Գրական ամենակարճ գլուխգործոցները🙂
1.Մի անգամ Հեմինգուեյը գրազ եկավ, որ կարող է գրել չորս բառից կազմված պատմվածք, որը կհուզի ցանկացած ընթերցողի: Նա շահեց գրազը. «Վաճառվում են մանկական կոշիկներ: Չօգտագործված»: 2.Ֆրեդերիկ Բրաունը հորինեց երբեմն գրված ամենասարսափելի ու կարճ պատմությունը. «Երկրագնդի վրայի վերջին մարդը նստած էր սենյակում: Դուռը թակեցին»: 3.Օ Հենրին շահեց ամենակարճ պատմվածքի մրցույթը, որտեղ կլինեն պատմվածքի տրադիցիոն բոլոր բաղադրիչները՝ կերպար, կուլմինացիա և հանգուցալուծում. «Վարորդը ծխելով կռացավ բենզինի բաքի վրա, ստուգելու՝ արդյոք շա՞տ է բենզին մնացել: Հանգուցյալը քսաներեք տարեկան էր»: 4.Անգլիացիները նույնպես կազմակերպել էին ամենակարճ պատմվածքի մրցույթ, մի պայմանով՝ այնտեղ պետք է հիշատակվեն թագուհի, Աստված, սեքս, գաղտնիք բառերը: Առաջին տեղը գրավել էր հետևյալ տողերի հեղինակը. «Օ՜, Աստված իմ,-բացականչեց թագուհին,-ես հղի եմ, և չգիտեմ ումից»: 5. Ամենակարճ ինքնակենսագրական պատմվածքի մրցույթում հաղթեց մի տարեց ֆրանսուհի, որը գրել էր. «Նախկինում ես ունեի հարթ դեմք և ճմրթված կիսաշրջազգեստ, իսկ հիմա հակառակն է»:

Комментарии
Отправить комментарий