ԱՅՆ ՄԻԱԿ ՀԱՅԻ....️
Ուզում եմ այսօր՝ մի կենաց խմել,
Բայց այնպե՛ս խմել,
Որ հավերժանա կենացն այսօրվա,
Դարերով խոսվի՛
Գրքերում գրվի՛
Պատմություն դառնա։
Ուզում եմ խմել կենացը հայի,
Այն միա՛կ հայի,
Ով՝ ուր էլ լինի, իր երակներով հայի արյունը պիտի վարարի,
Այն միա՛կ հայի,
Ով՝ հայրենիքում՝ հա՛յ պիտի ծնվի,
Հոգին ու միտքը հայ խոսքով սնի՛,
Այն միա՛կ հայի,
Ով՝ օտար հողում պիտ ծնունդ առնի,
Թեհլերյա՛ն, Փալյա՛ն, Ազնավու՛ր ծնվի,
Այն միա՛կ հայի,
Ով՝ դեռ պիտի գա դարի՛ հայ կոչվի,
Արար աշխարհին գործով զարմացնի,
Աշխարհ արթնացնի՛
Այն միա՛կ հայի,
Մեր վաղվա՛ հայի,
Ով՝ ողջ հայերին ոտքի կհանի՛
Հայուհուց ծնված մի քա՛ջ հայորդի
Ով՝ նոր Հայաստան պիտի կառուցի՛
Հայրենի հողը՝ հայ շնչով լցնի՛
Մայրենի լեզուն՝ այնպես շենացնի՛
Որ՝ հայի լեզու՛ն հայ խոսքից ծաղկի՛
Հայոց երկնքում արծիվ սավառնի՛
Հայոց երկիրը հավերժ խաղաղվի՛
Հայից հա՛յ ծնվի ու հայ երկիրը՝
Նորից ծովից ծով Հայաստան կոչվի։
Ուզում եմ այսօր՝ մի կենաց խմել,
Բայց այնպե՛ս խմել,
Որ հավերժանա կենացն այսօրվա,
Դարերով խոսվի՛
Գրքերում գրվի՛
Պատմություն դառնա։
Ուզում եմ խմել կենացը հայի,
Այն միա՛կ հայի,
Ով՝ ուր էլ լինի, իր երակներով հայի արյունը պիտի վարարի,
Այն միա՛կ հայի,
Ով՝ հայրենիքում՝ հա՛յ պիտի ծնվի,
Հոգին ու միտքը հայ խոսքով սնի՛,
Այն միա՛կ հայի,
Ով՝ օտար հողում պիտ ծնունդ առնի,
Թեհլերյա՛ն, Փալյա՛ն, Ազնավու՛ր ծնվի,
Այն միա՛կ հայի,
Ով՝ դեռ պիտի գա դարի՛ հայ կոչվի,
Արար աշխարհին գործով զարմացնի,
Աշխարհ արթնացնի՛
Այն միա՛կ հայի,
Մեր վաղվա՛ հայի,
Ով՝ ողջ հայերին ոտքի կհանի՛
Հայուհուց ծնված մի քա՛ջ հայորդի
Ով՝ նոր Հայաստան պիտի կառուցի՛
Հայրենի հողը՝ հայ շնչով լցնի՛
Մայրենի լեզուն՝ այնպես շենացնի՛
Որ՝ հայի լեզու՛ն հայ խոսքից ծաղկի՛
Հայոց երկնքում արծիվ սավառնի՛
Հայոց երկիրը հավերժ խաղաղվի՛
Հայից հա՛յ ծնվի ու հայ երկիրը՝
Նորից ծովից ծով Հայաստան կոչվի։
Комментарии
Отправить комментарий