Ջորջ Բայրոն
Ոսկե շղթա քեզ տվեցի,
Շղթան էր այն մեր միության.
Եվ վինը այն,որ բերեցի,
Սիրո երգեր գիտեր միայն:
Այդ սի՛րտն էր իմ հավատարիմ,
Որ քեզ բերեց վին ու շղթա.
Արժանի՞ էր նա այս բախտին,
Այս սեւ բախտին արդյոք հիմա:
Կախարդական մի հմայքով
Պարուրեցի ընծաներն այն,
Որ կռահեն մտքերը քո,
Բառեր հուշեն անկեղծության:
Կատարեցին պարտքը իրենց
Վինն ու շղթան միշտ անձնուրաց.
Բայց դու ինչու՞ չեղար անկեղծ,
Սիրդ պարտքին օտար մնաց:
Օտար ձեռքի հպմանն օտար
Չդիմացավ շղթան ամուր.
Եվ վինն հնչեղ իմ ոսելար
Օտարի մոտ մնաց տխուր:
Թող որ ձեռքն այն,այն,որ դողաց,
Երբ քո վզից հանեց շղթան,
Լարեր կապի,լարեր պրկած,
Որ վինը այն լուռ չմնա:
Դու այն չես էլ,օ՜,իմ անգի՛ն,
Փոխվեց,անցավ շուրջն ամեն բան...
Մնա՛ք բարյավ,լռակյա՛ց վին,
Անզո՛ր շղթա,սի՛րտ դավաճան:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...