միայն Հիսուս Քրիստոսն է իր կայսրությունը սիրով ստեղծել... Հավատացած եղեք, նրանք բոլորն իսկական մարդիկ էին, բայց ոչ ոք Նրա նման չէր, Հիսուս Քրիստոսը ավելին է, քան մարդը... Նապոլեոն Բոնապարտ
Գեղեցիկը միշտ չէ, որ առողջ է, մինչդեռ առողջը միշտ գեղեցիկ է: Պարույր Սևակ
Изображение
- Պապ, կարո՞ղ եմ քեզ համբուրել։  - Փող չկա։ Մայրդ արդեն համբուրել է։
Изображение
Ա՛յն Հային եմ սիրում... Ամենաշատը հային եմ սիրում, Ա՛յն ազգանվեր ու ազնվածին,  Հային եմ սիրում, Ով գիտի որտեղ ու ինչպես ապրել, Ինչպես իր ազգի անունը պահել, Օտարների հետ օտարի լեզվով, Բայց հայեցի ու հայ մտքով խոսել։ Ով գիտի ինչպես տունը շենացնել, Օտարի հողում վանքեր կառուցել, Հորովել երգել, քոչարի պարել, Եվ անուշաբույր լավաշը թխել։ Ամենաշատը հային եմ սիրում Ա՛յն վեհ ու հպարտ, հայրենապաշտպան, Հային եմ սիրում, Ով ծնունդ տվեց չքնաղ հայուհուն, Դյուցազնի ուժով օժտված հայորդուն, Ով հերոս ծնվեց, ով հերոսացավ, Ու հայոց հողի ուժով զորացավ։ Ով հայրենիքը հոգում ապրեցրեց, Եվ օր ու գիշեր հայրենիք երգեց, Ում լեզվի վրա մայրենին դաջվեց, Աղոթքն առ Աստված հայերեն հնչեց։ Ամենաշատը հային եմ սիրում, Ա՛յն հայրենասեր, հայրենակարոտ, Հային եմ սիրում, Ով հայի գենը չի դավաճանում, Օտարի արյամբ չի փոխարինում, Հայրենի հողում արմատ է գցում, Եվ պտուղներով աշխարհ զարմացնում։ Լինի սևաչյա թե կապութաչյա, Ես նրա թախծոտ աչքերն եմ սիրում, Որ այդքան ցավ ու կարոտ է տեսնում Բայց մեկ է նա իր Մասիսն է սիրում։ Ամենաշատը հային
Изображение
''Ուստա Կարոն'' կավարտվի այն օրը, երբ լուծվի հայկական հարցը'' .......................................................................................................... >>>>>>>>>>>>>ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ<<<<<<<<<<<<<<< XIX դ. վերջի և XX դ. սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկակական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի ''Ուստա Կարոն'' մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և, ավաղ, մնաց անավարտ: ''Ուստա Կարոն'' կավարտվի այն օրը, երբ լուծվի հայկական հարցը'',- ասել է Վարպետը: Իսահակյանն այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. ''...մեռնեի, Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի, Արարատը մերը տեսնեի...'',- սրտի խորը կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում:
Изображение
<<…ՄԵՐ ՏԱՆ ՄԱՏՈՒՌՆ Է ՄԱՅՐՍ…>>… Կյանքդ – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն լինի: Այսօր ծննդյանդ օրն է ՄԱՅՐ իմ անգին:Առողջ եղիր, անհոգ ու կենսունակ.... իմ Արև ողջ տիեզերքի Լույսն ու Ջերմությունը ՔԵԶ…. Քեզ խաղաղ օրեր …Շնորհավոոոր ծնունդդ մայրիիիկ… Մայրս խորհուրդ է, մայրս լույս ճամփա,  Մայրս մատուռ է, և աղոթքատուն, Մայրս բալասա՜ն, մայրս և դարման, Մայրս հրեշտա՜կ, մայրս և հավատ, Մայրս տիեզերք, մայրս ո՜ղջ աշխարհ…… Մայրս և ջուր է, և հաց օրհնական, Մայրս այգերի արևաշողն է…… Մայրս օրոցքիս անո՜ւշ սոխակն է, Մայրս գաղտնիքիս լուռ շտեմարան, Մայրս տան ջահն է, և տաք օջախն է, Մայրս գեղեցիկ, անուշ ժպիտն է… Մայրս մեր կո՜ւռքն է, ու մեր թիկունքն է, Մայրս նվիրված, ատյան փառապանծ… Մայրս մեր հույսն է, և մեր փարոսն է, Մայրս թոնրատան անուշ բուրմունքն է… Մայրս հեզության խորհրդանիշն է… Մայրս բարություն, մայրս հպատա՛կ, Չարի դեմ մայրս միայն հաղթանա՛կ, Երբ չկա՜ ... մայրը, Կա՛ ՄԵ՜՜՜՜՜Ծ հա՜՜ռա՜չանք……
Изображение
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ «Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու» ----------------------------------------------- Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու, Չորս հոգով էինք, էլ ոչ ոք չկար, Թե իմանար մեզ ինչից է զրկում, Առավոտն ինքն էլ երևի չգար։ Մենք մեզ իրար մեջ որոնում էինք, Դաշնությունն էինք հյուսում մեր հոգու, Աստղերից կախված օրորվում էինք… Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու…
Изображение
Ես համբուրում եմ՝ այն հայի ձեռքը,  Որ սուրբ է պահել լեզուն ու միտքը,  Տանիքից առաջ վանք է կառուցել,  Աղոթքը սրտում, կուշտ հոգով քնել։  Ես համբուրում եմ՝ այն հոր ձեռքերը,  Որ քար ծեծելով սուրբ հաց են քամել, Տուն են կառուցել, որդի մեծացրել, Եվ որ ապտակը շատ չեն ուշացրել։ Ես համբուրում եմ՝ այն մոր ձեռքերը, Որ արցունքով են շաղել խմորը, Հացի մեջ խիղճ ու հոգի են դրել, Եվ այդ հացով են որդիքին սնել։ Ես համբուրում եմ՝ այն եղբոր ձեռքը, Որ կրծքին սեղմած աղոթքն ու զենքը, Հոգում լռեցրած սերն ու կարոտը, Խաղաղ է պահել հայոց աշխարհը։ Ես համբուրում եմ՝ այն քրոջ ձեռքը, Ում չի գրավել ճոխ հարսի քողը, Ով չի մոլորվել օտար ճամփեքին, Մաքուր է պահել անունն ու հոգին։ Վերջին համբույրս էլ՝ իմ այն զավակին, Ով չի ուրանա իր սուրբ մայրենին, Հայացքը հառած սուրբ Արարատին, Կշարունակի հայ պահել ոգին։ Հեղինակ՝ «Կապույտ աղջիկ»

Ապարան քաղաքում 17մ բարձրությամբ տոնածառ են տեղադրում (ֆոտո)

Ապարան քաղաքում 17մ բարձրությամբ տոնածառ են տեղադրում (ֆոտո)
Изображение
 ~~Լուսաշող գիշեր~~
Изображение
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ, Ես ետ մնալուց շատ եմ վախենում: Հուշերից որքան հեռու եմ կենում, Մեկ է, կապում են թևերս նրանք:

«Կռունկ» երգի 1916 թվականի բացառիկ ձայնագրություն (տեսանյութ)

«Կռունկ» երգի 1916 թվականի բացառիկ ձայնագրություն (տեսանյութ)

Թուրքիայում միակ ցուցանակը որտեղ գրված է Հայկական թագավորություն

Թուրքիայում միակ ցուցանակը որտեղ գրված է Հայկական թագավորություն : Թուրքիայում կա եզակի ցուցանակ, որտեղ նշված է Հայկական թագավորություն։ Ներկայիս Թուրքիայի տարածքում հայտնված հայկական Կիլիկիան թագավորության օրոք կառուցված եւ ներկայում մզկիթի վերածված Տարսոնի Սուրբ Պողոս եկեղեցու պատին փակցված ցուցանակի վրա թուրքերենով ու անգլերենով գրված է, որ եկեղեցին կառուցվել է
Изображение
՝ՀԱՅՈՒՀԻ 💔 Այս լուսապայծառ,չնաշխարհիկ ,ազնվավազարմ հայուհին Լոսիգ Զարմանյանն է:LousigZarmanian. Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ, Երգեմ պիտի գիշեր-ցերեկ — ու սրտի խաղ պիտի ասեմ, Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր— Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ։ ------------------Եղիշե Չարենց Գեղեցիկ կինը մարդ է, ոչ թե մարմին,որին պարզապես նայում են: 18-րդ դարի ֆրանսիացի դրամատուրգ Բոմարշե.«Բնությունը կնոջն ասել է. գեղեցիկ եղիր, եթե կարող ես, իմաստուն, եթե ցանկանում ես, բայց խելամիտ պետք է լինես անպայման»:
Изображение
Изображение
Պարույր Սևակ «Քո պատճառով» -------------------------------------------------------- Քո պատճառով Քո աչքերի, քո աչքերի, քո աչքերի պատճառով Իմ աչքերը ամբողջ գիշեր չեն փակվում: Քո մատների,քո մատների,քո մատների պատճառով Իմ մատները, իմ մատները լույս են ուզում խմորել: Քո թևերի,քո թևերի,քո թևերի պատճառով Իմ աչքերին,իմ աչքերին ջրվեժներ են երևում: Քո ծիծաղի, քո ծիծաղի, քո ծիծաղի, պատճառով Իմ ծիծաղը,իմ ծիծաղը պաշտոնաթող է դարձել: Քո քայլվածքի, քո քայլվածքի, քո քայլվածքի պատճառով Լսողությամբ սահմանապահ, սահմանապահ~ եմ դարձել: Քեզ այս ձևով ունենալու – չունենալու պատճառով Կորցրել եմ ունեցածս` հպարտությունս հաղթողի…
Изображение
ԲԱՐԻ ԱՌԱՎՈՏ ԲԱՐԻ ՄԱՐԴԻԿ....
Изображение
Բարի... խաղաղ գիշեր Հիշի՛ր.«Երախտապարտ ենք..զինվորին»: Թող որ առավոտը օրհնաբեր լինի......
Изображение
Բարի լռւյս բոլորիս։ Երբ սովորական մի «բարի լույս»–ից Աշխարհն ավելի բարի է դառնում, Ինչո՞ւ են մարդիկ աշխարհը խառնում, Եվ Ի՞նչ է ուզում մեկը մյուսից... Համո Սահյան
Изображение
Խնոցի Հարի, հարի, խնոցի, մեջդ բարի, խնոցի, Ունկդ բարակ, խնոցի, մեջդ կարագ, խնոցի: Խնոցի հարող արցախցի կանայք, 20-րդ դարի կես Хэноци.  Вот таким не хитрым способом наши пра-прабабушки взбивали молоко и получали натуральное сливочное масло. Фото конца ХIХ века...  https://www.youtube.com/watch?v=2woAgGneA84
Изображение
Կիլիկիա (Խօսք՝ Նահապետ Ռուսինեան, երաժշտութիւն՝ Գաբրիէլ Երանեան, երգասաց՝ Արմենակ Շահմուրատեան) Երբոր բացուին դռներն յուսոյ Եւ մեր երկրէն փախ տայ ձմեռ. Չքնաղ երկիրն մեր Արմենիոյ՝ Երբ փայլին իւր քաղցրիկ օրեր. Երբոր ծիծառն իւր բոյն դառնայ, Երբոր ծառերն հագնին տերեւ. Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա, Աշխարհ՝ որ ինձ ետուր արեւ։ Տեսի դաշտերը Սիւրիոյ, Լեառն Լիբանան եւ իւր մայրեր. Տեսի զերկիրն Իտալիոյ, Վենետիկ եւ իւր կոնտոլներ. Կղզի նըման չիք մեր Կիպրեայ, Եւ ոչ մէկ վայր է արդարեւ Գեղեցիկ քան զիմ Կիլիկիա, Աշխարհ՝ որ ինձ ետուր արեւ։ Հասակ մը կայ մեր կենաց մէջ՝ Ուր ամենայն իղձ կ՚աւարտի, Հասակ մը՝ ուր հոգին ի տենչ Յիշատակաց իւր կարօտի. Յորժամ քնարն իմ ցրտանայ, Սիրոյն տալով վերջին բարեւ, Երթամ ննջել յիմ Կիլիկիա, Աշխարհ՝ որ ինձ ետուր արեւ։ Նահապետ Ռուսինեան ծնած է 1819-ին Կեսարիոյ գաւառի Էֆքէրէ գիւղին մէջ։ Նախնական կրթութիւնը գիւղական դպրոցին մէջ ստանալէ ետք, 1828-ին ընտանեօք կը գաղթեն Պոլիս եւ կը հաստատուին Սկիւտարի մէջ։ 1840-ին կը մեկնի Փարիզ՝ համալսարանական կրթութիւն ստանալու համար, եւ 1849-ին
Изображение
Ասում են կարոտը լսել չգիտի,   Բայց իմ կարոտը արտասվել գիտի, Ասում են կարոտը լսել չգիտի,   Բայց իմ կարոտը արարել գիտի,   Ասում են կարոտը զգալ չգիտի, Բայց իմ կարոտը համբերել գիտի... Ասե՛ք...կարոտը ոչինչ չգիտի՞, Բայց իմ կարոտը, տանջվել գիտի...
Изображение
Изображение
ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ԽՈՆԱՐՀՎՈՒՄ!! Երկրաշարժից ավելի հրեշավոր...դա միայն  աշխարհի վերջը կարող  է լինել... Ողորմի գնացողաց,խաղաղություն լույս հոգիներին.... իսկ վերապրողների ցավն ու վիշտը  ծանր է,ինչպես չսպիացող վերքը...  Աստված հոգիները լուսավոր պահի...... 
Изображение
Հին հայկական օրորոցն ու օրորոցայինները Տիգրանակերտի մայրերն իրենց զավակներին այս օրորոցայինով էին քնեցնում, հին հայկական օրորոցում: Այս օրորոցայինի տակ է քնել նաև փոքրիկ Վարդենին: Միայն օրորոցայինը չէր հայկական, Վարդենին քնում էր իսկական հայկական օրորոցի մեջ: Պապիկն է պատրաստել, ժողովրդական վարպետ Վանո Դադոյանը: Նրա պատրաստած օրորոցների մեջ այսօր շատ մանուկներ են քնում` աշխարհի տարբեր ծայրերում: «Նենի ըսիմ, քնցնիմ որդի, նենի՜, նենի՜». Նենի ըսիմ, քնցնիմ որդի, նենի՜, նենի՜, նե նի՜, նենի՜, Անուշ քընեն թռցնիմ որդի, նենի՜, նենի՜, նենի՜: Դնիմ զավակս օրոր անեմ Որդի, օրո՜ր, օրո՜ր, օրո՜ր, օրո՜ր... Պագնիմ անուշ բերանը, Որդի, օրո՜ր, օրո՜ր, օրո՜ր...Հեղինակ` Մարի Թարյան : https://www.youtube.com/watch?v=hnZuc4NYjE8
Изображение
Բարև, Ձմեռ... Բարի գալուստ անկանխատեսեկի Ձմեռ։Անցավ ևս մեկ տարի,կրկին ձմեռ է, տարավ իր հետ մի ողջ պատմություն..

Կարոտում եմ: Գուցե քո նմանները չեն մոռացվում...

Կարոտում եմ: Գուցե քո նմանները չեն մոռացվում... :    Քեզ գտա՜.. Կոտրված օրերիս մեջ մի նոր լույս վառվեց ու անգույն օրերս իրար խառնվեցին, գունավորվելո՜վ, լուսավորվելո՜վ, հավերժանալո՜վ: Քեզ...