Сообщения

Сообщения за март, 2019
Изображение
Հայկական Լեռնաշխարհ/Armenian Highland-Ճորոխ գետ,Choruh Հայկական բարձրավանդակ, պատմաաշխարհագրական տարածք, հայ ժողովրդի բնօրրան։ Ճորոխը պատկանում է Սև ծովի ավազանին: Հնում կոչվել է Վոհ (Ոհ), Ակամսիս, Փասիս, ըստ Հակոբ Մանանդյանի՝ Ապսարուս: Գետի երկարությունը 360 կմ է, ջրհավաք ավազանի մակերեսը՝ 19.8 հազ. քառ կմ: Ճորոխ գետը սկիզբ է առնում Ճորոխի լեռնաշղթայի Չորմայրի գագաթից, սկզբում հոսում է դեպի արևմուտք, ապա շեղվում հյուսիս, անցնում Բաբերդի միջով, Լորի (Բլուր) վտակն ընդունելուց հետո ուղղությունը փոխում է դեպի արևելք ու հյուսիս արևելք: Մինչև ծովափ հասնելը կտրում է Պոնտական լեռնաշղթան՝ առաջացնելով խորը կիրճ։ Ճորոխի խոշոր վտակներն են՝ Օլթի, Թորթում, Բերտա, Աջարա։ Ինչպես Ճորոխը, այնպես էլ նրա վտակները խոր կիրճեր են ստեղծել: Վտակները հարուստ են սահանքներով, որոնք երկրակեղևի տեկտոնական շարժումների արգասիք են: Ամենախոշոր ջրվեժը Թորթում գետի վրա է՝ համանուն անվամբ՝ 40 մ բարձրությամբ: Ճորոխը Հայկական լեռնաշխարհի ամենաջրառատ գետերից մեկն է: Հորդանում է գարնանը՝ ձնհալքի ժամանակ: Գետի ջուրը քաղցր
Изображение
Զիլ Բերդ Համշեն/ Zil Fortress Hamshen Զիլ (Հզոր) ամրոցը Փոքր Հայքի Խաղտիք (Համշեն) գավառում;Զիլքալե կամ Զիլ ամրոց տանող ճանաապարհը ձգվում է Ֆըրթընա գետի կիրճով՝ բարձրաբերձ ու սաղարթախիտ լեռների լարջերով: Ցնցող ու տպավորիչ էր Զիլքալեի ձորը, փրփրաբաշ Ֆըրթընա գետն ու անձեռակերտ ամրոցը: Այցելուների պակաս չունի այս հրաշակերտը: Զբոսաշրջիկներ, որքան ասես: Զիլ ամրոցը կառուցվել է 14-15-րդ դարերում՝ պատմական Համշենի տարածքում։ Զիլ ամրոցը կազմված է արտաքին պատերից, միջնապատերից և ներքին դղյակից, որտեղ առկա են նախկին բնակելի շինությունները, ժամատունը և գլխավոր աշտարակը: Համաձայն բրիտանացի բյուզանդագետ Էնթոնի Բրայերի՝ 1130 մետր բարձրության վրա գտնվող ամրոցի ժամատունը կառուցվել է տեղի հայ իշխան Առաքելի համար, իսկ ըստ որոշ աղբյուրների՝ ամրոցն ամբողջությամբ Առաքել իշխանի նախաձեռնած կառույցն է։Մի քանի տարի առաջ թուրքական իշխանությունները հիմնովին վերակառուցել են ամրոցը ու ստեղծել զբոսաշրջության հրաշալի մի վայր:
Изображение
Մեկ դար առաջ և ավելի. հայոց փառահեղ տիկնայք ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆ ՀԱՅՈՒՀԻՆ Աշնան մէջ էր, երեկոյ մը Վերադարձիս յԻւսկիւտար, Օդը պարզ էր, հողմը մեղմիկ, Ծովուն ջուրերն ալ հանդարտիկ: Շոգենաւին սարաւանդը Նըստած անկիւն մ՚առանձնակի՝ Ուշադրութեամբ ես նոյն օրուան Լըրագիրները կարդայի: Մէկ մ՚ալ յանկարծ սանդուխէն Վեր ելնելու ոտնաձայն մը Շըփոթեց զիս եւ աչերս Դարձուցի դէպ յայն կողմը: Հայուհի մ՚էր վեր ելնողն, Բարձրահասակ եւ գեղադէմ. Անցաւ մօտէս նէ սիգաճեմ, Նստաւ անկիւն մ՚ինձ դէմ առ դէմ: Ո՜հ, կարծես թէ նէ երկնային Զըւարթուն մ՚էր վար իջած՝ Լոյս սփռելու, սէր բուրելու, Խըռովելու սրտերն այրած: Այլ չըգիտեմ թէ ինչո՞ւ Կրկին աչերըս յառած՝ Իմ թերթիկիս վըրայ միշտ՝ Սիրտս էր ամբողջ խըռոված: Մինչեւ մէկ մ՚ալ նաւաստին Խռպոտ ձայնով մը գալով մօտ, Ըսաւ. «Հասանք յԻւսկիւտար, Ալ ի՞նչ նստեր ես դու հոդ»: Վեր վերցուցի աչերըս, Ոչ ոք տեսի մէջ նաւին. Մինակ էինք երկուքնիս, Մէկ մ՚ես, մէկ մ՚ալ … նաւաստին:
Изображение
«Армянской Жанной Д’Арк»🌺 Аврора Мардиганян- женщина которая вдохновила создать премию «Аврора» Она прошла через все ужасы Геноцида, снова и снова переживая их во время создания книги и фильма о своей жизни. Аврора Мардиганян родилась в 1901 году под именем Аршалуйс Мартикян. Она была третьим ребенком процветающего фермера и производителя шелка, отца восьмерых детей из города Чмшкацага в турецкой провинции Дерзим (современное название – Тунджели). В возрасте 92 лет Мартикян умерла в калифорнийском доме престарелых. В ее жизни были не только ужасы жестокости и ранняя потеря близких, но и сильное желание помогать людям. Аршалуйс была многообещающей ученицей и подающей надежды скрипачкой. У нее была сестра, которая обручилась и готовилась выйти замуж, и брат, проживавший в Америке. Когда начались трагические события 1915 года, ее отца и другого брата убили у нее на глазах. Саму Аршалуйс, ее сестер и мать в числе других армянских женщин депортировали в сирийские пустыни. АРШАЛУЙС ПРОД
Изображение
Գուստավո Ադոլֆո Բեկկեր |Պոեզիան…. դու ես: Գուստավո Ադոլֆո Բեկկերը (իսպ. ՝ Gustavo Adolfo Bécquer, իսկական անունը՝ Գուստավո Ադոլֆո Դոմինգես Բաստիդա) իսպանացի բանաստեղծ է և արձակագիր, ուշ ռոմանտիզմի ներկայացուցիչ:Բեկկերը համարվում է ժամանակակից իսպանական քնարերգության հիմնադիրներից մեկը։ Ընդամենը երկու հատորում ընդգրկող գրական ժառանգություն... Հավերժական սեր Արեգակը կարող է հավերժ մշուշվել, Ծովը կարող է չորանալ մեկ ակնթարթում, Երկրագնդի առանցքը կարող է կոտրվել, Ինչպես մի նուրբ հախճապակի: Ամեն ինչ կարող է պատահել: Մահը կարող է ծածկել ինձ իր սգո շղարշով, Սակայն իմ մեջ երբեք, Երբեք չի հանգչի քո սիրո հուրը: *** Ինչ-որ ժամանակ ես նրան կհանդիպեմ այս աշխարհում, և նա կանցնի իմ կողքով, և նա կանցնի ժպիտով և ես նրան կասեմ. -Դուք ինչպե˚ս եք կարողանում ժպտալ: Հետո իմ շուրթերին կհայտնվի մի ուրիշ ժպիտ` ցավով ծպտված և այդ պահին կմտածեմ. ‹‹Գուցե նա էլ ժպտում է այնպես, ինչպես ես››: *** Քո աչքերին հայտնվել էր մի արցունք, իսկ իմ շուրթերին ներում հայցող մի խոսք, խոսեց հպարտությունը և չորացավ արցունքը, և
Изображение
Եղիշե Չարենց և Լեյլի | Լեյլի ջան, Լեյլի, Լեյլի… Լեյլի (Փառանձեմ Սահակի Տեր-Մկրտչյան-Սահակյան) (1892 – 1951) Ծնվել է Թիֆլիսում, ծնողները Թիֆլիս էին տեղափոխվել Ղարաքիլիսայի գավառի Ձորագյուղ գյուղից։ Լեյլին ավարտել է Թիֆլիսի Հովնանյան դպրոցը, ապա որպես թարգմանչուհի աշխատել տարբեր հիմնարկություններում։ Եղիշե Չարենցի մտերիմներից էր։ Կյանքի վերջին տարիները ապրել է Մոսկվայում, որտեղ էլ մահացել է։ 1959 թվականին հրատարակվել է Լէյլիի բանաստեղծական միակ ժողովածուն՝«Կարոտ» վերնագրով: Եղիշե Չարենցի նամակը Լեյլիին Սիրելի Լեյլի Այս անգամ արդեն այնքան կարոտով եմ գրում (կարոտ-тоска) «սիրելի Լեյլի», որ կարծես գրում եմ Արևին, Աշխարհին ու Մարդուն-այսինքն նրանց, որ սիրում եմ ամենից ավելի և սիրում եմ այնպես, ինչպես մանկությունն են սիրում: Լեյլի ջան, Լեյլի, Լեյլի. լավ Լեյլի: Այնքան կարոտել եմ քեզ, Լեյլի: Ասում եմ ինձ. կար մի հին աշխարհ. անունը-Նայիրի: Իմն էր այդ աշխարհը-Նայիրին: Արև էր- Լույս, կապույտ, հեռու: Մրգեր կային՝ խաղող, ինչքան շատ,-բատիստե դեղձեր. դեղձեր՝ շրթունքների նման թավ, աղջկա այտ
Изображение
Մյուռոնաթափ աղավնի 🙏 1815 թ.Բաղդադ, Արծաթ, կարմիր եւ կանաչ քարեր: փորագրություն, փայլեցում, ներդիր СОСУД ДЛЯ МИРО 1815г. ВАВИЛОН. Серебро, красные и зеленные камни. Золочение, чеканка, чернение, гравировка, полировка, инкрустация for MIRO 1815. BABYLON. Silver, red and green stones. Gilding, chasing, niello, engraving, polishing, inlay Մյուռոնի ՍՐԲԱԼՈՒՅՍ մակդիրը Մյուռոնի մասին խոսելիս հաճախ գործածում ենք ՍՐԲԱԼՈՒՅՍ մակդիրը, որն առաջին անգամ հայ մատենագրության մեջ կիրառել է Ս. Գրիգոր Նարեկացին իր անմահ «Աղոթամատյանի» 93-րդ գլխի խորագրում. «Մեկնողական աղոթք Մյուռոնի Սրբալույս Յուղի մասին»: Նարեկի այս գլուխն ամբողջությամբ նվիրված է Մյուռոնի հոգևոր խորհրդի բացատրությանը: «Սրբալույս Մյուռոն» ասելով` նկատի ունենք, որ այդ Յուղից բխած լույսը սուրբ է, հոգևոր և պայծառ, որը լուսավորում է ամեն քրիստոնյայի: Ժողովուրդը Ս. Յուղը նաև կոչում է «կանաչ Մյուռոն»: Կանաչը մշտադալարության և թարմության խորհուրդն ունի: Ինչքան թարմ է Մյուռոնը մեր ճակատին, այնքան մենք ավելի մաքուր և Ս. Հոգու շնորհներով զարդա
Изображение
Ես սիրում եմ քեզ ոչ թե նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քեզ հետ եմ … Սերն ուրիշի մեջ չէ, մեր մեջ է, այդ մենք ենք դա արթնացնում: Բայց արթնացնելու համար ուրիշի կարիքն ունենք: Բովանդակ աշխարհն իմաստալի է լոկ այն դեպքում, երբ կա մեկը, ում հետ կարող ենք կիսել մեր զգացմունքները: Պաուլո Կոելյո «Տասնմեկ  րոպե»:
Изображение
Համո Սահյան Սիրտ իմ, արի էլ չկռվենք, Էլ չլինենք մանր ու թեթև. Մի անգամ լավ բացատրվենք Ու հաշտ լինենք այնուհետև: Արի փռեմ գորգն այս խավոտ, Քունն իմ աչքիս հեռու վանենք, Նստեմ քեզ հետ մինչ առավոտ, Հանցանքներս խոստովանեմ… Ճիշտ որ քեֆիդ շատ եմ դիպել, Շատ եմ հանձնել հոգսի ամպին, Հողմ է հաճախ քեզ հանդիպել, Երբ դու հով ես փնտրել ճամբին: Երբեմն ինձնից վարդ ես խնդրել, Շանթ եմ դրել ափերիդ մեջ, Բայց դու էլի վիշտդ ցրել Ու կանչել ես քո ձայնով մեկ: Իմ երգերում վատնել եմ քեզ, Մատնել եմ քեզ սիրո բոցին… Ժամապահ եմ դարձրել ես Քեզ իմ մանկան օրորոցին: Հուշերի հետ քեզ իբրև գանձ, Երազի հետ ու կարոտի, Բաժանել եմ բոլոր մարդկանց Սիրտ իմ, առանց մնացորդի: Վառել եմ քեզ հազար անգամ, Այրել եմ քեզ մանկուց ի վեր, Բայց դու էլի քո սեփական Մոխիրներից ելել ես վեր: Ելել ես վեր… և վերստին Բաբախում ես իմ կրծքի տակ Եվ առաջվա նման անքեն, Եվ առաջվա նման շիտակ: Սիրտ իմ, չե՞ որ այս աշխարհին Խոսքեր ունենք դեռ ասելու, Ծովեր ունենք ճանապարհին, Սերեր ունենք երազելու… Ուրեմն արի էլ չկռվենք, Էլ չտանջենք մենք իրարո
Изображение
Մեծանուն Հայեր🌟 Թերլեմեզյան Փանոս Պողոսի(1865 - 1941) Պրոֆեսոր Հրաչյա Աճառյանի դիմանկարը (1928)թուղթ, կավճամատիտ 45,5x31 սմ A portrait of Hrachia Acharian by Panos Terlemezian, 1928 paper, pastel 45,5x31 cm Ականավոր հայ լեզվաբան, հայագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը: «Հրաչյա Աճառյանը մեր ժամանակի ամենաբեղմնավոր ու ամենամեծ հայագետ լեզվաբանն է, որի բազմաթիվ գիտական աշխատություններից յուրաքանչյուրը մի կոթող է հայոց լեզվի ուսումնասիրու­թյան բնագավառում: Դրանք համաշխարհային ճանաչում են գտել»: Ակադեմիկոս Էդուարդ Աղայան
Изображение
Սերո՞վ... Սրո՛վ...Սիրո՜ վ💏 Կարդում, կարդում ու զգում սիրող տղամարդու սիրտ, հոգի, մատներ ու գրիչ ...արյուն... ու սերրր: Սերով, սերով Սերո՜վ, սերո՜վ խոցեցիր զիս, Սիրտըս սերո՜վ խոցեցիր, Սիտըս ջահել՝ վարդի՜ պես բաց, Դագաղի՜ պես գոցեցիր... Դուն քաղցրությամբ խոցեցիր զիս, Սիրտըս սերո՜վ լափեցիր, Սիրտըս ջահել՝ վարդի՜ պես բաց, Մեկ համբույրով խաբեցիր... Երգո՜վ, վերքո՜վ օրրեցիր զիս, Սրտիս տատա՜սկ ցանեցիր, Ջահել սրտիս վարդերը բաց, Հովին տվիր ցանուցիր... Երանությա՜մբ լացուցիր զիս, Սըրտիս դրախտներ ցուցուցիր , Սիրտըս ջահել՝ վարդի՜ պես բաց, Ջահի՛ մը պես լուսցուցիր... Ըսե՛ , մի՞թե կրնա ըլլալ Որ մեռնի սերն անձանձիր, Սիրտըս ջահել չի՛ կրնար լալ, Սիրտըս կրակեն ցամքեցիր... Արգիլեցիր մուտքն ինձ հոգուդ, Սրտիդ փեղկն ինձ գոցեցիր. Լռելն՝ անգո՜ւթ, լա՜լն՝ անօգուտ, Շվարեր եմ մտացի՜ր... Ա՜յ, ի՜նչ ընեմ ես այս կյանքով, Սրտես վարդեր փետտեցիր, Ու կը խլեմ ես ի՛մ ձեռքով Կոկոններ ն որ ձգեցիր... Ա՜լ փակեր եմ հոգիս անլաց Իմ խավարիս մեջ անծի՜ր, Բայց անուրջիս դռներն են բաց Մի անգամ եկ ու անցիր... Սերո՜վ, սե
Изображение
Մարդն իր ծերությունն զգում է այն ժամանակ, երբ հույսերով ապրելը, իր տեղը զիջում է հուշերով ապրելուն: Դերենիկ Դեմիրճյան
Изображение
Лунная фантазия.,.🌕 О Боже! Луна так близко к нам! Потрясающе! Обожаю Я очарован ..Прелесть...Невероятно красиво!!! Արարչագործություն....Բնության գեղեցկությունը կատարյալ է․․․ Բարի գիշեր ․․․քաղցր երազներ ✨
Изображение
Հայ երախտավորները՝ Մահուբի Գևորգ👏 ԱՊԱՐԱՆՑԻ աշուղ Մահուբի Գեվորգ (Գևորգ Մանուկի Մանուկյան),1857-1935թթ.: X դարում ծավալուն հնչեղություն ունեցան աշուղ Մահուբի Գևորգի երգերը ոչ միայն Հայաստանում, այլև հարևան հանրապետությունների հայաբնակ գյուղերում: Գևորգ Մանուկի Մանուկյանը (Մահուբի Գևորգ)` ծնվել է Ապարանի Ղարաբալուղ (այժմ` Երնջատափ) գյուղում` 1857 թ., չքավոր գյուղացու ընտանիքում: Ութ տարեկանից նա հարուստների մոտ աշխատել է որպես վարձու բանվոր: Կյանքի ծանր պայմանները չկարողացան նրա մեջ սպանել քաղցր ձայնով երգելու, ժողովրդական հեքիաթներ ու առակներ երգելով պատմելու ձիրքը, որով և հետզհետե արժանացավ շրջապատի ուշադրությանը` նվաճելով համագյուղացիների սերն ու համակրանքը: Տարեց մարդիկ մեծ սիրով էին պատմում Մահուբի Գևորգի մասին, որպես իր հայրենակիցների հոգսերով ու վշտերով այրվող գուսան-բանաստեղծ: Հիշում էին, թե ինչպես նա իր ինքնաշեն ջութակի հետ հուզաթաթավ տաղեր էր հյուսում ու երգում: Նրա խաղերը թևածում էին տնից-տուն, շրջանից-շրջան` գովերգելով ընկերությունը, սերը, բարեկամությունը, աշխատասիրություն
Изображение
Գիժ մարտի անակնկալները վերջ չունեն..... Ֆոտոշարք մեր պատշգամբից Կարծես Ապարանին բնորոշ խորը ձմռան օրերից մեկը լինի,ավաղ գարնան առաջին ամսվա`մարտի 30-այսպիսի լուսաբաց պարգևեց մեզ, և բքախառը քամու ուղեկցությամբ տեղացող ձյունը շարունակվեց մինչ երեկո: Որքան էլ հուսանք ու կանխատեսենք մոտալուտ գարնան ավետաբեր շունչը,միևնույն է բբության անկանխատեսեսելի ընթացիաջաջն առնել չի կարող.....Գեղեցիկ ,գարնանային ....ու ձյունառատ օր: Մի սպիտակ բախտ է հսկում Անշարժ երթը սար ու քարիս։ Ձյունի վրա ամպ է նստում, Ամպի վրա ձյուն է գալիս։ Սառցի տակ ջուրն ի՞նչ է զգում, Իրեն պատեպատ է տալիս։ Սառցի վրա ամպ է նստում, Ամպի վրա ձյուն է գալիս։ Ջուրը երգով վա՞խն է զսպում, Թե՞ դեռ չարած մեղքն է լալիս... Մեղքի վրա ամպ է նստում, Ամպի վրա ձյուն է գալիս։ Մեկ էլ ո՞վ է ինձ հետ ոստնում Լռությունը ծլնգալիս... Ձայնի վրա ամպ է նստում, Ամպի վրա ձյուն է գալիս։ Հոգնած, մաշված օրը մրսում Եվ թիկնում է պատուհանիս... Սրտիս վրա ամպ է նստում. Ամպի վրա ձյուն է գալիս։ Համո Սահյան
Изображение
Բարին է...կյաքի անսպառ աղբյուրը😇 «Համերաշխ եղեք միմյանց հետ… Մեկի չարի փոխարեն չար մի հատուցեք. խորհեցեք բարին բոլոր մարդկանց առաջ… Թույլ մի տուր, որ չարը հաղթի քեզ, այլ բարիով հաղթիր չարին» (Հռոմ. 12:18, 17, 21): Թող օրը բերի միայն սպասման հաճելի անակնկալներ և ...Շռայլենք իրար ժպիտ ու ծիծաղ, բարի խոսքեր...Ծաղիկներ ու սեր։ Առանց առիթ, առանց պատճառ․․․ բոլորը Ձեզ😍
Изображение
ՊԱՏՄՈւԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ ՓՈԽԱԾ ՀԱՅՈւՀԻ👏 «ЖЕНЩИНА В МОРЕ» – АНИТА КОНТИ Անիտա Կոնտի (Անիտա Կարագոշյան) (1899-1997 թթ.) Չնայած, որ Հայաստանը ելք չունի դեպի օվկիանոս, բայց օվկիանոսագիտության մեջ առաջինն է: Այո՛, դուք կռահեցիք, աշխարհում առաջին կին օվկիանոսագետը ազգությամբ հայ է՝ ֆրանսիացի բնախույզ, լուսանկարիչ Անիտա Կոնտին, նույն ինքը՝ Անիտա Կարագոշյանը: 1939 թվականին նա 3 ամիս ժամանակով՝ ձողաձուկ որսալու համար «Վիկինգ ձկնորսանավով ուղևորվում է Արկտիկա: Եվ այդ ուղևորության ընթացքում էլ գալիս է այն եզրահանգման, որ օվկիանոսում ձկնորսության չարաշահումը կարող է չափազանց ծանր հետևանքների հանգեցնել։ 1941-1943 թվականներին ձկնորսանավով երթևեկում է Աֆրիկայում՝ ֆրանսիական ծովակալության հանձնարարությամբ կատարելագործելով ձկնորսության մեթոդները, կազմում է քարտեզներ, նկարագրում է ձկների նոր տեսակները։ Ա. Կոնտիի ուսումնասիրությունների հիմնական նպատակն է եղել գտնել ձկների վտառների պաշարներ և ուտելիքի սղության պայմաններում ապահովել զորքին ու խաղաղ բնակչությանը: Անիտա Կոնտին մահացել է կյանքի 99-րդ տարում՝
Изображение
Մի պատմութիւն Կոմիտասի կեանքից...150 Կոմիտասի աշակերտուհի եւ երկրպագու Մարգարիտ Բաբայանը պատմում է. տնտեսական սուղ պայմաններում ապրող Կոմիտասը մի անգամ իրենց այցելելիս, մայթեզրին նկատում է մաշված մի քսակ: Կանգ է առնում ու վերցնում. «Ո՞ւմ քսակը կարող է լինել: Իհարկե` ոչ ունևոր մարդու»: Բաց է անում ու ծանոթանում քսակի պարունակությանը. մի քանի ֆրանկ ու մանր դրամներ: Բայց որտեղի՞ց գտնել քսակի կարիքավոր տիրոջը, որ երևի, հուսահատ դեսուդեն է ընկնում հիմա: Ժամադրության ու ճաշի շտապող Կոմիտասը քարացած մնում է տեղում` անձկությամբ նայելով անցորդներին: Ով կորցրել է` շուտով կը հայտնվի: Եթե հեռվից երևում է շատ համեստ հագնված մեկը, վարդապետը հույսով է լցվում, բա՜յց… չի հայտնբում քսակի տերը: Անցնում է կես ժամ, մի ժամ, երկու ժամ, ոչ ոք չի գալիս կորցրածը փնտրելու, ոչ ոք չի հարցնում, թէ արդյոք տեսե՞լ է մի քսակ: Կոմիտասը անհանգստանում է. արդեն շատ է ուշացել ժամադրութիւնից: Չէ՞ որ հիմա Բաբայանները չեն ճաշում եւ իրեն են սպասում: Տգեղ ու անհարմար վիճակ ստեղծվեց: Մի ժամ ևս անցնում է սպասողական լարված վիճակո
Изображение
Գրական ամենակարճ գլուխգործոցները🙂 1.Մի անգամ Հեմինգուեյը գրազ եկավ, որ կարող է գրել չորս բառից կազմված պատմվածք, որը կհուզի ցանկացած ընթերցողի: Նա շահեց գրազը. «Վաճառվում են մանկական կոշիկներ: Չօգտագործված»: 2.Ֆրեդերիկ Բրաունը հորինեց երբեմն գրված ամենասարսափելի ու կարճ պատմությունը. «Երկրագնդի վրայի վերջին մարդը նստած էր սենյակում: Դուռը թակեցին»: 3.Օ Հենրին շահեց ամենակարճ պատմվածքի մրցույթը, որտեղ կլինեն պատմվածքի տրադիցիոն բոլոր բաղադրիչները՝ կերպար, կուլմինացիա և հանգուցալուծում. «Վարորդը ծխելով կռացավ բենզինի բաքի վրա, ստուգելու՝ արդյոք շա՞տ է բենզին մնացել: Հանգուցյալը քսաներեք տարեկան էր»: 4.Անգլիացիները նույնպես կազմակերպել էին ամենակարճ պատմվածքի մրցույթ, մի պայմանով՝ այնտեղ պետք է հիշատակվեն թագուհի, Աստված, սեքս, գաղտնիք բառերը: Առաջին տեղը գրավել էր հետևյալ տողերի հեղինակը. «Օ՜, Աստված իմ,-բացականչեց թագուհին,-ես հղի եմ, և չգիտեմ ումից»: 5. Ամենակարճ ինքնակենսագրական պատմվածքի մրցույթում հաղթեց մի տարեց ֆրանսուհի, որը գրել էր. «Նախկինում ես ունեի հարթ դեմք և ճմրթված կիս

Узор для вязания платья спицами

Узор для вязания платья спицами
❤ Պետք չէ ... Չպետք է նեղանալ մարդուց նրա համար, որ նա չի արդարացրել մեր սպասելիքները. ինքներս ենք մեղավոր, որ նրանից ավելին էինք սպասում, քան պետք էր… ...Չգնահատեցիր իմ գոյությունը, Այժմ կգնահատես բացակայությունս!) Չգնահատեցիր էությունս, Այժմ ստիպված ես գնահատել մենությունդ!) Չգնահատեցիր բառերս, Այժմ կգնահատես կորած լռություն!! Պետք չէ ասել, թե ես վատն եմ. պարզապես գտիր ինձնից լավին ու մնա նրա հետ!! ❤
Изображение
0 0 0 0 0 0 0 Ե. Չարենց ՏԱՂԱՐԱՆ--Արփիկին Եղիշե Չարենցի «Տաղարան» շարքը, որը հեղինակն ավարտել է 1921 թվականին;«Տաղարան» ժողովածուն նա ձոնել է իր սիրելի կնոջը՝ Արփենիկին: Արփենիկին Չարենցը սիրել է բարձրագույն սիրով։ Բնավորությամբ նա եղել է մեղմ ու սրտակից ընկեր, տխուր պահերին երգել Չարենցի համար։ Եվ որ ամենակարևորն է՝ հասկացել բանաստեղծին, ներել նրա մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային և գրական վեճերը։ Արփիկը հոգեկան նեցուկ է եղել Չարենցին և սատար կանգնել նրան մշտապես։ Արփիկի մահը Չարենցը շատ ծանր է տարել։ Կնոջ հուղարկավորության ժամանակ ամբողջ ճանապարհին, որ ձգվել էր դեպի ներկայիս Կոմիտասի այգին, այսինքն՝ նախկին Մլեր կոչված գերեզմանոցը, կյանքից հուսահատ ու ցավից տառապագին Չարենցը գոռացել է ու ողբացել։ Գերեզմանափոսի մոտ կանգնած դիմադրել է, չի թողել, որ դագաղը գերեզմանափոս իջեցնեն, ստիպել է բացել կափարիչը։ Ոմանք պատմում են, որ Արփիկի դագաղում ապակյա տարայի մեջ ամփոփված, Չարենցը բանասեղծություններ է թաղել։ Այդ սերը հետագայում շատ է ներշնչել բանաստեղծին։