Հայ գերդաստաններ... 💖
Նոր Ջուղայի վաճառատներից դեպի ռուսական ազնվականություն
Ռուսական կայսրության ազնվական վերնախավի ներկայացուցիչներ հանդիսացող Լազարյաններ, ովքեր ռուսական արքունիքում բարձր դիրք զբաղեցնելով՝ եղել են անձնվեր հայորդիներ:

Կայսերական ֆավորիտը. Հովհաննես Լազարյան
Հովհաննես Աղազարի Լազարյան (նոյեմբերի 23 1735 Նոր Ջուղա, (Սպահան), հոկտեմբերի 24 1801 Սանկտ Պետերբուրգ) հայ ազգային ազատագրական շարժմանի գործիչ է:Ռուսաստանի իսկական պետական խորհրդական և արդյունաբերող-կալվածատեր: 
Լազարյանների տոհմի թերեւս ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը Հովհաննես Լազարյանն է: Ունենալով հրաշալի կրթություն ու տիրապետելով մեծ հարստության՝ Հովհաննես Լազարյանը ռուսական արքունիքի ամենաազդեցիկ դեմքերից էր: Հայտնի են Պետերբուրգի հարեւանությամբ գտնվող նրա դղյակում ճոխ ընդունելությունները, որոնց մասնակցում էին ինչպես ռուսական վերնախավի ամենակարկառուն դեմքերը, այնպես էլ Ռուսական կայսրություն ժամանած արտասահմանցի բարձրաստիճան հյուրեր: Հովհաննես Լազարյանի ունեցած միջազգային աներկբա հեղինակության մասին է վկայում նաեւ 1786թ. ավստրիական կայսր Իոսիֆ Երկրորդի կողմից նրան բարոնի, այնուհետեւ՝ 1788թ. կոմսի կոչումների շնորհումը:
Հովհաննես Լազարյանը Եկատերինա կայսրուհու արքունիքում վարում էր արեւելյան հարցերով խորհրդականի պաշտոնը, այնուհետեւ խորհրդական է նշանակվում նաեւ Ռուսական կայսրության պետական բանկում: Նրա դիրքերը հատկապես ամրապնդվում են Պողոս Առաջինի կառավարման տարիներին, ով Ռուսական կայսրությանը մատուցած ծառայությունների համար Հովհաննես Լազարյանին պարգեւատրում է շքանշանով:
Հայորդու ձեռք բերած հարստությունն ու հեղինակությունը մեծապես ծառայում էին նաեւ հայ ժողովրդի շահերին: Հովհաննես Լազարյանը օգտագործել է ռուսական արքունիքի հետ ունեցած մերձավոր հարաբերությունները՝ իրագործելու Հայաստանի ազատագրումը: Գործուն մասնակցություն է ունեցել ազատագրական ծրագրերի մշակմանը: Արքեպիսկոպոս Հովսեփ Արղությանի հետ կազմել և ռուսական կառավարությանն է ներկայացրել «Պրն Իվան Լազարևի նոտան»` Ռուսաստանի հովանու ներքո հայ պետականության վերականգնման ծրագիր: 
Մեծ նշանակություն է տվել լուսավորությանը: 
Հովհաննեսի նյութական միջոցներով դպրոցներ են բացվել Թիֆլիսում, Նոր Նախիջևանում, Գրիգորիուպոլսում: Ամենանշանակալին թերեւս Լազարյան եղբայրների ջանքերով 1815թ. հիմնված Լազարյան ճեմարանի բացումն էր, որը հետագայում վերաճում է Արեւելյան լեզուների Լազարյան իսնտիտուտի, որն էլ դառնում է Մոսկվայի Արեւելագիտության ինստիտուտի հիմնաքարերից մեկը:ռուսական օրիորդաց դպրոցը Ցարսկոյե Սելոյում (այժմ՝ քաղաք Պուշկին), կառուցվել են հայկական եկեղեցիներ Սանկտ Պետերբուրգում ու Մոսկվայում: Լազարյանը կառուցել է նաև Կիզելի և Պոլազնինոյի մետալուրգիական գործարանները:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...