Խորը մարդիկ երկար են հիշվում …🙂
Դու ծանոթանում ես նոր մարդու հետ և սուզվում ես նրա մեջ:
Կան այնպիսի մարդիկ, որոնք խորն են ու Դու լողանում ես նրանց մեջ, վայելում ես նոր զգացողությունները, նոր գիտելիքները, նոր փորձը: Բայց ինքդ քո մեջ, Դու հասկանում ես, որ մի օր էլ այդ խորը մարդու հատակին կհասնես և կլինի՞ արդյոք բավական տվյալ խորությունը, որպեսզի Դու մնաս:
Կան նաև մանր մարդիկ, որոնց մեջ Դու մտնում ես ասես առվակի մեջ և միանգամից զգում ես նրանց հատակը: Դու դուրս ես գալիս նրանց միջից արագորեն, անցավ, առանց հույզերի և հեշտությամբ շարժվում ես առաջ, կարծես նրանք երբեք էլ չեն եղել…Խորը մարդիկ երկար են հիշվում …
Ալբեր Քամյուն՝ մարդկային հարաբերությունների մասին. «Անկում»

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...