«Իշխանուհի Տարականովա» (ռուս.՝ Княжна́ Тарака́нова),1864 թվ
Ռուս նկարիչ, պատմական գեղանկարչության կարկառուն ներկայացուցիչ Կոնստանտին Ֆլավիցկու նկարներից: Յուղաներկով կտավ,245 × 187 սմ: Տրետյակովյան պատկերասրահ Մոսկվա,
«Княжна Тараканова»Константин Флавицкий
► ФЛАВИЦКИЙ Константин Дмитриевич «Княжна Тараканова». 1864 г.Холст, масло. 245 x 187 см.
Государственная Третьяковская галерея, Москва.
Այս կտավը վրձնելու համար հեղինակին շնորհել են պատմական գեղանկարչության պրոֆեսորի կոչում:
«Իշխանուհի Տարականովա» ստեղծագործության համար որպես հիմք է ծառայել Իշխանուհի Տարականովայի մահը: Այն վրա է հասել 1777 թվականի սեպտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգին պատուհասած ջրհեղեղի ժամանակ: Կտավում պատկերված է Պետրոպավլովյան ամրոցի մենախցերից մեկը, որի պատերի ներքո երևում է բարձրացող ջրհեղեղի ջրերը: Իշխանուհին[1]: կանգնել է մահճակալի վրա՝ փրկվելով մոտեցող ջրերից, որոնք ներս են թափվում պատուհանից: Կոնստանտին Ֆլավիցկին կալանավորի ոտքերի մոտ նկարել է թրջված առնետների:
Չնայած Իշխանուհի Տարականովայի մահվան մասին լեգենդում չի խոսվում ջրհեղեղի մասին, Ֆլավիցկու շնորհիվ հենց այս տարբերակը տպավորվեց ժողովրդի հիշողության մեջ:

Ստեղծման պատմություն
Նկարի ստեղծման համար հեղինակն օգտագործել է ինքնակոչ արկածախնդիր Իշխանուհի Տարականովայի կերպարը: Վերջինս իրեն ներկայացրել է որպես կայսրուհի Ելիզավետա Պետրովնայի և Ալեքսեյ Ռազումովսկու դուստր։ 1774 թվականին հայտարարել է իր հավակնությունները գահի նկատմամբ և որոշ ժամանակ աջակցություն գտավ Բարյան կոնֆեդերացիայի կողմնակիցների մոտ։ Առևանգվել է Եկատերինա II-ի հրամանով Լիվոռնոյում Ալեքսեյ Օռլովի կողմից և բերվել Սանկտ Պետերբուրգ: Նախաքննության ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել և չի բացահայտել իր ծագումը։ Մահացել է կալանավայրում՝ Պետրոպավլովյան ամրոցում: Դատելով պահպանված նկարագրություններից՝ «իշխանուհին» նիհարակազմ էր, սլացիկ և սևահեր, իր տեսքով հիշեցնում էր իտալուհու: Տարբերվելով բացառիկ գեղեցկությամբ (որը չէր փչացնում նույնիսկ ոչ շատ շլությունը) և խելքով, ինչպես նաև ձգտում դեպի անսահման շքեղություն՝ բախտախնդիր կինը միշտ ուներ բազմաթիվ երկրպագուներ, որոնց միջոցներից էլ օգտնվում էր՝ հասցնելով նրանց սնանկության, երբեմն էլ՝ բանտ:

Комментарии
Отправить комментарий