Պարեց Սասունն ու ողջ աշխարհը իմացավ...
Աշնակի պարային համույթը: Թալին, 1957 թ.
Ашнакский танцевальный ансамбль. Талин, 1957 год.
Աշնակի պարային համույթը: Թալին, 1957 թ.
Ашнакский танцевальный ансамбль. Талин, 1957 год.
Պարեց Սասունն, ու ողջ աշխարհը հիացավ,
Պարեց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացավ,
Որ երբ նազում են աղջիկներն ու կռանում.
Սասնա ձորից ջուր են բերում, արտ քաղհանում,
Երբ ոտքի տակ տղաների հողն է թնդում
Հոտաղները Սասնա սարում գայլ են խեղդում:
Երբ խրտնում - կարծես ամպրոպ պայտի սարում
Այդ ոսոխն է նրանց գյուղերը պաշարում:
Երբ միանում - բերդ են դառնում շինված քարից,
Այդ ոսոխին ետ են քշում Անդոկ սարից.
Իսկ երբ ձեռքը ձեռքին զարկում, ծափ են տալիս.
Մահվան վիհից դեպի կյանքի ափ են գալիս...
Պարեց Սասունն, ու ողջ աշխարհը հիացավ,
Պարեց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացավ,
Որ պար չէ սա, այլ մի երկրի քաջ պատմություն,
ՈՒր պարտությունն անգամ ունի հպարտություն,
Եվ չի հաղթի ոչինչ այն հին ժողովրդին,
Որ այս ջանքով,
ՈՒ այս կամքով
Պարել գիտի...
Հասկացան ու ասին ի լուր ողջ աշխարհի,
-Հալալ է քեզ,
Սասուն, պարի...
Պարի....
Դու դեռ երա՜զ ունես կատարելու,
Վրե՜ժ ունես պատմությունից դեռ հանելու.
Պարի՜,
Գազպան դեռ քո ձեռքի՜ն է կարոտում,
Սասնա հողը վար ու հերկի՜ է կարոտում.
Պարի՜,
Մինչև ողջ հայերին դու ամբարե՛ս,
Եվ այս պարը
ՄԱՍԻՍ ԼԵՌԱՆ ԼԱՆՋԻ՜Ն ՊԱՐԵՍ...
Պարեց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացավ,
Որ երբ նազում են աղջիկներն ու կռանում.
Սասնա ձորից ջուր են բերում, արտ քաղհանում,
Երբ ոտքի տակ տղաների հողն է թնդում
Հոտաղները Սասնա սարում գայլ են խեղդում:
Երբ խրտնում - կարծես ամպրոպ պայտի սարում
Այդ ոսոխն է նրանց գյուղերը պաշարում:
Երբ միանում - բերդ են դառնում շինված քարից,
Այդ ոսոխին ետ են քշում Անդոկ սարից.
Իսկ երբ ձեռքը ձեռքին զարկում, ծափ են տալիս.
Մահվան վիհից դեպի կյանքի ափ են գալիս...
Պարեց Սասունն, ու ողջ աշխարհը հիացավ,
Պարեց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացավ,
Որ պար չէ սա, այլ մի երկրի քաջ պատմություն,
ՈՒր պարտությունն անգամ ունի հպարտություն,
Եվ չի հաղթի ոչինչ այն հին ժողովրդին,
Որ այս ջանքով,
ՈՒ այս կամքով
Պարել գիտի...
Հասկացան ու ասին ի լուր ողջ աշխարհի,
-Հալալ է քեզ,
Սասուն, պարի...
Պարի....
Դու դեռ երա՜զ ունես կատարելու,
Վրե՜ժ ունես պատմությունից դեռ հանելու.
Պարի՜,
Գազպան դեռ քո ձեռքի՜ն է կարոտում,
Սասնա հողը վար ու հերկի՜ է կարոտում.
Պարի՜,
Մինչև ողջ հայերին դու ամբարե՛ս,
Եվ այս պարը
ՄԱՍԻՍ ԼԵՌԱՆ ԼԱՆՋԻ՜Ն ՊԱՐԵՍ...
Комментарии
Отправить комментарий