Ես համբուրում եմ՝ այն հայի ձեռքը, 
Որ սուրբ է պահել լեզուն ու միտքը, 
Տանիքից առաջ վանք է կառուցել, 
Աղոթքը սրտում, կուշտ հոգով քնել։ 
Ես համբուրում եմ՝ այն հոր ձեռքերը, 
Որ քար ծեծելով սուրբ հաց են քամել,
Տուն են կառուցել, որդի մեծացրել,
Եվ որ ապտակը շատ չեն ուշացրել։
Ես համբուրում եմ՝ այն մոր ձեռքերը,
Որ արցունքով են շաղել խմորը,
Հացի մեջ խիղճ ու հոգի են դրել,
Եվ այդ հացով են որդիքին սնել։
Ես համբուրում եմ՝ այն եղբոր ձեռքը,
Որ կրծքին սեղմած աղոթքն ու զենքը,
Հոգում լռեցրած սերն ու կարոտը,
Խաղաղ է պահել հայոց աշխարհը։
Ես համբուրում եմ՝ այն քրոջ ձեռքը,
Ում չի գրավել ճոխ հարսի քողը,
Ով չի մոլորվել օտար ճամփեքին,
Մաքուր է պահել անունն ու հոգին։
Վերջին համբույրս էլ՝ իմ այն զավակին,
Ով չի ուրանա իր սուրբ մայրենին,
Հայացքը հառած սուրբ Արարատին,
Կշարունակի հայ պահել ոգին։
Հեղինակ՝ «Կապույտ աղջիկ»

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...