Պարույր Սևակ «Քո պատճառով» -------------------------------------------------------- Քո պատճառով Քո աչքերի, քո աչքերի, քո աչքերի պատճառով Իմ աչքերը ամբողջ գիշեր չեն փակվում: Քո մատների,քո մատների,քո մատների պատճառով Իմ մատները, իմ մատները լույս են ուզում խմորել: Քո թևերի,քո թևերի,քո թևերի պատճառով Իմ աչքերին,իմ աչքերին ջրվեժներ են երևում: Քո ծիծաղի, քո ծիծաղի, քո ծիծաղի, պատճառով Իմ ծիծաղը,իմ ծիծաղը պաշտոնաթող է դարձել: Քո քայլվածքի, քո քայլվածքի, քո քայլվածքի պատճառով Լսողությամբ սահմանապահ, սահմանապահ~ եմ դարձել: Քեզ այս ձևով ունենալու – չունենալու պատճառով Կորցրել եմ ունեցածս` հպարտությունս հաղթողի…

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...