ՀՈՂ Է ՀԻՄԱ-Մուշեղ Իշխան
Երբ սիրավառ եւ հիացիկ կնայես դուն,
գարնան շքեղ ծաղիկներուն ու ծառերուն,
յիշի՛ր, որ նախ քեզնից առաջ ես եմ տեսել,
եւ աչքերիս լոյսը պայծառ հող է հիմա:
գարնան շքեղ ծաղիկներուն ու ծառերուն,
յիշի՛ր, որ նախ քեզնից առաջ ես եմ տեսել,
եւ աչքերիս լոյսը պայծառ հող է հիմա:
Աշնան հարուստ պարտէզներից ամէն անգամ,
երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ,
յիշի՛ր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղայ,
եւ շրթերիս վայելքն անհուն հող է հիմա:
երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ,
յիշի՛ր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղայ,
եւ շրթերիս վայելքն անհուն հող է հիմա:
Երբ կգրես թեւերիդ մէջ դու հեշտագին,
լուսամարմին եւ վարագեղ սիրո հոգին,
յիշի՛ր, որ նախ այդ արբեցման ես տիրացայ,
եւ ձեռքերիս հրայքը վառ հող է հիմա:
լուսամարմին եւ վարագեղ սիրո հոգին,
յիշի՛ր, որ նախ այդ արբեցման ես տիրացայ,
եւ ձեռքերիս հրայքը վառ հող է հիմա:
Երբ որ շահես բազում գանձեր ու յաղթանակ,
եւ ճակատիդ դնեն ոսկէ փառապսակ,
յիշի՛ր, որ նախ փառքի դափնին ինձ է տրվել,
եւ ճակատիս ցոլքը վճիտ հող է հիմա:
եւ ճակատիդ դնեն ոսկէ փառապսակ,
յիշի՛ր, որ նախ փառքի դափնին ինձ է տրվել,
եւ ճակատիս ցոլքը վճիտ հող է հիմա:
Աշնան հարուստ պարտէզներից ամէն անգամ,
երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ,
յիշի՛ր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղայ,
եւ շրթերիս վայելքն անհուն հող է հիմա...
եւ աչքերիս լոյսը պայծառ հող է հիմա...
եւ ձեռքերիս հրայքը վառ հող է հիմա...
Հող է հիմա...
երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ,
յիշի՛ր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղայ,
եւ շրթերիս վայելքն անհուն հող է հիմա...
եւ աչքերիս լոյսը պայծառ հող է հիմա...
եւ ձեռքերիս հրայքը վառ հող է հիմա...
Հող է հիմա...
Комментарии
Отправить комментарий