Առանց սեր չկա գարուն.♥
Գարուն է ..Քեզ սպասեցիր ու դու եկար...աչքերիս լույս , հույս ու սրտիս մեծ սեր է բերել այդքան սպասված գարունս ..Գարնան ուժը սիրում եմ ...Հենց այդ ուժով էլ այսօր արթնացել է տխրության մեջ նիրհող հոգիս , որի շուրջը միայն խավար էր ... Իսկ հիմա լուսավորություն , զանազան գույներով լեցուն աշխարհում եմ կարծես ...Գարուն է եկել...Հոգիս գարնանային զարթոնքից ուրախությամբ է լցվել ...Քեզ սպասեցիր ու դու եկար . .
Նորից ապրում են , նորից զգում և սիրում կրկին... Հույսերի մեծ փունջ է գարունն իր հետ բերել ... Իզուր չես սպասում ,..Դու եկար սրտիս գարուն ...
Գարնանային շնչով է լցվել մարդկային հոգին,անկեղծությամբ,մեծ սիրով...Երանի գարունս չավարտվի...Քեզ սպասեցիր ու դու եկար...Սիրում եմ գարունս ...
ՀԱՅՏՆՈԻԹՅՈԻՆ-Վահան Տերյան
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….
Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։
Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…
1912


Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...