<<Քաջաբան քարոզիչը>>․ Գևորգ Զ Չորեքչյան
«Եթե մի ժողովուրդ կյանքի դառնություններից և սոսկալի ճնշումների երեսից ազատություն է աղաղակում, ո՞վ կարող է դատապարտել նրան։ Ով աչք ունի և ջերմ սիրտ իր ժողովրդի հանդեպ, տեսնում է նորա անտանելի տառապանքը, մի՞թե կարող է հոգով չվշտանալ և չօգնել նրան, եթե մինչև իսկ զոհողություն պահանջէ այն․․․»
1934թ․«Քրիստոնեական ազատություն» չասված քարոզ
(1868 դեկտեմբերի 2 - սեպտեմբերի 26 1954), Ամենայն
129-րդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը ծնվել է 1868թ․-ի դեկտեմբերի 2-ին Նոր Նախիջևան (այժմ՝ Դոնի Ռոստով) քաղաքում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում, այնուհետև՝ սեմինարիայում, որն ավարտելուց հետո ընդունվել է Գևորգյան ճեմարան։ Ուսանելու տարիներին Մակար Ա կաթողիկոսի միջնորդությամբ նա մեկնել է Գերմանիա, սովորել է Լայպցիգի համալսարանի աստվածաբանության և փիլիսոփայության բաժիններում, ինչպես նաև՝ կոնսերվատորիայում։ Նույն թվականին Չորեքչյանը ձեռնադրվել է որպես սարկավագ, այնուհետև վարդապետ։
1915թ․-ին հայությանը վրա հասած մեծ արհավիրքի տարիներին Գևորգ Չորեքչյանը, ով այդ շրջանում հանդիսանում էր Նոր Նախիջևանի առաջնորդական փոխանորդ, անդամագրվեց կոտորածից մազապուրծ եղած գաղթականների Եղբայրական օգնության կոմիտեին, շուտով դարձավ վերջինիս նախագահը։
1916թ․-իս սկսած Չորեքչյանը հանդիսանում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սինոդի անդամ։ Այս շրջանում Վարդապետ Չորեքչյանը մեծապես զբաղված էր գաղթականներին օգնություն տրամադրելու, ինչպես նաև Նոր Նախիջևանում լուսավորություն տարածելու գործով։ Արդեն 1922թ․-ին նա նշանակվեց Վիրահայոց թեմի հոգևոր առաջնորդ և իր առաջնորդության 5 տարիների ընթացքում նպաստեց թեմի բարգավաճմանը։
1925թ․-ին անցնելով արքության, 1938թ․-ին Խորեն Առաջին կաթողիկոսի կոնդակով դառնալով կաթողիկոսական տեղապահ՝ Չորեքչյանը 1941թ․-ին դարձավ Հայոց Հայրապետության ազգընտիր տեղակալ։ Ամբողջապես լծվեց նա հոգևորականության շրջանում առկա արհեստածին և թշնամածին երևույթների բացահայտման ու վերացմանը, ամեն ինչ արեց՝ մաքրելու համար հայոց հոգևոր դասի շարքերը, իր մեծ նպաստն ունեցավ Մայր Աթոռի աշխատանքների կանոնակարգման գործընթացում։
Այս տարիները բարդ էին ինչպես ԽՍՀՄ ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական առումներով։ Աքսորվում էին մտավորականներ, մշակույթի գործիչներ, նաև հոգևորականներ, նրանք բոլորը պիտակավորվում էին «դավաճան», «ժողովրդի թշնամի» եզրույթներով։ Այսպիսով, Մայր Աթոռը դատարկվում էր․․․
1939թ․-ին սկսվեց Համաշխահային Երկրորդ պատերազմը։ Չորեքչյանը իր իսկ կամային հատկանիշների ու նպատակալսացության շնորհիվ հավաքագրեց երկու՝ «Սասունցի Դավիթ», «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուններն ու ուղղեց դեպի ռազմաճակատ։ Արդեն 1945թ․-ին նրան հաջողվեցհանդիպել Իոսիֆ Ստալինին, առանձնազրույց ունենալ վերջինիս հետ և բարձրաձայնել հայ ժողովրդին հուզող բազմաթիվ հարցեր, այդ թվում և հոգևորականության հանդեպ բռնաճնշումների ու աքսորի հարցը։ Ժամանակի ապրողները փաստել են, որ այդ հանդիպումից հետո հարաբերությունները ղեկավարության և հոգևորականության միջև ինչ-որ չափով լավացան։
1945թ․-ի հունիսին Մայր Աթոռում հրավիրված ազգային-եկեղեցական ժողովի ընթացքում Չորեքչյանն ընտրվեց որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Նա գահակալեց ընդամենը 9 տարի, որի ընթացքում հասցրեց անել ահռելի աշխատանք։ Նույն թվականի հոկտեմբերի 25-ին Չորեքչյանը կոնդակով դիմել է ԱՄՆ, ԽՍՀՄ և
Մեծ Բրիտանիայի կառավարություններին հայկական հողերի ճակատագրի որոշման ընթացքում հայերին աջակից լինելու համար։ Նրա ջանքերով պատերազմի ավարտից հետո կազմակերպվել է մեծամասշտաբ հայրենադարձություն։ Արդեն 1947թ․-ին կաթողիկոսը ողջունել է Նյու Յորքում գումարված Հայկական համաշխարհային կոնգրեսը, որը ևս պետք է աշխատեր Հայկական հարցի լուծման ուղիներ գտնելու ուղղությամբ։ Այս առթիվ նա հրատարակել է «Հայկական հարցի լուծման մասին» կոնդակը։
Կաթողիկոս Չորեքչյանը վերակազմավորեց եկեղեցական թեմերը, ձեռնադրեց ընդհանուր առմամբ 15 եպիսկոպոս, որոնք ժամանակի ընթացքում դարձան թեմի առաջնորդներ։ Նրա կատարած աշխատանքի արդյունքում սկսեց լույս տեսնել Մայր Աթոռի «Էջմիածին» պաշտոնաթերթը, վերաբացվեց և շահագործման հանձնվեց տպարանն ու գրադարանը։ 1945թ․-ին նրա ջանքերով բացվեց Էջմիածնի հոգևոր ճեմարանը։
Ժամանակակիցները պատմում են, որ նա հաճախ էր հանդես գալիս քարոզներով, և անգամ Ստալինյան բռնաճնշումների տարիներին նրան հաջողվում էր իր ասելիքը տեղ հասցնել։ Նրա չբարձրաձայնված քարոզները տպագիր ձևում վերջանում էին հետևյալ արտահայտությամբ․
«Չի խոսված․․․»
Մեծանուն կաթողիկոսը վախճանվեց 1954թ․-ի սեպտեմբերի 26-ին, նրա աճյունն ամփոփված է Էջմիածնի Մայր տաճարի բակում։ Այժմ Մայր Տաճարում գործում է Գևորգ Զ Չորեքչյան կաթոսիկոսի անվան միջեկեղեցական կենտրոնը։
Հայոց 129-րդ Կաթողիկոս, ծնվել է Նոր Նախիջևան քաղաքում: Ամենայն հայոց կաթողիկոս 1945-ից: Հաջորդել է Խորեն Ա Մուրադբեկյանին:
Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1879–89), Լայպցիգի համալսարանում (աստվածաբանության և փիլիսոփայության բաժիններում) և կոնսերվատորիայում (1889–94): 1889-ին ձեռնադրվել է սարկավագ, 1913-ին` վարդապետ. նշանակվել է Նոր Նախիջևանի առաջնորդական փոխանորդ: 1915-ի հայկական կոտորածներից փրկված գաղթականների Եղբայրական օգնության կոմիտեի անդամ էր, իսկ 1916-ից` նախագահ:
1916-ի մայիսի 17-ից` Մայր աթոռ Ս. Էջմիածնի Սինոդի անդամ: 1917-ին ձեռնադրվել է եպիսկոպոս: 1922–27-ին` Վրաստանի թեմի առաջնորդ, 1927-ից` Գերագույն հոգևոր խորհրդի անդամ: 1938-ին կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանի եղերական մահից հետո մինչև 1941-ը ղեկավարել է Հայ եկեղեցու գործերը: 1941-ի ապրիլին Ազգային եկեղեցական ժողովում ընտրվել է կաթողիկոսական տեղապահ, 1945-ի հունիսին` Ամենայն հայոց կաթողիկոս:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին սփյուռքահայության շրջանում կազմակերպել է հանգանակություն «Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուների ստեղծման համար: Նրա կաթողիկոսության օրոք վերածնունդ են ապրել ԽՍՀՄ տարածքում գտնվող հայոց թեմերը, հրատարակվել է «Էջմիածին» ամսագիրը, վերաբացվել են Էջմիածնի հոգևոր ճեմարանը, տպարանը, վերադարձվել ճեմարանի գրադարանը, վանքապատկան շենքերի մի մասը, ինչպես նաև` Ս. Հռիփսիմե, Ս. Գեղարդավանք և Խոր վիրապի վանքերը: Գևորգ Զ Չորեքչյանը կարևոր խնդիր է համարել մայր հայրենիքի և սփյուռքահայության կապերի ամրապնդումը, սփյուռքի եկեղեցական և ազգային միասնության ապահովումը: Մեծ ավանդ է ունեցել 1946–48-ի հայրենադարձության կազմակերպման գործում: 1945-ի ապրիլին Մոսկվայում Ի. Ստալինի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Արևմտյան Հայաստանի հողերի խնդիրը, իսկ 1945-ի հոկտեմբերի 25-ին կոնդակով դիմել է ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարություններին` հայկական հողերը Թուրքիայից հետ ստանալու խնդրանքով: 1947-ի ապրիլի 20-ին հրապարակել է ընդարձակ մի կոնդակ` «Հայկական հարցի լուծման մասին»: Ողջունել է 1947-ի ապրիլին Նյու Յորքում գումարված Հայկական համաշխարհային կոնգրեսը, որի նպատակն էր վերստին արծարծել Թուրքիայի բռնագրաված հայկական տարածքների վերադարձման հարցը: Կաթողիկոս. գահին Գևորգ Զ Չորեքչյանին հաջորդել է Վազգեն Ա Պալճյանը:
Սովորել է նախ տեղի ծխական դպրոցում, այնուհետև հոգևոր սեմինարիայում:
1879 թ ընդունվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարան:
Մակար Ա կաթողիկոսի տնօրինությամբ Գևորգ սարկավագը 1889 թ մեկնում է Գերմանիա: 1889-1894 թթ ուսանում է Լայպցիգի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում և նույն քաղաքի կոնսերվատորիայում:
Վերադառնալով հայրենիք մեկ տարի Գևորգյան հոգևոր ճեմարանում դասավանդում է երաժշտություն, ապա մեկնում է Նոր Նախիջևան` ծավալելով այստեղ բուռն մանկավարժական, հայրենասիրական ու երաժշտական գործունեություն:
1913 թ. Գևորգ Ե կաթողիկոսը նրան հրավիրում է Մայր Աթոռ, ձեռնադրում է աբեղա և նորից Նոր Նախիջևան ուղարկում` այս անգամ արդեն առաջնորդական տեղապահի պաշտոնով:
1916 թ. Գևորգ վարդապետ Չորեքչյանը վերադառնում է Մայր Աթոռ: Նույն թվականին նա արժանանում է ծայրագույն վարդապետության աստիճանի, ապա նշանակվում է Սինոդի անդամ:
1917 թ. օծվում է `արքեպիսկոպոս դառնալով վանական կառավարության նախագահ և Մայր Տաճարի լուսարարապետ: Միաժամանակ ստանձնում է նաև արևմտահայ գաղթականության ողջ կարիքների ու հոգսերի լուծման հարցերը, որպես Եղբայրական օգնության կոմիտեի նախագահ:
1925 թ. նրան շնորհվում է արքություն:
1922-1927 թթ. Գևորգ արք. Չորեքչյանը նշանակվում է Վիրահայոց թեմի հոգևոր առաջնորդ:
Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանը, համաձայն նահատակ Խորեն Ա կաթողիկոսի թիվ 620 Կոնդակի, 1938 թ. ապրիլի 10-ից ստանձնում է Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղապահի պաշտոնը:
1941 թ. ապրիլին ընտրվում է ազգընտիր տեղակալ Հայոց Հայրապետության: Նա տեսնելով պետական անհանդուրժող, ապազգային չինովնիկների վարած քաղաքականությունը Մայր Աթոռի և եկեղեցու նկատմամբ, սկզբունքորեն վերակառուցում է Մայր Աթոռի աշխատանքները:
Մայր Աթոռի միաբանության անդամները, քիչ բացառությամբ պիտակավորվելով որպես դաշնակցական, հակահեղափոխական, ժողովրդի թշնամի, վաղուց արդեն աքսորվել էին, նրանցից ոչ ոք չվերադարձավ: Այսպիսի օրհասական վիճակում էր Մայր Աթոռը, երբ 1939 թ. սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը:
Գևորգ Չորեքչյանը կարճ ժամանակից հետո հայրենիքի, սփյուռքի և Մայր Աթոռի տրամադրած նյութական միջոցներով պատրաստել է տալիս «Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուները, որոնք իրենց նպաստը բերեցին բաղձալի հաղթանակին:
1945 թ. ապրիլի 19-ին ազգընտիր տեղակալը առանձնազրույց է ունեցել ԽՍՀՄ առաջնորդ Ի.Ստալինի հետ, որի ընթացքում բարձրացել է հայ ժողովրդին հուզող բազում հարցեր: Այդ հանդիպման արդյունքում Մայր Աթոռի նկատմամբ անտարբեր և թշնամական վերաբերմունքը որոշ չափով փոխվում է: Տեղակալ սրբազանը այդ ընթացքում կարողանում է կանգնեցնել եկեղեցիների բարբարոսական քանդումը:
1945 թ. հունիսի 16-22-ը Մայր Աթոռում հրավիրված Ազգային-եկեղեցական ժողովը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի մասնակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս է ընտրում Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանին (1945-1954):
Իննը տարվա գահակալության ընթացքում նա հասցնում է վերակազմակերպել Մայր Աթոռի ներքին և արտաքին թեմերը: Միանգամից ձեռնադրում է տասը եպիսկոպոսներ, հետագայում (1951)` ևս հինգը, որոնց հաստատում է թեմերի առաջնորդների թափուր պաշտոններում:
Նա 1944 թ. կարողանում է Մայր Աթոռի նախկին «Արարատ» ամսագրի փոխարեն հրատարակել «Էջմիածինը»` որպես Մայր Աթոռի պաշտոնաթերթ:
Վեհափառի ջանքերով վերաբացվել է Մայր Աթոռի տպարանը, վերադարձվել գրադարանը, վանքապատկան շենքերի մի մասը, մասնավորապես՝ Ս. Հռիփսիմե, Ս. Գեղարդավանք, Խոր Վիրապի վանքերը և այլն:
1945 թ. նոյեմբերի 1-ին Կաթողիկոսի ջանքերով վերաբացում է հոգևոր ճեմարանը:
Մահացել է 1954 թվականի սեպտեմբերի 26-ին։

    Комментарии

    Популярные сообщения из этого блога

    «ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...