Զիլ Բերդ Համշեն/ Zil Fortress Hamshen
Զիլ (Հզոր) ամրոցը Փոքր Հայքի Խաղտիք (Համշեն) գավառում;Զիլքալե կամ Զիլ ամրոց տանող ճանաապարհը ձգվում է Ֆըրթընա գետի կիրճով՝ բարձրաբերձ ու սաղարթախիտ լեռների լարջերով: Ցնցող ու տպավորիչ էր Զիլքալեի ձորը, փրփրաբաշ Ֆըրթընա գետն ու անձեռակերտ ամրոցը: Այցելուների պակաս չունի այս հրաշակերտը: Զբոսաշրջիկներ, որքան ասես: Զիլ ամրոցը կառուցվել է 14-15-րդ դարերում՝ պատմական Համշենի տարածքում։
Զիլ ամրոցը կազմված է արտաքին պատերից, միջնապատերից և ներքին դղյակից, որտեղ առկա են նախկին բնակելի շինությունները, ժամատունը և գլխավոր աշտարակը:
Համաձայն բրիտանացի բյուզանդագետ Էնթոնի Բրայերի՝ 1130 մետր բարձրության վրա գտնվող ամրոցի ժամատունը կառուցվել է տեղի հայ իշխան Առաքելի համար, իսկ ըստ որոշ աղբյուրների՝ ամրոցն ամբողջությամբ Առաքել իշխանի նախաձեռնած կառույցն է։Մի քանի տարի առաջ թուրքական իշխանությունները հիմնովին վերակառուցել են ամրոցը ու ստեղծել զբոսաշրջության հրաշալի մի վայր:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...