Վասպուրականցի հանճարը` Ոստանիկ Ադոյան` Արշիլ Գորկի
Խոսում է նկարիչը
-«Հայաստանը ջերմություն և կենսականություն, ուժ, մի յուրահատուկ երջանկություն ու թախիծ ունի: Տխուր, սակայն չհաղթված»:
-«Կյանքս նման է անհանգիստ ծովի, որն ալեկոծվում է տխրությունից ու վշտից… Ես երեք գաղափարների «արտադրանք» եմ` մաքրություն, տանջանք և հասունություն: Տանջանքները հիվանդագին են, բայց անհրաժեշտ: Ես միշտ զգում եմ մենակությունս, նույնիսկ ընկերներիս և հարազատներիս շրջապատում… »:
-«Վերջերս գիտակցությունս լցվել էր հայկական ծիրանների բույրով: Արվեստանոցումս, անշուշտ, ծիրաններ չկային, բայց բույրը այնքան հստակ էր, որ, կարծես, ծառն էի բարձրացել դրանք պապիկիս համար հավքելու…»:

«The Armenian Weekly»-ում հրապարկված Բեթի Ափիգյան Քեսելի հոդվածը կրճատումներով.
Նկարչությունը նրա էության սնունդն էր: Նա ապրել եւ շնչել է դրանով: Նրա զարմուհի Ազատուհի Ամերյան Միլերն ասում է, որ հարազատները դեմ չէին կեղծանվանը` չմտածելով, որ նա կդառնա այդպես հայտնի: «Նրա անունը դժվար էր նկարչի համար»,-կարծում է Ազատուհին:
Նա գոյության միջոցներ գտնելու համար ստիպված էր իր ստեղծագործությունները վաճառել 25, 50 կամ 500 դոլարով, անգամ նվիրել երկրպագուներին, ասելով, որ երբեւէ դրանք շատ արժեքավոր կլինեն:
Նրա գործերը հիմա կախված են հայտնի թանգարաններում եւ հարյուր հազարավոր դոլարներ արժեն: Վասպուրականցի նկարիչը, ով հայտնի էր իր սյուրռեալիստական ոճով, ինքնասպան է եղել 48 տարեկանում: Նրա աշխատանքներից շատերը ոչնչացվել են Քոնեքթիքուտում արվեստանոցի հրդեհի ժամանակ, մյուսները` Կալիֆոռնիա ցուցահանդեսի ճանապարհին ավիաաղետի ժամանակ: Նա հաճախ էր ծանր հիվանդանում, տառապում ամերիկացի կնոջ դավաճանություններից, չէր կարողանում շփվել սիրելի դուստրերի` Մարոյի եւ Նատաշայի հետ:
Անգամ նրա շրջապատում գտնվող շատ նկարիչները հավատարիմ ընկեր չէին նրա համար` ընդունելով, որ նա հանճար է եւ նախանձելով նրան:
Հաջողությունը երես էր թեքել Արշիլ Գորկուց: Մի սխալվեք, նա Հայաստանի որդին էր, որտեղ Ցեղասպանության սարսափների ականատեսն էր եղել: Գորկիի ստեղծագործ հոգին, որն իր հետքն էր թողել նրա կտավների վրա, Վանում նրա կյանքի վկան էր:
Եթե ճիշտ է այն, որ հայերը ցանկանում են, որպեսզի իրենց հոգիները վերադառնան Արարատյան հայրենիք, ապա, անկասկած, մեր Ոստանիկ Մանուկ Ադոյանը վերջապես գտել է իր հանգիստը: Եթե ուշադրի ակնաջ դնենք, կարող ենք անգամ լսել, թե ինչպես է նա ասում. «Ախ, Թամար»:
«Այգիներ Սոչիում» (1938 թ.)
Պարտեզներ Սոչիում (1941)
«Խորգոմ», 1938 թվական, յուղաներկ, կտավ:
1947թ․-ին նկարած «The Beginning» (Սկիզբը) նկար

Комментарии
Отправить комментарий