Ա՛յն
Հային եմ սիրում...
Ամենաշատը հային եմ սիրում,
Ա՛յն ազգանվեր ու ազնվածին, 
Հային եմ սիրում,
Ով գիտի որտեղ ու ինչպես ապրել,
Ինչպես իր ազգի անունը պահել,
Օտարների հետ օտարի լեզվով,
Բայց հայեցի ու հայ մտքով խոսել։
Ով գիտի ինչպես տունը շենացնել,
Օտարի հողում վանքեր կառուցել,
Հորովել երգել, քոչարի պարել,
Եվ անուշաբույր լավաշը թխել։
Ամենաշատը հային եմ սիրում
Ա՛յն վեհ ու հպարտ, հայրենապաշտպան,
Հային եմ սիրում,
Ով ծնունդ տվեց չքնաղ հայուհուն,
Դյուցազնի ուժով օժտված հայորդուն,
Ով հերոս ծնվեց, ով հերոսացավ,
Ու հայոց հողի ուժով զորացավ։
Ով հայրենիքը հոգում ապրեցրեց,
Եվ օր ու գիշեր հայրենիք երգեց,
Ում լեզվի վրա մայրենին դաջվեց,
Աղոթքն առ Աստված հայերեն հնչեց։
Ամենաշատը հային եմ սիրում,
Ա՛յն հայրենասեր, հայրենակարոտ,
Հային եմ սիրում,
Ով հայի գենը չի դավաճանում,
Օտարի արյամբ չի փոխարինում,
Հայրենի հողում արմատ է գցում,
Եվ պտուղներով աշխարհ զարմացնում։
Լինի սևաչյա թե կապութաչյա,
Ես նրա թախծոտ աչքերն եմ սիրում,
Որ այդքան ցավ ու կարոտ է տեսնում
Բայց մեկ է նա իր Մասիսն է սիրում։
Ամենաշատը հային եմ սիրում...
Հեղինակ՝ «Կապույտ աղջիկ»

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...