Մյուռոնաթափ աղավնի 🙏
1815 թ.Բաղդադ, Արծաթ, կարմիր եւ կանաչ քարեր: փորագրություն, փայլեցում, ներդիր
СОСУД ДЛЯ МИРО
1815г. ВАВИЛОН. Серебро, красные и зеленные камни. Золочение, чеканка, чернение, гравировка, полировка, инкрустация
for MIRO
1815. BABYLON. Silver, red and green stones. Gilding, chasing, niello, engraving, polishing, inlay
Մյուռոնի ՍՐԲԱԼՈՒՅՍ մակդիրը
Մյուռոնի մասին խոսելիս հաճախ գործածում ենք ՍՐԲԱԼՈՒՅՍ մակդիրը, որն առաջին անգամ հայ մատենագրության մեջ կիրառել է Ս. Գրիգոր Նարեկացին իր անմահ «Աղոթամատյանի» 93-րդ գլխի խորագրում. «Մեկնողական աղոթք Մյուռոնի Սրբալույս Յուղի մասին»: Նարեկի այս գլուխն ամբողջությամբ նվիրված է Մյուռոնի հոգևոր խորհրդի բացատրությանը: «Սրբալույս Մյուռոն» ասելով` նկատի ունենք, որ այդ Յուղից բխած լույսը սուրբ է, հոգևոր և պայծառ, որը լուսավորում է ամեն քրիստոնյայի: Ժողովուրդը Ս. Յուղը նաև կոչում է «կանաչ Մյուռոն»: Կանաչը մշտադալարության և թարմության խորհուրդն ունի: Ինչքան թարմ է Մյուռոնը մեր ճակատին, այնքան մենք ավելի մաքուր և Ս. Հոգու շնորհներով զարդարված ենք: Բացի այս հոգևոր իմաստից, նկատի պետք է ունենալ, որ Մյուռոնի գլխավոր նյութերից ձիթայուղը կանաչավուն է, և այն տարիների ընթացքում գունափոխվում է և դառնում ավելի կանաչ:

Երբ և ինչպես են պատրաստում Ս. Մյուռոնը
Ս. Մյուռոնի պատրաստությունը սկսվում է Մյուռոնօրհնությունից ամիսներ առաջ, երբ աշխարհի զանազան վայրերից Մայր Աթոռ են բերվում անհրաժեշտ բոլոր նյութերը:
Ս. Մյուռոնն ունի երկու էական բաղադրիչ` ձիթենու յուղ և բալասան, որոնց խառնվում է 40-ից ավել տարբեր հոտավետ խունկերի, ծաղիկների, անուշահոտ բույսերի արմատների, ծաղկաջրերի, յուղային հյութերի և տերևների միաշաղախված հեղուկը:
Վերոնշյալ նյութերը, որոշակի պատրաստություն անցնելով, աղոթքներից, հոգևոր համապատասխան արարողություններից հետո լցվում են Ս. Մյուռոնի կաթսայի մեջ:
Մյուռոնօրհնությունից 40 օրեր առաջ անարատ ձիթենու յուղով Մյուռոնի կաթսան դրվում Ս. Էջմիածնի Մայր Տաճարի Ավագ Ս. Խորանի վրա` ծածկվելով նրբահյուս շղարշով:
Վեհափառ Հայրապետի ձեռամբ օրհնվում են Մյուռոնի անհրաժեշտ բոլոր նյութերը, լցվում մեծ կաթսայի մեջ, որոնք երեք օր շարունակ կրակի վրա եփվում են:
Կրակի վրայից վերցնելուց հետո թողնում են մի քանի օր, որպեսզի չլուծված ողջ նստվածքը ցած իջնի և մնա պարզված մաքուր հեղուկը, որը քամում են մաքուր կտավով և պահում մինչև Մյուռոնօրհնության օրը:
Մյուռոնի բաղադրությունը
1912 թ. աղբյուր, որտեղ պարունակվում է մյուռոնի բաղադրությունը` հայերեն ու լատիներեն:
1.Սպիտակ ազնիվ գինի-Vinum
2.Ձիթենու ձեթ-Ol olivarum veridis
3.Արաբական բալասան-Balsam, Meccae
4.Կտավատի ձեթ-Ol, lini
5.Պերուվալի բալասան-Balsam, perouvian
6.Հնդկընկույզ-Cocos nucifera
7.Կիպարիս-Cupresus
8.Մեխակ-Caryophyllus
9.Հիլ-Cardamonum
10.Սպիտակ պղպեղ-Piper album
11.Մատուտակ-Glycyrhisa glabulifera
12.Նարդոս արևելյան-Angelica Moschata
13.Մանուշակի արմատ-Radix Iridis florentine
14.Երիցուկ-Chamomilla vulgaris
15.Կակաչ վայրի-Tulipa sylvestris
16.Զառվարդ-Rosa lutea
17.Բալասանի փայտ-Balsamodendron
18.Սմբուլ-Eringium Sumbuli
19.Վայրի մեխակ-Diantus arenarius
20.Մշկընկույզ-Nucis moschata
21.Քաբար-Gummi Sandarae
22.Պասպասե-Arilus myristica
23.Հնդի սատեջ-Saurus Cinamoni
24.Դարչին-Cinamomum
25.Ջանջաֆիլ-Radix Zingiberis
26.Մաստակի-Gummi Masticis
27.Հայ-խունկ-Gummi ladone
28.Հռոմի խունկ-Gummi varia albani
29.Ստորկ խունկ-Styrax
30.Ծոթրին-Saturea hostensis
31.Ասարոն-Asarum Europacum
32.Մանուշակ անտառի-Viola odorata
33.Կարմիր վարդ-Rosa Armeniaca
34.Նունուֆար-Nymphea alba
35.Նարնջածաղիկ-Floria aurantorium
36.Կիտրոն-Citrus nolulis
37.Վարդաջուր-Ag. rosarum
38.Մուշկ-Muschea orientalis
39.Ամբար-Anbrae
40.Նարգիզ-Nargisus
41.Ճապուռ ¥չաման¤-Carum Carvi
42.Ննի ¥նոնելա¤-Ammomusa paradi
43.Խնկենի-Rosvella Serratae
44.Խնկածաղիկ-Origanum
45.Խնկիկ-Fumana ciatacea
46.Եթերայուղ-Olea aetherea
47.Լատան-Olibaria
48.Պաբանակ-Matricaria
49.Շուշան վայրի- Chamomila
50.Քրքում-Crocus Sativus
51.Անթառամ ծաղիկ-Gnafolium
52.Յուտ-Aoixsilum
53.Դափնու արմատ-Radix Laurus Nobilis
54.Ռեհան-Ocimum Basilicum
55.Օձափայտ-Lignoum Colibrium:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...